ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր ուսումնասիրած մասում անսպասելի բան չկա». Քոչարյանի պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերի 60 տոկոսին 04/04/2019 19:32 | ԼՐԱՀՈՍ

Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր կայացած դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեռ չեն ավարտել գործի նյութերին ծանոթանալու գործընթացը. «Ուսումնասիրած մասում, որ կազմում է մոտ 60 տոկոս, անսպասելի որևէ բան չկա: Քոչարյանի դեմ եղած միակ ցուցմունքը կարող ենք համարել Արշակ Կարապետյանի ցուցմունքը, որի որոշ հատվածներ անհեթեթ են, իսկ որոշներով հաստատվում է մեր դիրքորոշումը»:
Ալումյանը նշեց, որ վաղը կշարունակեն ներկայացնել այսօր անավարտ մնացած բողոքը, որից հետո դեռ երեք բողոք էլ ունեն: Դրանցից հետո կներկայացնեն դատախազության բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները: Դատախազությունն էլ իր հերթին հանդես կգա պաշտպանական կողմի բողոքի դեմ առարկություններով, և եթե այդքանից հետո Քոչարյանը լրացնելու բան ունենա, պաշտպանի խոսքով` ելույթ կունենա նաև նա: Մեր հարցին, թե ինչին են վերաբերում մյուս երեք բողոքները, Ալումյանը նշեց. «Նույն խնդրին, պարզապես` տարբեր տեսանկյուններից: Օրինակ` մեկը վերաբերում է նրան, որ Առաջին ատյանի դատարանը ոչ միայն մեր որևէ փաստարկի չի անդրադարձել և այն հերքել, այլև որոշման մեջ չի էլ գրել, որ մենք նման բողոք ենք ներկայացրել»:
Հայկ Ալումյանը ընդգծեց, որ Դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշման պատճառաբանական մասը, ինչի իրավունքը չուներ. «Դատախազությունը վիճարկում է եզրափակիչ մասի երկու դրույթ. մեկը կաշառքի գործով հիմնավոր կասկածի բացակայությունն է, մյուսը` այն, որ չկան հիմքեր` ենթադրելու, որ ազատության մեջ մնալով` Քոչարյանը կթաքնվի: Այսինքն` Դատախազությունը ընդհանուր որոշմանը համաձայն է, սակայն Վերաքննիչ պահանջ է ներկայացրել` որոշ դրույթներ վերանայելու»:
Լրագրողների խնդրանքով` Ալումյանը ճշտեց, թե ինչ գրքեր է Քոչարյանը կարդում կալանավայրում. «Երեկ ավարտել է Fukuyama-ի "Identity" գիրքը և սկսել է կարդալ Siemens Says-ի "Leadership"-ը»,-հայտնեց նա:
Նշենք, որ Հայկ Ալումյանը հանդիսանում է նաև Շիրխանյանի պաշտպանը, իսկ Շիրխանյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողների հարցին, թե այս պարագայում շահերի բախում չկա՞ արդյոք, Ալումյանն ասաց. «Նրանց կողմից այդպիսի ակնարկ չի արվել, բայց ես ինքս պետք է մտածեմ և հասկանամ` կամ-կամ-ի խնդիր այստեղ ունեմ, թե ոչ»:
Պաշտպանը հույս հայտնեց, որ այս նիստը երկար չի ձգվի, և վաղը կկարողանան այն ավարտին հասցնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 18:36 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
- 05/22/2022 14:14 Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. Արցախի ԱԻՊԾ
- 05/22/2022 12:25 Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը