ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը 03/26/2019 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը նշել է, որ ծրագրի մասին իր գիտելիքները միայն տեսական չեն. ժամանակին դրա շրջանակում եղել է դասախոս բանակում: «Դասախոսությունների ընթացքում գրանցել ենք լուրջ արդյունք, և զգացել եմ, որ սպաները, զինծառայողները մարդու բնական իրավունքների ընկալման մարդկային բնատուր ունակություն ունեն»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ նախարարը նշել է, որ թեև դրանց իրականացման ճանապարհին մարտահրավերները շատ են եղել, սակայն համատեղ ջանքերի գործադրմամբ դրանք հաղթահարվել են: Այդուհանդերձ, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, այս ոլորտում անելիքները շատ են, և ցանկալի արդյունքների հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու:
Խոսելով Արդարադատության նախարարության կողմից, այդ թվում` զինված ուժերում, վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, հաղորդման և քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունից` նախարարը փաստել է, որ 2015 թվականից իրականացվել են լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, որոնք պայմանավորված են եղել ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի հետ համապատասխանությունն ապահովելու կարևորությամբ, ինչպես նաև` ՄԻԵԴ վճիռների կատարման պահանջով: Վերջինիս առումով նախարար Զեյնալյանը նշել է, որ դրանից ևս անմասն չի եղել. իրավապաշտպանի գործություն իրականացնելու ընթացքում այդ գործերով ՄԻԵԴ-ում եղել է ներկայացուցիչ, հետո նաև՝ օրենսդրական նախաձեռնությունների, նախագծերի համահեղինակ:
Թվարկելով օրենսդրական փոփոխությունների ընթացքում իրականացված բարեփոխումները, Արտակ Զեյնալյանը կարևորել է ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորության ընձեռումը նաև ո՛չ աշխատանքային օրերին կամ ժամերին և խոշտանգումների զոհերին խոշտանգման հետևանքով պատճառված վնասի արդար և համաչափ փոխհատուցման, այդ թվում՝ ռեաբիլիտացիայի ինստիտուտի նախատեսումը: Այս առումով նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթները, որոնցով նախատեսված չեր բարոյական վնասի փոխհատուցում, ճանաչել է հակասահմանադրական և անվավեր: «Այդ ռազմավարական դատավարությունը ես սկսել էի 2003 թվականին և միայն այս տարվա հունվարին հնարավոր եղավ իրականություն դարձնել բարոյական վնասի ստացումը վստահորդի կողմից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ մյուս կարևոր փոփոխությունները համարելով դատավարական հստակ երաշխիքների նախատեսումը փաստացի ազատությունից զրկված անձանց համար, խոշտանգման համար դատապարտված անձին ներում չշնորհելու կարգավորումը և այլն: Դրանք դրական են գնահատվել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից, ողջունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խմբի գործերի կատարման ընթացքը գնահատելիս:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել են ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագիրը ներդաշնակեցվելու է ԵԽ-ի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ ծրագրի առաջնահերթությունների հետ: «Այս գործընթացն առավել ներառական դարձնելու նպատակով սերտ համագործակցում ենք բոլոր շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է Արտակ Զեյնալյանը:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ծրագրի ֆինանսավորման և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ ծրագրի պատշաճ իրականացման համար, հույս է հայտնել, որ ԵԽ-ն կշարունակի հետևողական աջակցել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանի մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, այլք:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել