ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն իրավունք չունի այս փուլում անդրադառնալ ընդդեմ առաջին ատյանի որոշման պատճառաբանական մասի Դատախազության բողոքին. Փաստաբան 04/05/2019 19:38 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսված դատական նիստը հետաձգվեց: Պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ավարտել են բողոքների ներկայացման փուլը, հաջորդ նիստը կմեկնարկի դրանց առարկությունների ներկայացումամբ: Սրան կհաջորդի մեկնաբանությունների փուլը, որից հետո արդեն դատարանը կգնա` որոշում կայացնելու:
Նշենք, որ Քոչարյանն այսօր չի հասցրել ելույթ ունենալ: Պաշտպանի փոխանցմամբ` ակնկալվում է, որ հաջորդ նիստին նա արդեն կխոսի. «Տեխնիկական որոշ հարցերի նա պատասխանել է, որովհետեւ ավելի երկար ժամանակ է ունեցել` գործի նյութերին ծանոթանալու, քան մենք, սակայն իր հիմնական ելույթը դեռ չի ունեցել»:
Արամ Օրբելյանը ներկայացրեց այն հիմնավորումները, ըստ որոնց` Քոչարյանի կալանքը պետք է փոխվի. «Առաջին հանգամանքն այն է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ. այն չի անդրադարձել մեր մի քանի բողոքների: Երկրորդը վերաբերում է պրն Քոչարյանի պատշաճ կարգավիճակին. կա Վճռաբեկ դատարանի առնվազն մեկ որոշում, ըստ որի` որպեսզի անձը լինի մեղադրյալ, բացի նրանից, որ իրեն այդ գրությամբ թուղթ են տալիս, նաեւ պետք է պատճառաբանվի մեղադրանքի էությունը: Դա մեղադրյալի անկյունաքարային իրավունքներից է. նա պետք է իմանա ոչ թե հոդվածի համարներով, այլ այդ հոդվածի շրջանակում կոնկրետ գործողություններով: Մենք հայցադիմում ենք ներկայացրել սրա վերաբերյալ, ինչին հստակ պատասխան եւ հստակ արձագանք չենք ստացել, այսինքն` մեղադրանքի էությունը պատճառաբանված չէ»: Երրորդ հանգամանքը, ըստ պաշտպանի, անձեռնմխելիության հարցն է:
Նշենք, որ ապրիլի 6-ին լրանում է գործին ծանոթանալու ժամկետը, իսկ պաշտպանական կողմը ուսումնասիրել է դրա մի մասը միայն. «Մեր ծանոթացած մասում չկա որեւէ ցուցմունք կամ հանգամանքը, որն ամբողջությամբ կհերքի մեր դիրքորոշումը»: Օրբելյանի խոսքով` նյութերին ծանոթանալիս ոչ մի արտառոց բանի չեն հանդիպել. «Եթե որեւէ բան լիներ էլ, սահմանադրական կարգի տապալման հիմքեր չէին կարող լինել , որովհետեւ սահմանադրական կարգը 2008 թ.-ին ՀՀ-ում չի տապալվել»:
Օրբելյանը ընդգծեց նաեւ, որ դատարանն իրավունք չունի այս փուլում անդրադառնալ Դատախազության բողոքին` ընդդեմ Առաջին ատյանի որոշման պատճառաբանական մասի. «Քրդատօրենսգրքով սահմանված չէ, որ Վերաքննիչ դատարանը կարող է փոխել որոշման հիմնավորում կամ վերաշարադրել այն, այսինքն` դատարանը կամ պետք է մերժի բողոքը, կամ բավարարի այն»:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 9-ին` ժ. 14:30-ին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ