Թեմաներ
Կիրակի 06 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/06/2020   21:12 Կարող ենք վստահ ասել, որ Դավիթ Անանյանը վերջնականապես չի խելագարվել.Միքայել Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/06/2020   20:45 «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս 06/06/2020   20:30 Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը շատանում են. Մհեր Դավիդյանց 06/06/2020   20:18 Հատել ենք դժոխքի սահմանը, բայց մենք հումանիտար աղետ դեռեւս չենք ապրում. Փաշինյան 06/06/2020   20:08 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի. Փաշինյան 06/06/2020   17:56 Քաղաքական գործիչները մնում են քաղաքական գործիչներ, հանցագործությունները մնում են հանցագործություններ. Ալեն Սիմոնյան 06/06/2020   17:48 Քաղաքական ուժերի միջեւ բանակցություններ են ընթանում 06/06/2020   17:41 «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը 06/06/2020   17:30 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է իր ժողովրդավարական էությունը . Քաղտեխնոլոգ 06/06/2020   17:20 Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գեւորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին 06/06/2020   17:16 Փողոցում դիմակ կրելն անիմաստ է. դոկտոր, պրոֆեսոր 06/06/2020   17:12 Չեմ կարծում՝ վարչապետի կարևորագույն գործառույթը Գագիկ Շամշյանի գործառույթն իրականացնելն է. Զոհրաբյան 06/06/2020   17:08 Համավարակի դեմ կռիվ տալուց մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդոընդդիադիրներ. Հրաչյա Հակոբյան 06/06/2020   17:02 Մեյմանդար շուկայի գործով քաղաքացիներից երկուսը կալանավորվել են 06/06/2020   16:40 Ծառուկյանի մասին հրապարակումներում գերակշռում են դրականները. Մեդիա պաշտպան 06/06/2020   16:26 Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը. Մահացած անձանց թվային տվյալների ու աշխարհագրության վերաբերյալ ԱՆ-ն տվյալներ չունի՞ 06/06/2020   16:21 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին 06/06/2020   16:17 Վախճանվել է Սերգեյ Փարաջանովի կինը 06/06/2020   16:02 Իշխանությունը փորձում է տարբեր տիպի ճնշումներով քաղաքական մրցակիցների բերանը փակել. քաղտեխնոլոգ 06/06/2020   15:57 Դատախազը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը, բայց Վերաքննիչն արդարացրեց 06/06/2020   15:41 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը եղել է ԶՈւ զորամասերից մեկում 06/06/2020   15:22 Հորդորում ենք պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում․ հայտարարություն 06/06/2020   15:16 Դանակահարվածը վրաերթի էր ենթարկել իրեն դանակահարողին 06/06/2020   14:58 Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն 06/06/2020   14:54 ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք 06/06/2020   14:46 Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները 06/06/2020   14:38 Հունիսի 8-ին «Դոմոդեդովո»-ից տեղի կունենա Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը. Ցանկը հրապարակվել է 06/06/2020   14:21 Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը կարգելափակվեն. Փաշինյան 06/06/2020   14:20 Քաղաքապետարանի հնարամտությունը հետաքրքիր դրսևորումներ ունի. Դավիթ Խաժակյան 06/06/2020   14:08 «Դա ինձ համար հանելուկ է». Վարուժան Հոկտանյանը ծխախոտի մաքսանենգության դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժելու մասին 06/06/2020   13:48 Համավարակը, հասարակությունը և պետությունը. Վարդանյան 06/06/2020   13:27 Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ 06/06/2020   13:16 Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործերով սպառնալը քաղաքական գործիք է իր ձեռքում․ Թեւանյան 06/06/2020   13:05 Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան 06/06/2020   13:01 Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ 06/06/2020   12:54 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ 06/06/2020   12:47 Արցախում նոր կորոնավիրուսը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ 06/06/2020   12:38 Վերաքննիչ դատարանն արդարացրել է 2008թ. գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին.Աբրահամյան 06/06/2020   12:34 Արթուր Վանեցյանը հայցադիմումներ է ներկայացրել ընդդեմ վարչապետի ու Արման Բաբաջանյանի կայքի 06/06/2020   12:21 Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից 06/06/2020   12:10 Լռելն է դավաճանություն. Ս. Սեյրանյան 06/06/2020   12:02 Արթուր Վանեցյանը կոչ է արել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով ու գնահատական տալ Փաշինյանի գործողություններին 06/06/2020   11:51 Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 06/06/2020   11:41 Արշավիր Ղարամյանը՝ Տեր-Պետրոսյանին. Մարտը տանուլ տված հրամկազմին առնվազն հեռացնում են պաշտոններից 06/06/2020   11:34 Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին. Գեւորգ Պետրոսյան 06/06/2020   11:30 Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ 06/06/2020   11:20 Կորոնավիրուսից մահացածներից 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել 06/06/2020   11:15 Եթե սահմանափակումներ արեցինք ու մեզ մոտ թվերը նվազեցին ու զրոյացան, սա հարցի լուծո՞ւմ է, լուծում չէ. Փաշինյան 06/06/2020   10:54 Հայաստանում կորոնավիրուսի 547 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 06/06/2020   10:30 Սեւանն ունի բոլորիս կարիքը. Գնել Սանոսյան
06/05/2020   22:20 Պարետ Տիգրան Ավինյանն առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում. Ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութ 06/06/2020   21:12 Կարող ենք վստահ ասել, որ Դավիթ Անանյանը վերջնականապես չի խելագարվել.Միքայել Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/05/2020   23:55 Վարչապետի մամուլի խոսնակի արձագանքել է Գագիկ Ծառուկյանի ելույթին ու նախազգուշացրել 06/06/2020   00:23 Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի. Հրաչյա Հակոբյան 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/06/2020   12:34 Արթուր Վանեցյանը հայցադիմումներ է ներկայացրել ընդդեմ վարչապետի ու Արման Բաբաջանյանի կայքի 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/06/2020   11:15 Եթե սահմանափակումներ արեցինք ու մեզ մոտ թվերը նվազեցին ու զրոյացան, սա հարցի լուծո՞ւմ է, լուծում չէ. Փաշինյան 06/05/2020   22:59 ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի 06/05/2020   09:43 Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» 06/05/2020   18:47 Երբ առաջնորդի դիմակի տակ թաքնվում է «Անսկզբունք ապիկարը», կռվի ելքը, ցավոք, կանխորոշված է. Միքայել Մինասյան 06/06/2020   09:20 Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան. «Հրապարակ» 06/05/2020   17:58 Լևոն Տեր-Պետրոսյան․ Պարզագույն սիլլոգիզմ. ilur.am 06/06/2020   15:57 Դատախազը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը, բայց Վերաքննիչն արդարացրեց 06/06/2020   17:12 Չեմ կարծում՝ վարչապետի կարևորագույն գործառույթը Գագիկ Շամշյանի գործառույթն իրականացնելն է. Զոհրաբյան 06/06/2020   00:09 Բոլոր ոլորտները ձախողվել են. Իշխանությունը պետք է փոխվի 100 տոկոսով. Ծառուկյան 06/05/2020   21:58 Միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի. Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ (տեսանյութ) 06/06/2020   09:23 Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին. «Հրապարակ» 06/06/2020   12:02 Արթուր Վանեցյանը կոչ է արել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով ու գնահատական տալ Փաշինյանի գործողություններին

Պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ. Վարչապետն ընդունել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին 04/01/2019   14:48  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված», - դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել: «Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ:

Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ  կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է:

Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան:

Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը: Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին:

Նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ:

Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում:

Սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են:

Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Երկրորդ, շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է:Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է  այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել,  հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում. «Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է, և պետք է համատեղ ջանքերով աշխատել այն լուծելու ուղղությամբ:  «Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Ես այդ թեմային արդեն անդրադարձել եմ: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ: Սա խորքային խնդիր է, որը պետք է լուծենք միմյանց հետ», - ընդգծել է վարչապետը:       

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:12 01/04/2019  |  ՄեկնաբանությունՀՀ պետական բյուջեի եկամտային մասն 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով
13:22 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍպասում ենք մի շարք լավ նորությունների. Փաշինյան
12:54 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
12:49 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյան
11:41 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍԹատրոնի տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրենը. վարչապետի հետ հանդիպումն ավարտվեց
10:30 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունեց օպերայի թատրոնի յոթ աշխատակիցների
19:44 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր տնօրենին դիմավորող չի լինի. Օպերային թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
16:34 30/03/2019  |  ՄեկնաբանությունԿոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության իրավաչափության շուրջ
14:43 30/03/2019  |  Մեկնաբանություն«Տիկին Նազիկը Ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել ու առավել ևս լուրջ որշումներ ընդունել»
14:21 30/03/2019  |  Մեկնաբանություն«Խնդրում եմ՝ Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում». Հասմիկ Պապյան

Տեսանյութեր

06/06/2020   13:31 Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]