ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգոր Գեւորգյանը գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ կոշիկի վերանորոգման կրպակի դիմաց՝ հրազենից 04/01/2019 11:22 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել, թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները:
Գրիգոր Գեւորգյան՝ ծնված 30.05.1980 թվականին Երևան քաղաքում, նախկինում չդատված, անկուսակցական, աշխատել է «SPS» բենզալցակայանում` որպես հերթափոխի պետ։
2008թ. մարտի 1-ին` ժամը 21-ի սահմաններում, նրա դին տեղափոխվել է ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգոր Գևորգյանի դիակի քթի մեջքին հայտնաբերվել է հրազենային մուտքի 0,5x0,4սմ ձափերի անցք, ձախ ճակատա-գագաթային շրջանում` ելքի անցք, ուղեղանյութի ջնջխում` ուղեղանյութի արտանկումով, կարծր թաղանթի վնասվածք, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը:
Նախնական քննության տվյալներով՝ Գրիգոր Գևորգյանը հրազենային վնասվածքն ստացել է 2008թ. մարտի 1-ին` ժամը 21-ի սահմաններում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դիմաց, որտեղից նրան նախ տեղափոխել են Զաքիյան փողոց, ապա շտապօգնության ավտոմեքենայով՝ բժշկական կենտրոն: Հիշյալ հանգամանքը պարզվել է հարցաքննված շուրջ 20 անձանց, այդ թվում՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Մարտին Մարտիրոսյանի, բուժքույր Դոնարա Զաքարյանի, ինչպես նաև՝ Գրիգոր Գևորգյանի ծանոթ (նույն թաղի բնակիչ) Ռոբերտ Սիմոնյանի ցուցմունքներով, լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունով, Մարտին Մարտիրոսյանի մասնակցությամբ` Գրիգոր Գևորգյանի դիակը շտապօգնության մեքենան տեղադրելու վայրի զննության արձանագրությամբ:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ Գրիգոր Գևորգյանը ժամը 20-ի սահմաններում զանգվածային անկարգությունների կատարման վայր է գնացել Ռոմիկ Բաղդասարյանի հետ, սակայն ժամը 21-ի սահմաններում կորցրել են միմյանց։
2008 թվականին ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ` Գրիգոր Գևորգյանի վիրավորվելուն ականատես անձանց, մեղավորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Թեեւ ամիսներ առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», սակայն հանրությանն առայժմ հայտնի չէ թե իշխանափոխությունից հետո ինչ նոր հանգամանք է պարզվել, հայտնաբերվել է արդյոք հրազեն կիրառած անձը։ Համենայն դեպս՝ Գ.Գեւորգյանի սպանության համար որեւէ մեկին մեղադրանք առաջադրվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ