ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը պահանջում է արդարացում. Բաբայանի գործը, ըստ ամենայնի, կբողոքարկվի 04/06/2019 17:18 | Դատական ռեպորտաժներ
«Ես միայն արդարություն եմ խնդրում»,- երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդուրադ Բաբայանը. «Եթե արել եմ չեղած բանը, ուրեմն՝ պատժեք օրենքով, բայց ես այն չեմ արել»,- նշել է նա։ Բաբայանի այս խոսքերը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Ինչպես արդեն նշել ենք, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Պաշտպանական կողմը, սակայն, համաձայն չէ հրապարակված դատավճռին, քանի որ պնդում է, որ Բաբայանը ենթակա է արդարացման. «Երբ որոշումը ստանամ, տեսնեմ իրավական մտքի կարկառուն ձեւակերպումները, կհասկանամ դրանց իմաստն ու կարծում եմ՝անպայման կբողոքարկեմ»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրելու համար որեւէ ապացույց գործում չկա. «Հարությունովը դեղերի ազդեցության տակ արտահայտել է մտքեր, որոնք գաղտնալսել են, եւ երբ թմրադեղերի ազդեցությունն անցել է, մարդն առաջին իսկ պահից ասել է, որ այլ է ճշմարտությունը։ Այդ ամենը չի ընդունվել»։
Մելքոնյանի փոխանցմամբ՝ երեկ տուժողը հարցաքննվել է, սպառիչ պատասխաններ տվել դատավորի հարցերին եւ նույնիսկ ասել. «Եթե իմ արտահայտած մտքերի պատճառով մարդ պետք է դատվի, ապա թող ես դատվեմ. եթե Բաբայանը ոչինչ չունի արած, ապա ես գոնե նման մտքեր եմ արտահայտել»,-ասել է նա։
Անդրադառնալով գործով որպես իրեղեն ապացույց հանդիսացող ձայնագրություններին՝ Արմեն Մելքոնյանը նշեց, որ դրանք կցկտուր են ներկայացված. «Եթե մարդուն ներքին կամ արտաքին դիտում են անում, պարտավոր են ամբողջը տրամադրել։ Էս մարդն ասում է ՝ ես կնոջս ճիշտը պատմել եմ, ընկերոջս ճիշտը պատմել եմ, բայց եկել է հարևանս, իր մոտ լավ տղա ձեւանալու համար ասել եմ՝ Ծառուկյանին խփեցի, սրան խփեցի, իրենք ինձ խփեցին, ես էլ՝ նրանց»։
Մելքոնյանը հավաստում է՝ Հարությունովը տարբեր տեղեր տարբեր բաներ է ասել. «Ինքը երեկ դատարանում հայտարարեց՝ «Կռուտիտներ եմ արել, բայց ես հո չե՞մ իմացել, որ ձայնագրվում եմ»։
Պաշտպանական կողմն այդ գաղտալսումներն առհասարակ ապօրինի է համարում։
Մելքոնյանը նշեց նաեւ, որ Վյաչեսլավ Հարությունովը պատրաստակամություն է հայտնել գնալ, ցույց տալ տեղը, ուր ինքն ընկել է, նաեւ տվել է անուններ այն մարդկանց, ովքեր են իրեն օգնել են ընկնելուց հետո. «Դատավճիռը ստանալուց հետո կկարողանանք ասել՝ դատարանն ինչ հիմքով է դատավճիռը կայացրել»,-եզրափակեց նա։
Արդեն տեղեկացրել ենք, որ քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, եւ դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույցների՝ տեսաձայնագրության հետազոտման փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը, պարզվում է, դատարանը ավարտել է ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի, տուժողի հարցաքննությունը։ Այնուհետեւ` անցել դատական վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես են եկել ճառերով, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ հրապարակել դատավճիռը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ