ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրբելյանին հրավիրել են նախկինները, ինչպիսի՜ ճղճիմություն 03/30/2019 13:49 | Վերլուծություններ
Նազենի Ղարիբյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հրամանը դեռ չչորացած շտապում է թատրոն, որ անձնակազմի առջև հայտարարի, թե ֆավորիտ թեկնածու ունի: Բայց հետո կպարզվի, որ նրա հովանավորյալի՝ իմքայլական Արմեն Սարգսյանի նշանակումը տնօրենի պաշտոնում օրենքի տառին չի համապատասխանում, նա չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոնը, քանի որ համապատասխան ստաժ չունի: Այ, այ, այ, փաստորեն նոր թեկնածու՞ պիտի գտնի մշնախի պարտարանություն կատարողը: Իսկ նոր թեկնածուն, ըստ որոշ աղբյուրների, տևական ժամանակ պահուստային ֆոնդում է:
Հետաքրքիր է, մշակույթի ոլորտի պատասխանատուն իր գործունեությունն իրականացնելիս ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում, ի՞նչն է կարևորում, եթե ոչ՝ հայ մշակույթի ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացմամբ՝ բնագավառի հաջողությունների ապահովումը:
Իսկ ի՞նչ է անում Նազենի Ղարիբյանը: Եկած-չեկած նա բարձր մշակույթի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող պրոֆեսիոնալներին ցանկանում է դուրս մղել, ընդ որում, շարունակ մի տեսակ շուկայական մակարդակի, մշակույթին ոչ հարիր խոսակցության մեջ փորձելով ներքաշել արվեստի մարդկանց:
Կոնստանտին Օրբելյանի դեմ իր վերաբերմունքը նա բացատրում է ըստ օրենքի՝ երկու պաշտոնների անհամատեղելիությամբ, բայց մշակույթի ոլորտի մարդիկ հակառակ օրինակներն են բերում, վկայակոչելով այլ արդյունավետ համատեղումներ՝ Մարիանյան թատրոնում Գերգիևի օրինակը՝ վկա: Բացի այդ՝ մայրենիին չի տիրապետում՝ ասում է: Ի դեպ, ինքը հայերեն բառեր արտաբերելով, այնուհանդերձ, հոդաբաշխ միտք չի կարողանում արտահայտել, ինչի ականատեսը եղանք օրերս՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:
Եվ ահա, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանն աբսուրդի ժանրին պատկանող իր որոշումից հետո այցելում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և հանդիպում թատրոնի աշխատակիցների հետ, որոնք Ղարիբյանից պարզաբանումներ են պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու որոշման համատեքստում:
Ի դեպ, օպերայի պատմության ընթացքում որքան հիշում եմ՝ չի եղել դեպք, երբ միաժամանակ բալետի, օպերայի և կապելլայի ողջ համակազմը միակամ կամ գրեթե միակամ ու հաշտ - աշխատանքային աուրայի մեջ աշխատեն: Իսկ Օրբելյանը երկամյա գործունեության ընթացքում իսկապես կարողացել է իր ղեկավարած մշակութային հաստատության բոլոր օղակներում ձևավորել մարդկային ու աշխատանքային բարի միջավայր:
Այն, որ աշխատակիցները հայտարարել են, թե՝ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում, լավագույն ցուցիչն է: Աշխատակիցներն ընդգծել են, որ Օրբելյանը մեծ ներդրում է կատարել օպերային արվեստում և իրենց կողմից սիրված ու ընդունված գործիչ է, իսկ կոլետիվի ընտրության հանգամանքը գերակա է ցանկացած չինովնիկական մոտիվացիայի: Ի վերջո բարձր ամբիոններից ժողովրդավարական սկզբունքներին վերաբերող ճառերից անդին գործնական դեմոկրատիայի օրինակ թող ցուցանեն:
Ցավալին այն է, որ մշակույթի բնագավառի պատասխանատուն լինելով Ղարիբյանը ոչ միայն անտեղյակ է օպերային գործընթացներին, ոչ միայն ներկայացումների չի հաճախում, այլև՝ բացարձակ գաղափար չունի անցած երկու տարվա ընթացքում Կոնստանտին Օրբելյանի և կոլեկտիվի ունեցած հաջողությունների մասին: ՈՒ չի էլ կամենում ունենալ: Միայն այն, որ Օրբելյանի օրոք թատրոնի արտիստների հյուրախաղերը բարձր տոնայնությամբ վերականգնվել են, արդեն իսկ հսկայական հաջողություն է:
Կատա՞կ բան է՝ բազմաթիվ հյուրախաղեր, այդ թվում՝ խաչատրյանական «Դիմակահանդես» բալետը՝ Պետերբուրգում, «Գայանե»-ն՝ Մեծ թատրոնում՝ Դուբայի նորաբաց օպերային թատրոնում՝ Բիզեի «Կարմեն» օպերայի, Դուբայում և Քուվեյթում՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի փայլուն ներկայացումներ, երևանյան հանդիսատեսի առջև հրաշալի ներկայացումներ՝ վկա՝ Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան՝ Մեծ թատրոնից բերված կոստյումներով, ի վերջո, լավագույն ներկայացում անվանակարգում «Արտավազդ» մրցանակի արժանացած «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը՝ սեփական, նոր ու գրավիչ կոստյումներով: Ի հավելումն՝ հին խաղացանկի նորովի ներկայացվող Վերդիի «Աթթիլա», «Տրուբադուր» օպերաները, Տիգրանյանի «Անուշն» ու Չուխաջյանի «Կարինեն», բազմաթիվ նոր նախագծեր և ծրագրեր, դրսի թատրոնների հետ ջերմ ու գործնական հարաբերություններ, նոր պայմանավորվածություններ… Ի դեպ, Օրբելյանն այս արդյունքին հասել է ընդամենը երկու տարում՝ իր տաղանդով, միջմշակութային կապերով և բարի կամքով:
Իհարկե, այս ամենը գնահատելու համար ոլորտի պատասխանատուից համապատասխան որակ և բարի կամք է պահանջվում, մինչդեռ մեր դեպքում ականատեսն ենք միայն ինտրիգայնության և ճղճիմության՝ Օրբելյանին հրավիրել են նախկինները: Հենց սրա համար է այս ողջ ամոթալի պատմությունը:
Իսկ նախկինները Կոնստանտին Օրբելյանին հրավիրել են՝ խորապես գիտակցելով, որ նրա բերած օգուտն ի շահ և նպաստ օպերայի է, մշակույթի է և Հայաստանի Հանրապետության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ