Թեմաներ
Երեքշաբթի 08 / 03 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2021   17:41 Ադրբեջանական կողմի շարժը շատացել է. 13 պոստում ուժեղ աշխատանքներ են իրականացնում. Արավուսի գյուղապետ 08/03/2021   17:38 Խորհրդարանում կար մի չգրված կանոն.անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, իսկ այսօր տեսարանը շատ տհաճ է 08/03/2021   17:31 ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ 08/03/2021   17:22 Լրագրողների համար հատուկ նախատեսված վայրեր կլինեն, որտեղ պատգամավորները ճեպազրույցով հանդես կգան. Սիմոնյան 08/03/2021   17:17 Ինչու՞ սահամանազատումն ու սահմանագծումը օրակարգային դարձավ այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային հարթակում չի արծարծվում.Արթուր Խաչատրյան 08/03/2021   17:15 ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ բովանդակությամբ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել 08/03/2021   17:13 Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ. նա օլիմպիական ռեկորդ էր սահմանել 08/03/2021   16:49 Արգելում եմ, որ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել. Թովմասյան 08/03/2021   16:23 Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ դեսպանին. ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները 08/03/2021   16:22 Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում 08/03/2021   16:18 Ինչպե՞ս եք եղել առաջանագծում, երբ Ապրիլյան պատերազմը մայիսի 14-ին ավարտվել էր, իսկ Ճանկաթաղը գտնվում է առաջնագծից 35 կմ հեռավորության վրա.Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին 08/03/2021   16:15 Սևանի ճանապարհին վրաերթի հետևանքով կնոջ մարմինը մասնատվել է ու հայտնվել ավտոմեքենայի սրահում 08/03/2021   16:13 Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է. քաղաքագետ 08/03/2021   16:08 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. Որոշումը կհրապարակվի երկու օրից 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/03/2021   15:54 Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան 08/03/2021   15:51 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ 08/03/2021   15:49 Հակոբ Արշակյանը պատերազմի ժամանակ շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ էր գնել. Աննա Մկրտչյան 08/03/2021   15:46 Արդյո՞ք չի սպասվում նոր փաստաթղթի ստորագրում, դրա համար հապշտապ հայհոյանքը քրեականացրեցիք, այսինքն նախապես որոշել եք պաշպանության մեխանիզմ դնել.Կյուրեղյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:44 Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում. Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել 08/03/2021   15:40 Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ․ 8 օջախ չի հաջողվում մարել 08/03/2021   15:34 Որքա՞ն եք վճարվել ձեր հակառուսական գործունեության համար. Մանուկյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:22 Սովորել ե՞ք տիրապետել ձեր էմոցիաներին.Ագնեսա Խամոյանը՝ Հակոբ Արշակյանին 08/03/2021   15:15 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը 08/03/2021   15:11 Ադրբեջանի կողմից բռնազավթվել են մեր տարածքները, ինչու՞ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. Աբրահամյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:08 Չե՞ք պատրաստվում ձեր ընտրվելու պարագայում լրագրողների աշխատանքի սահմանափակումները վերանայել.Աղվան Վարդանյանը՝ Արշակյանին 08/03/2021   14:56 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին միացված է արհեստական շնչառության սարք 08/03/2021   14:52 Գլխավոր դատախազի տեղակալի հայրը Լոռու մարզի դատարանի նախագահ է նշանակվել. Գևորգ Բաղդասարյանը պնդում է, թե առնչություն չունի հոր առաջխաղացման հետ 08/03/2021   14:43 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/03/2021   14:35 ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը 08/03/2021   14:21 ՄԱԿ-ին դիմելը դիտարկում ենք արտաքին քաղաքական նպատակահարմարության համատեքստում. Ռուբինյան 08/03/2021   14:17 Սրանց ասեք,որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել,հետո ի՞նչ. Շարմազանով 08/03/2021   14:13 Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ 08/03/2021   14:04 Դատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է 08/03/2021   13:54 Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից 08/03/2021   13:50 Վահագն Օհանյանը ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից 08/03/2021   13:37 Եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դա դեռևս չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է.Վլադիմիր Վարդանյան 08/03/2021   13:32 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին 08/03/2021   13:23 Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու. ԱԱԾ պահեստազորի սպաներ 08/03/2021   13:14 ՀՀ նախագահը ստորագրեց փոխվարչապետ և 6 նախարար նշանակելու մասին հրամանագիր 08/03/2021   13:11 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին 08/03/2021   13:06 Պետական շահերի պաշտպանության 289 ուսումանսիրություն, ներկայացված 127 միջնորդագիր. Լոռու մարզի դատախազությունն ամփոփել է կիսամյակային աշխատանքի արդյունքները 08/03/2021   13:02 Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում 08/03/2021   13:01 Քաջարանում հարձակվել են 58-ամյա տղամարդու վրա և սպանել՝ 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի 08/03/2021   12:56 Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար 08/03/2021   12:39 Մոտ ապագայում կհանդիպենք ՍԴ-ում. «Հայաստան» խմբակցությունը պարգևավճարների մասով նախաձեռնելու է իրավական վիճարկման գործընթաց 08/03/2021   12:38 Մենք Խորհրդարան չենք եկել, որ լուռ, հլու-հնազանդ զբաղվենք ինչ-որ գործունեությամբ, ունենք շատ լուրջ հակադրություն՝ իշխանությունների հետ. Ռուստամյան 08/03/2021   12:36 Ռուբեն Ռուբինյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու քվեարկությունը կմեկնարկի 12։45-ին 08/03/2021   12:30 «Հայաստան» խմբակցությունը չի մասնակացի Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ փոխնախագահի ընտրությանը 08/03/2021   12:27 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը կայուն ծանր է
08/01/2021   19:19 Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ 08/01/2021   17:59 Արմավիրում տղամարդուն ծեծել են՝ ծննդյան նվեր ստանալու համար. ծեծողներից մեկը եղել է նվեր տվող կնոջ ամուսնու հայրը 08/01/2021   22:34 Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/01/2021   21:47 Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 08/01/2021   19:58 Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են լողափերից՝ մոլեգնող հրդեհների պատճառով (տեսանյութ) 08/02/2021   11:31 Սա միտինգ չէ, սա խորհրդարան է. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» խմբակցությանը 08/02/2021   14:50 Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ ՊՆ նախարար,Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար.վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   14:16 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել 08/01/2021   21:19 ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով 08/02/2021   20:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ 08/02/2021   21:14 Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել 08/02/2021   18:46 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ է կանչել 08/02/2021   19:46 Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը 08/02/2021   10:32 «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել շապիկներով, որոնց վրա պատկերված էին Սյունիքի կալանավորված համայնապետերի լուսանկարները 08/02/2021   23:23 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 08/03/2021   11:06 Երևանում եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել 08/03/2021   12:56 Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար 08/02/2021   19:22 Անթալիայում՝ տուրիստական գոտիներում, աննախադեպ հրդեհները մարել դեռ չի հաջողվում. Զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 864-ի

Ստուգումներ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրված խախտումների մեծ մասը վերացվել է տեղում 04/01/2019   13:19  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Ստուգման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՔԿՀ-ում տարածված է խցերում բնակվող անձանց քնելատեղերի՝ առանց համապատասխան թույլտվության վարագուրապատումը, ինչը  ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է արդյունավետ կատարել խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկման պարտականությունը: Մի շարք խցերում և կացարաններում առկա են եղել ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ, կենդանիներ, սենյակային բույսեր:

Փոխարենը՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ մի քանի պարագաներով: Իսկ ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում, ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ, դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

Խախտումներ են արձանագրվել պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու, բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերի անձեռնմխելիության ապահովման, զբոսանքի դուրս եկած անձանց ժամանակացույցերի սահմանման, առանձին դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ տարբեր աշխատանքներում ներգրավման պայմանների, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման և որակի նկատմասմբ վերահսկողության, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հեռախոսազանգերի պատշաճ արձանագրման հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Արթիկ» ՔԿՀ-ում  սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: Այս ոլորտի խախտումները կապված են եղել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Պարզվել է, որ ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ համապատասխան ժամանակացույց առկա չէ, և ՔԿՀ-ում պահվող անձինք, ըստ էության, տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ չեն անցել:

Ստուգման առարկա են դարձել նաև դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման գործընթացները: Պարզվել է, որ հիմնական խնդիրներ կապված են եղել ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ նախնական փուլում ուղղման աշխատանքների համար նախատեսված պայմանների պահպանման, պատժի սկզբից որպես փախուստի հակում ունեցող հաշվառված անձանց այդ կարգավիճակից հանելու գործընթացի պատշաճ կազմակերպման հետ: Բացի այդ՝ առանձին դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած առանձին դատապարտյալներ չեն հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը հնարավորություն կտար նրանց հետ համապատասխան սոցիալ-հոգաբանական աշխատանքներ տանել:

Արձանագրված բոլոր խախատումները մանրամասն քննարկվել են ՔԿՀ վարչակազմի ղեկավարության հետ: Դրանց մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում, իսկ մյուսները, որոնց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում, ՔԿՀ-ի վարչակազմը պարտավորվել է իրականացնել սեղմ ժամկետներում և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Շիրակի մարզի դատախազն այցելել են ՔԿՀ-ի բոլոր խցերը և կացարանները, զրուցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Ցմահ դատապարտյալի հետ դատախազների առանձնազրույցի արդյունքում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով լուծվել է նրա հնամաշ և շարքից դուրս եկած անվասայլակը նորով փոխարինելու հարցը: Շրջայցի շրջանակում կազմակերպվել է նաև «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած երկու անձանց ընդունելություն: Նրանց հորդորել են դուրս գալ հացադուլից և իրենց շահերը պաշտպանել օրենքով սահմանված միջոցներով:

Բացի վերոնշյալը, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին առնչվող առանձին հարցերի շրջանակներում ավելի վաղ Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ էին բերվել մի քանի այլ խնդիրներ: Դրանց լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հղվել ՀՀ արդարադատության  փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Մասնավորապես պարզվել է, որ մի դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը կիրառվել է ուշացումով՝ օրենքով սահմանված ժամկետից հետո: Բացի այդ, արձանագրվել են տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում չընդգրկված դատապարտյալի՝ ՔԿՀ մասնաշենքերի միջև ազատ տեղաշարժի, ինչպես նաև ՔԿՀ համապատասխան ծառայողների կողմից հանձնուքների պարունակության ոչ պատշաճ ստուգման դեպքեր:

Իսկ մեկ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ առկա են փաստական տվյալներ ԱՆ «Արթիկ»  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի կողմից մոլախաղով զբաղվելու, տևական ժամանակ բջջային հեռախոսներ պահելու և շահագործելու մասին: Պարզվել է, որ վերջինս, ի թիվս այլոց, այդ հեռախոսներով կապ է հաստատել նաև դրսում գտնվող մեկ անձի հետ և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով գումարներ պահանջել:

Մարզի դատախազը ՀՀ արդարադատության  փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղղված միջնորդագրերով առաջարկել է գործուն միջոցներ ձեռնարկել նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու և վերացնելու, ինչպես նաև դրանց համար մեղավոր՝ իրենց աշխատանքում թերացած ՔՀԿ ծառայողներին կարգապահական ներգործության ենթարկելու ուղղությամբ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:47 28/03/2019  |  Քրեական խրոնիկոնՇինություններ ապօրինի մուտք գործելով կատարվող գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է վնասազերծվել. ակտիվացած պայքարն արդյունքներ է տալիս
11:28 28/03/2019  |  Քրեական խրոնիկոնԵրևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անող անհատ ձեռներեցներից անօրինական գումարներ են հավաքել. հարուցվել է քրեական գործ
13:24 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացած դիմում-բողոքների հիման վրա դիմել է դատախազություն
16:01 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզի դատախազությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
11:11 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաշխարհային բանկի պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
15:43 23/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳործնական քայլեր՝ Լոռու մարզում բնակարանային գողությունները և ճանապարհատրանսպորտային հանցագործությունները նվազեցնելու ուղղությամբ
12:23 22/03/2019  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի
13:20 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը
18:52 20/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ներկայացրել է 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջ
10:36 16/03/2019  |  ՄամուլԴատախազությունը դեմ չէ ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին. «Ժողովուրդ»

Արխիվ

[]