Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2020   14:39 Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում. Փորձագետները՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին 01/24/2020   14:23 Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր ընտրեցին, յոթ դատավորին յոթ տարում են ընտրելու. Թովմասյան 01/24/2020   14:06 Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված. Թովմասյան (տեսանյութ) 01/24/2020   14:03 Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն անընդունելի է.կտրվի քրեաիրավական գնահատական 01/24/2020   13:53 Այն ինչ կատարվում է այսօր, նոր քրեական գործերի հիմք է դառնալու. Թովմասյան 01/24/2020   13:52 Տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ . Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ նախագահի տան խուզարկության մասին 01/24/2020   13:38 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ոչինչ չի հայտնաբերվել. Պաշտպան 01/24/2020   13:35 ԱԺ-ն քննարկեց տիեզերական գործունեության ոլորտը կարգավորող նախագիծը 01/24/2020   13:32 Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ 01/24/2020   13:21 Վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունն ավարտվել է 01/24/2020   13:18 Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որը հերքում է ՀՔԾ-ի հայտարարությունը 01/24/2020   13:06 Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս 01/24/2020   13:01 Առաջարկում եմ խուզարկել Հրայր Թովմասյանի ուղեղը. ինչ կա, այդտեղ է թաքնված. Աշոտյան 01/24/2020   12:55 Խնդիր է դրված՝ ազատվել կամային հատկանիշներով օժտված ՍԴ դատավորներից եւ այն լցնել յուրայիններով. Սահմանադրագետ 01/24/2020   12:52 Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքումով ներկայացնելու վերաբերյալ 01/24/2020   12:49 Տեղյակ եմ ցանկացած հարցից, խնդրից և հատ-հատ գիտեմ դրանց լուծումները. Ծառուկյան 01/24/2020   12:41 Նրանք փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ հանրությանը կարողանան մատուցել այս գործընթացի իրական լինելը. Միհրան Պողոսյան 01/24/2020   12:37 ԵԱՍՄ ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում 01/24/2020   12:30 Օրվա իշխանությունը չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ կերպարը. Գոհար Մելոյան 01/24/2020   12:27 Քաղաքը միշտ պատրաստ է աջակցել փրկարարական ծառայությանը. ԱԻՆ Երևանի ՓՎ-ն ամփոփել է 2019-ը 01/24/2020   12:22 Ակնհայտ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և ռեպրեսիվ մեթոդները. Միհրան Պողոսյան 01/24/2020   12:20 Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով 01/24/2020   12:17 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականին արձանագրվել է մաքսային իրավախախտման 202 դեպք 01/24/2020   12:13 Դա սադրանք էր, որի ժամանակ պոռթկում առաջացավ. Ծառուկյան 01/24/2020   12:09 Շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 01/24/2020   12:09 Պարզաբանում Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ 01/24/2020   12:06 «Լիդիանը» նոր տեղեկություններ է ներկայացնում վերակազմավորման գործընթացի վերաբերյալ 01/24/2020   11:54 Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում 01/24/2020   11:50 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա 01/24/2020   11:32 ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը 01/24/2020   11:21 Հրայր Թովմասյանի տան խուզարկությունը քրեադատավարական առումով իմաստ չունի.Արսեն Բաբայան 01/24/2020   11:12 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել դպրոցականին. երեխան հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 01/24/2020   11:06 Փաստաբաններին չեն թույլատրել ծանոթանալ Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշմանը 01/24/2020   10:55 Նախկին իշխանությունների հետ առնչվող կոնկրետ շահեր են շոշափվում. Բաբաջանյան 01/24/2020   10:41 Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/24/2020   10:40 Էներգետիկ ոլորտի ընկերությունների սեփականատերերը նույնպես պետք է հայտնի լինեն. Բաբկեն Թունյան 01/24/2020   10:35 Հայաստանի 5 մարզերում, այդ թվում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 01/24/2020   10:26 Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը. Արփինե Հովհաննիսյան 01/24/2020   10:25 Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը. Ռուբեն Մելիքյան 01/24/2020   10:21 Խորհրդարանում քննարկվում է էներգետիկայի բնագավառն ավելի թափանցիկ դարձնելու վերաբերյալ նախագիծը 01/24/2020   10:20 Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսում Փաշինյանը. «Փաստ» 01/24/2020   10:09 Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա. «Իրավունք» 01/24/2020   10:05 Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը 01/24/2020   10:00 Գողական մեծ «սխոդկա» է սպասվում. «Իրավունք» 01/24/2020   09:55 Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» 01/24/2020   09:55 Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է 01/24/2020   09:51 Արարատ Միրզոյանի օգնականը՝ վարչապետի խոսնակ դառնալու մասին. «Հրապարակ» 01/24/2020   09:49 ՀՔԾ-ն հաստատեց՝ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում 01/24/2020   09:45 Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ» 01/24/2020   09:43 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում
01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/24/2020   09:22 Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/24/2020   09:10 «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/24/2020   09:45 Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ» 01/23/2020   12:15 Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/24/2020   10:05 Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի․ ՀԲՃ 03/30/2019   14:56  |  ԼՐԱՀՈՍ

Մի շարք միջազգային կազմակերպություններ կապվել են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության հետ և հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու Ամուլսարի հարցում ներդրումային արբիտրաժի դեմ պայքարում։ Եթե Լիդիան ընկերությունն այնուամենայնիվ որոշի դիմել ներդրումային վեճերի լուծման կենտրոն, հայաստանյան պայքարին կմիանա ներդրումային անարդար պայմանագրերի ու կորպորատիվ դատարանների դեմ պայքարող կազմակերպությունների համաշխարհային ցանցը։

Մեզ հետ համագործակցության ցանկություն հայտնած «Գլոբալ արդարություն» (Global Justice) կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը ներդրումային ու առևտրի անարդար պայմանագրերի և դրանց հիման վրա գործող կորպորատիվ արբիտրաժային կենտրոնների դեմ պայքարն է։ Առևտրի ու ներդրումների մասին միջպետական պայմանագրերը ստեղծված են բիզնեսին ահռելի ու անհավասար ուժ տալու և իրենց շահույթին դիպչող որոշումների դեպքում պետություններին դատի տալու համար։ Այդպիսի որոշումներից կարող են լինել, օրինակ, նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունումը, բնապահպանական նորմերի սահմանումը կամ կիրարկումը, ավերիչ գործունեության արգելումը և այլն։ Այս համակարգը (ներդրող-պետություն վեճերի կարգավորում) թույլ է տալիս, որ կորպորացիաները պետություններին դատի տան ոչ թե ներպետական ու միջազգայնորեն ընդունված դատարաններում, այլ բացառապես կորպորատիվ համարվող՝ ներդրումային վեճերի կարգավորման կենտրոններում, որտեղ արբիտրները վեճը հանրային շահի, բնապահպանական կարիքների և մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելու և հավասարակշռելու պարտավորություն չունեն։

«Գլոբալ արդարություն» կազմակերպությունը պայքարում է, որպեսզի բացառապես գլոբալ ներդրողների համար ստեղծված այս էլիտար իրավական համակարգը՝ կորպորատիվ արբիտրաժները, դադարեն գոյություն ունենալ, և միջազգային մակարդակում հավասար պայմաններ հաստատվեն երկրների ու ժողովուրդների միջև, իսկ կորպորացիաները չունենան պետությունների նկատմամբ անհավասար ուժի հնարավորություն։

«Որևէ պետության ժողովուրդ չպետք է կորպորացիաներին միլիոնավոր դոլարներ «փոխհատուցի» մարդկանց ու Երկիր մոլորակը պաշտպանելուն միտված և ժողովրդավարական եղանակներով ընդունված որոշումների համար», պնդում է կազմակերպությունը։ Մասնավորապես Միացյալ Թագավորությունում կազմակերպությունը պայքարում է, որպեսզի այդ երկրի կառավարությունն առևտրի ու ներդրումային պայմանագրերից հանի կորպորատիվ դատարանների մասին դրույթները և որևէ նոր պայմանագրում նման համակարգ չնախատեսի։

Նույն ուղղությամբ պայքար է մղում նաև «Պատերազմ կարիքի դեմ» (War on Want) բրիտանական կազմակերպությունը։ Ներդրումային դատարանների միջոցով կորպորացիաների թալանի դեմ պայքարը տվել է բազմաթիվ դրական արդյունքներ․ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Էկվադորը, Թանզանիան, Ինդոնեզիան, Նոր Զելանդիան միջոցներ են ձեռնարկել ներդրումային պայմանագրերը վերանայելու, սահմանափակելու կամ չեղարկելու ուղղությամբ։ Նույն կերպ Եվրոպայում ԵՄ-ԱՄՆ (TTIP) և ԵՄ-Կանադա (CETA) առևտրի և ներդրումների մասին տրանսատլանտյան գաղտնի պայմանագրերի դեմ հզոր շարժումն ու դրանց չընդունումը ցույց է տալիս, որ համաշխարհային պայքարն ընդդեմ բիզնեսի սանձարձակ իշխանության հնարավոր է և արդյունավետ։

Հայկական բնապահպանական ճակատը կհամագործակցի նաև Ռումինիայում Ռոշիա Մոնտանա հանքի շուրջ այժմ ներդրումային դատարանում ընթացող գործին հետևող հասարակական կազմակերպությունների հետ։

Դեռևս 2018թ․ ամռանը մենք անդրադարձել էինք ներդրումային դատարանների խնդրին։ Առաջարկում ենք լսել Բուն-TV-ի հետ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանի զրույցը՝ ներդրումային դատարանների և միջազգային տնտեսական հարաբերությունների մասին ։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:46 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք
09:57 29/03/2019  |  ՄամուլՓոփոխություն. Իրավական հիմք Ամուլսարի շահագործումն արգելելու համար. «Ժամանակ»
17:39 28/03/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանության նախարարը տեղեկացված է, թե Ամուլսարի քրեական գործով նշանակված անկախ փորձաքննության արդյունքները երբ կլինեն
21:10 21/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում
14:53 21/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար
15:00 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍՀետազոտություն. Ամուլսարի ու Ջերմուկի ջրային համակարգերը կապված չեն
16:05 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են
14:43 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհարումներ Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև. 168.am
18:37 29/11/2018  |  ՔաղաքականԱմուլսարի հանքի փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանը փող չի խնայելու պետական բյուջեից. Փաշինյան
13:21 29/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ն ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք

Արխիվ

[]