Թեմաներ
Երկուշաբթի 10 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2019   16:35 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/21/2019   16:10 Տեսանկարահանող սարք պահելով՝ արդարադատությանը միջամտելը տեսականորեն հնարավոր չէ. Վարդևանյան 10/21/2019   16:05 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 10/21/2019   16:01 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 10/21/2019   15:55 Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ գողություն էին արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/21/2019   15:39 Ryanair-ին հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի. Ավինյան 10/21/2019   15:34 Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է. ՔԿ ղեկավար 10/21/2019   15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/21/2019   15:16 Սպասվում են տեղումներ 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   14:56 Վերադառնում ենք հանքարդյունաբերության երկնիշ աճի ժամանակաշրջան 10/21/2019   14:54 Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի, որևէ խոսք անգամ չի գնացել. Ինձ համար էլ է սա նորություն. Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին 10/21/2019   14:49 Սփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/21/2019   14:34 Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը 10/21/2019   14:22 Արթուր Դավթյանին շնորհվել է երկրորդ դասի աստիճան 10/21/2019   14:08 Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով 10/21/2019   13:58 Վիճաբանության ժամանակ հայրը դանակահարել է որդուն 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   13:39 Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում կհանդիպի բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   13:27 Արդարադատության նախարարությունն որոշակի նախաձեռնություններ ունի ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի լուծման համար.Ավինյան 10/21/2019   13:24 Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Խաչատրյան 10/21/2019   13:17 Քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան 10/21/2019   13:15 Յուրա Իվանյանը մնացել է իր պաշտոնում, պաշտոնն ուղղակի վերանվանվել է. ՔԿ նախագահ 10/21/2019   12:54 Մինչեւ ամսվա վերջը ցրտեր չունենք. դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան 10/21/2019   12:42 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են 10/21/2019   12:33 Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/21/2019   11:54 Ուրախ եմ արձանագրել, որ գործազրկության էական նվազում ունենք. ՀՀ վարչապետ 10/21/2019   11:53 Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը. Անդրանիկ Քոչարյան 10/21/2019   11:50 Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում 10/21/2019   11:46 Անցած շաբաթ գրանցվել է 318 արտակարգ դեպք. Զոհվել է 7 մարդ, փրկվել է 4-ը 10/21/2019   11:40 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում 10/21/2019   11:34 Պարզաբանում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ 10/21/2019   11:25 ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին 10/21/2019   11:20 Պետական միջոցների փոշիացում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ 10/21/2019   11:13 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան 10/21/2019   11:07 Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել 10/21/2019   11:01 Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քրեակատարողական հիմնարկ 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/21/2019   10:41 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ 10/21/2019   10:35 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության 10/21/2019   10:15 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ 10/21/2019   09:58 Երազանքի կրթությունն այն է, երբ մարդու իմացության սահմանները չեն սահմանափակվում. ՀՀ վարչապետ 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2019   09:43 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/19/2019   16:52 Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում. Ֆարմանյան 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/19/2019   16:54 Սիմոնյանն աղջիկ է ունեցել 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/20/2019   14:19 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. 10/19/2019   23:01 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Երևանում 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/19/2019   22:10 Ռուսաստանցի կինը ցանցապարկի մեջ տեղափոխում էր մաուգլի- դստերը և վաճառում նրան մանկապիղծերին 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/20/2019   13:07 ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան 10/19/2019   20:25 Բժիշկները մոռացել են հիվանդին տոմոգրաֆում 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների դեմ համատեղ պայքարը լուրջ արդյունքներ է տվել 04/06/2019   15:02  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:

Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի  ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել է ավելի քան 32%-ով: Այս մասին տեղեկացանք  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Արձանագրված դեպքերից 217-ով հարուցվել են քրեական գործեր: Վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ: 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եղել է 108, իսկ վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 38 անձ: Համեմատությունը փաստում է, որ 2018թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է, իսկ  որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է մոտ 79 տոկոսով: Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ. նրանց թիվը կազմել է 38:   

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի նշանակալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել այս հանցատեսակի նախականխման, կանխման, բացահայտված դեպքերով քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության, ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված և սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում:

Մասնավորապես՝ դատախազության առաջարկությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտառօգտագործման պայմանագրերի ձևերում փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթների ամրագրման արդյունքում վերացվել է տարատեսակ պատճառաբանություններով անտառատոմսում նշված տեսակից կամ չափից տարբերվող ծառեր հատելու, փայտանյութը սահմանված ժամկետների խախտմամբ անտառից հանելու և տեղափոխելու հնարավորությունը:

Համապատասխան իրավական ակտերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքների և պարտականությունների հստակեցման, լիազորությունների կրկնությունները վերացնելու գործընթացի արդյունքում հասցեականացվել են ծառահատմանն առնչվող բոլոր սուբյեկտների գործառույթների ու պատասխանատվության շրջանակները: Որպես հետևանք՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից խուսափելու նկատառումով պաշտոնատար անձինք հիմնականում ձեռնպահ են մնացել իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով ապօրինի ծառահատումները հնարավոր դարձնելուց, հաճախ դրանց հանցակցելուց:

Գլխավոր դատախազի՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության արդյունքում նախաձեռնված և ՀՀ բնապահպանության նախարարության ու ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ համատեղ միջոցառումների պլանով առաջնորդվելու շնորհիվ առավել մանրամասն են ստուգվել համապատասխան մեքենաների վարորդների կամ ուղևորների մոտ բնափայտը տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու ամբողջությունը: Իսկ ապօրինի ծառահատման և ապօրինի ձեռք բերված բնափայտը անտառտնտեսությունից դուրս բերելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պարզելու ծառի պահպանման կամ անտառտնտեսությունից բացթողնման համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը:

Պայքարի արդյունավետության համար կարևոր նշանակություն է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազության առաջարկով դեռևս 2017թ. կեսերից իրավասու մարմինների կողմից որդեգրված՝ բնությանը հասցված վնասի հաշվարկման նոր սկզբունքի կիրարկումը, որով այլևս որպես վնաս է հաշվարկվում ոչ միայն փայտանյութի արժեքը, այլ նաև շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ՝  դրա բազմապատիկով հաշվարկվող գումարի չափը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ և դատախազության կողմից որդեգրված նոր քրեական քաղաքականությամբ ապօրինի ծառահատման ի հայտ բերված յուրաքանչյուր դեպքով պարտադիր քննության առարկա է դարձվել հանցագործությունների կատարմանն անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության հավանականությունը, այսինքն հնարավոր կոռուպցիոն սխեմաների առկայության հանգամանքների պարզումը:  

Բոլոր այն դեպքերում, երբ քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվում ապօրինի ծառահատման հանցագործություններին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, անվերապահորեն կիրառվում են նրանց քրեական պատասխանատվության երթակելուն ուղղված իրավական բոլոր գործիքները:

Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում վարույթում քննված մի քանի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել կամ հարուցվել թվով 31 պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում՝ բնապահպանական պետական տեսչության պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության բաժնի պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության 9 տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսությունների թվով 4 տնօրեն, 8 անտառապետ, 6 անտառապահ, անտառտնտեսության մեկ ինժեներ և ոստիկանության բաժնի պետի մեկ տեղակալ:

Պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվել են շահադիտական նպատակներով ապօրինի ծառառահատումների կատարման, անտառից փայտանյութի ապօրինի դուրսբերման կանխման, արգելման, հայտնաբերման իրենց պարտականությունները չկատարելուն ուղղված հանցավոր գործողություններ կատարելու կամ անգործություն ցուցաբերելու շրջանակներում կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու կամ ոչնչացնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ դրանց հանցակցության հատկանիշներով: Միայն նշված պաշտոնատար անձանց նման հանցավոր վարքագծի արդյունքում հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 690 մլն դրամ, որից վերականգնվել է 28.5մլն դրամը:

Նշվածներից 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, որոնցից 7-ի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով խստացվել է պատժողական քաղաքականությունը: Մեղադրող դատախազների կողմից ավելի հաճախակի միջնորդվել է հիմնական պատիժներին զուգահեռ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ մասնավորապես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամականավոր զրկելը։

Ինչպես ապօրինի ծառահատումների, այնպես էլ այս ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության քաղաքականությունը, որպես առաջնահերթություն, շարունակվում է նաև ներկայում, ինչի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:36 04/04/2019  |  Քրեական խրոնիկոնՊետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ
13:19 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍտուգումներ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրված խախտումների մեծ մասը վերացվել է տեղում
16:47 28/03/2019  |  Քրեական խրոնիկոնՇինություններ ապօրինի մուտք գործելով կատարվող գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է վնասազերծվել. ակտիվացած պայքարն արդյունքներ է տալիս
11:28 28/03/2019  |  Քրեական խրոնիկոնԵրևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անող անհատ ձեռներեցներից անօրինական գումարներ են հավաքել. հարուցվել է քրեական գործ
13:24 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացած դիմում-բողոքների հիման վրա դիմել է դատախազություն
16:01 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզի դատախազությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
11:11 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաշխարհային բանկի պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
15:43 23/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳործնական քայլեր՝ Լոռու մարզում բնակարանային գողությունները և ճանապարհատրանսպորտային հանցագործությունները նվազեցնելու ուղղությամբ
12:23 22/03/2019  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի
13:20 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը

Արխիվ

[]