ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնապահպանության նախարարը տեղեկացված է, թե Ամուլսարի քրեական գործով նշանակված անկախ փորձաքննության արդյունքները երբ կլինեն 03/28/2019 17:39 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարի գործով անկախ փորձաքննության արդյունքները կլինեն մայիս-հունիս ամիսներին։ Այս մասին լրագրողներին այսօր ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մայիսին նախնական արդյունքները կլինեն», - ասաց նա: Վերջինիս խոսքերով՝ միջազգային փորձագետներն այս օրերին տարաբնույթ հանդիպումներ և աշխատանքներ են իրականացնում ու ներկայացնում մեթոդաբանությունն՝ ինչպես են աշխատելու։
«Գործընթացն իր հունով է գնում և կտա եզրակացություն: Այս գործընթացը հարուցված քրգործի շրջանակներում է: Քննչական մարմինը հարուցված քննչական գործի շրջանակներում վարձել է միջազգային կազմակերպությանը, որ կատարի ուսումնասիրություն: Բացի այս կազմակերպությունից, տեղական բազմաթիվ փորձագետներ են ներգրավված այդ փորձաքննություններում», - նշեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ ընկերությանը ևս եղել է առաջարկ մասնակցել փորձաքննությանը, սակայն Լիդիանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ իրենք ունեն բոլոր թույլտվությունները և իրավունք ունեն աշխատանք իրականացնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջազգային փորձաքննությունն իրականացնելու է «ԷԼԱՐԴ» ընկերությունը, որի տնօրենին այսօր ընդունել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը, մինչդեռ նախարարն արդեն գիտի, թե երբ կլինի նախնական եզրակացությունը։
Փորձաքննությունը կարժենա 396 հազար դոլար, որ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում որոշեց տրամադրել ՀՀ քննչական կոմիտեին։
Քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել է միջազգային փորձաքննությունը հարուցվել է 7-8 ամիս առաջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շրջական միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը։ Ըստ նախնական տվյալների՝ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեղադրանք որեւէ մեկի դեռ չի առաջադրվել՝ նշելով, որ փորձաքննությունը նոր է նշանակվել։
Ինչպես նշեցինք՝ քրեական գործը հարուցվել է բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու համար։ Ասել է թե՝ նրանք իրենց պաշտոնավարման ժամանակ ունեցել են նման տվյալներ ու չեն հայտնել այդ մասին։
Իսկ նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննությամբ պետք է նոր պարզվեն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի (հող, օդ, ջուր, բուսական, կենդանական աշխարհ) վրա վնասակար ազդեցության ռիսկերը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։ Ասել է թե՝ քրեական գործի հարուցումից միայն մոտ 1 տարի անց հնարավոր կլինի ստանալ եզրակացություն պարզելու, թե արդյոք հանքի շահագործում է վնասակար է շրջապատի համար, թե ոչ։ Եթե տեսականորեն տրվի եզրակացություն, ապա պարզ չէ, թե ինչպես պետք է դրան հետադարձ ուժ հաղորդվի եւ բնապահպանության որեւէ պաշտոնյայի մեղադրանք առաջադրվի, որ 2019 թվականի եզրակացությամբ հայտնի դարձած ռիսկերը նախարարության աշխատակցի կողմից ասենք 2018 թվականին գաղտնի են պահվել։ Ակնհայտ է, որ եզրակացությունն ունենալու է առավելապես քաղաքական նշանակություն՝ օգտագործելու Ամուլսարի շահագործումն արգելել-չարգելելու հարցը լուծելու համար, իսկ թե որքանով քրեական գործով ձեռք բերված ապացույցը կարող է պիտանի լինել քաղաքացիաիրավական հարաբերություններում, ապա դա արդեն բոլորովին այլ հարց է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել