ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկամյա Նարեկը ներանոթային բարդ և բացառիկ վիրահատությունից հետո փորձում է կանգնել 04/05/2019 18:59 | Առողջություն
«1 տարեկան 4 ամսական է հիմա: Հունվարի 19-ին ցնցումով տեղափոխել ենք Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-պատմում է Նարեկի մայրը՝ Սոնա Կարապետյանը:
Արարատի մարզից 1-ամյա առողջ, աշխույժ և ժպտերես Նարեկի հետ կատարվածը ծնողների համար անհասկանալի էր: «Ինչու»-ների պատասխանը գտնելու համար բժիշկները շտապեցին մի շարք հետազոտություններ անել:
«Երեխան վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել կոմատոզ վիճակի պատճառով և անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարքին»,- հիշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Գանգուղեղային արյան շրջանառությունը խանգարվել էր և զարգացել էր հիդրոցեֆալիա: Առաջինը հերթին նույնը օրը կատարվեց դրենավորում, այնուհետև՝ շունտավորում»,-նշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:
Փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր հատուկ վիրահատություն, որը, ցավոք, Հայաստանում չի կատարվում, արտերկրում վիրահատությունն էլ կապված էր բավական մեծ ծախսերի հետ՝ շուրջ 10 մլն դրամ, ինչի հնարավորությունը ծնողները չունեին: Բացի այդ, բժիշկները երեխայի տեղափոխումը գնահատում էին ռիսկային: Խորհրդակցելով հայաստանյան և արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ որոշվեց վիրահատությունը կազմակերպել Երևանում՝ Էրեբունի բժշկական կենտրոնում: Մարտի մեկ-ին Նովոսիբիրսկից հրավիրված բժիշկ Վիտալի Կիսելյովը և նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանը կատարեցին ներանոթային բարդագույն վիրահատություն: Ի դեպ, վիրահատությունն արվեց անվճար:
«Պաթոլոգիան, որ երեխայի մոտ առկա էր բավականին բարդ խնդիր էր և, հաշվի առնելով, որ մենք չունենք մանկահասակ երեխաների հետ աշխատելու փորձ, վիրահատությունը մեծ ռիսկերի հետ էր կապված: Այնուամենայնիվ, ծնողների հետ քննարկելուց հետո որոշեցինք վիրահատել: Այս տարիքի երեխայի վիրահատելու առաջին փորձն էր, որը հաջող անցավ»,- պատմում է «Էրեբունի» բ/կ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը:
Վիրահատությունից անմիջապես հետո երեխան կրկին տեղափոխվեց «Սուրբ Ատվածամայր» բ/կ, որտեղ շուրջ մեկ ամիս մնաց բժիշկների մշտական հսկողության ներքո: Նարեկի կյանքը փրկելու գործում մեծ է ինչպես բժիշկների, այնպես էլ բոլոր այն մարդկանց դերը, ովքեր պատրաստ էին աջակցել, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն ու առողջապահության նախարարությունը:
«Հայաստանի առաջատար մասնագետներով համախմբված աշխատել ենք և այսօրվա դրությամբ կարող ենք հաղթանակ արձանագրել: Նման ռիսկային և մեծ ծավալի վիրահատություն կատարելը նույնպես հերոսություն է: Մենք, իրոք, ուրախանում ենք, որովհետև մեր սպասածից ավելի լավ արագ է ապաքինվում: Որ ասում են՝ ազգովի ենք պայքարել, իրոք, այդպես է»,-նկատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նարեկին պատահածը, ցավոք, հետք թողեց երեխայի առողջության վրա: Այսօր փոքրիկ տղան ունի լսողական և տեսողական խնդիրներ, նաև վերջույթների որոշակի թուլություն: Այժմ բուժումը շարունակվում է վերականգնողական կենտրոնում:
«Ոչ մի տեղ հույս չէին տվել, բայց փառք Աստծո, բժիշկները մինչև վերջ մեր կողքին կանգնեցին: Իսկ այսօր շարժումներ ունի: Երեկ նույնիսկ փորձել է կանգնել»,- ասում է Նարեկի հայրը՝ Կարեն Հակոբյանը:
Դեռևս տևական ժամանակ Նարեկը կմնա բժիշկների հսկողության տակ, որպեսզի խնդիրը չկրկնվի: Բժիշկները կշարունակեն նաև պայքարել, որ մի օր նա տեսնի ու լսի մայրական օրորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ