Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու անվտանգ. քաղաքապետարանը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ 04/05/2019   19:11  |  ԼՐԱՀՈՍ

Մայրաքաղաքում շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու համապատասխանեն անվտանգության կանոններին. քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս պատասխանատուների առջև հստակ պահանջ դրեց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն թե կահավորել են  իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը:

Գյումրի կատարած այցի ժամանակ շինհրապարակների կազմակերպման խնդրին այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք որ մի տեղ շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն այդ է, որ վերջ, շինարարություն ենք սկսել, ինչ կուզենք կանենք, այդպես չի: Այդ շինարարություն իրականացնողը, նախագծողը պետք է միջավայրի մասին մտածի: Հիմա ենթադրենք այս շինարարությունը պետք է մեկ տարի տևի, այս մարդուն մեկ տարի պետք է ասենք՝ գնա Գյումրիից ուրիշ տեղ ապրի, հետո հետ կգաս: Այդ մեկ տարվա ընթացքում պարտավոր են նրա միջավայրն ապահովել: Հիմա մեր բոլոր շինարարական հրապարակների 90%-ը աղբանոց է: Երբ որ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքում կյանքը պետք է կանգնի»,- նշում է վարչապետը

Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:

«Երբ քննարկվում են կառուցապատման ծրագրերը՝ այդ ժամանակ քննարկվում է նաև կառուցապատվող օբյեկտի համար նախատեսված շինհրապարակի կազմակերպումը, որի համար նախագիծ է թողարկվում: Մենք կառուցապատողներին բազմիցս նախազգուշացնում ենք, որ իրենք այդ պարտականությունները պատշաճ կատարեն, որովհետև դրանք նաև մեր բնակչության անվտանգության հետ են կապված»,-Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը:  

Չնայած նախազգուշացումներին՝ կան կառուցապատողներ, որոնք շարունակում են խախտել սահմանված նորմերն ու դրա հետևանքով հետիոտնի համար ապահովելով ոչ պատշաճ անցումներ կամ տարածքը սահմանազատում երկաթե ձողերով ու ժապավեններով:

«Ամենօրյա հսկողություն է իրականացվում, և կառուցապատողներին մենք նախազգուշացնում ենք, որ վերականգնեն շինհրապարակները և պատշաճ տեսքի բերեն: Երևանում այսօր ունենք մի քանի կառուցապատողներ, որոնք նախազգուշացվել են, ունենք կառուցապատողներ, որոնք վարչական տույժի են ենթարկվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում է Ռուբեն Խոջայանը:  

Մայրաքաղաքում խնդրահարույց են նաև տասնամյակներ շարունակ անավարտ մնացած շինհրապարակները: Դրանք ոչ միայն վերածվել են աղբավայրերի, այլև վտանգավոր են բնակիչների համար:

«Ունենք տնտեսվարողներ, որոնց անտարբերության արդյունքում առկա է հետևյալ խնդիրը, նաև ուզում եմ ընդգծել, որ պատշաճ չի լինի, որ համայնքի միջոցներով մենք այսօր այս աղբը հավաքենք մասնավոր տարածքից կամ թերի կատարված պատնեշները կառուցենք: Սա պատկանում է այս պահին «Արդշինինվեստբանկ» ընկերությանը, և, իմ կարծիքով, միջոցների խնդիր չունեն, որ այս վիճակն է: Կոչ եմ անում յուրաքանչյուր տնտեսվարողի, որ, իր շահերին զուգահեռ, նաև սոցիալական պատասխանատվություն ունենա, քանի որ միայն բոլորս միասին մեր պարտականություններն իրականացնելով կարող ենք կառուցել շատ ավելի լավ միջավայր»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Խնդիրը կարգավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ըստ անհրաժեշտության կնախաձեռնի օրենսդրական փոփոխություններ: Կսահմանվեն իրավական այնպիսի կարգավորումներ, որոնց համաձայն և՛ կառուցապատողները, և՛ շինարարությանն առնչվող այլ սուբյեկտները կստանձնեն լիարժեք պատասխանատվություն՝ շինհրապարակները սահմանված կարգի համապատասխան կահավորելու, շրջակա այդ հատվածը մաքուր և անվտանգ պահելու, ինչպես նաև սահմանված ժամկետներում շինարարությունն սկսելու և ավարտելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:26 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
17:31 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ». քաղաքապետի առաջին տեղակալ
10:51 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՇրջիկ առևտրի խնդիրներն ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունները
13:17 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն՝ ճիշտ ճանապարհ չէ. Արթուր Գրիգորյան
20:46 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ
19:36 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանի երկու վարչություններ նույն հարցի վերաբերյալ իրար հակասող որոշումներ են կայացրել
16:09 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանը չի հերքում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բարձրագույն կրթություն չունենալը
10:21 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է
09:56 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանը խնամքի կարիք ունի. շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին
22:14 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. Հարուցվել են քրեական գործեր

Արխիվ

[]