Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2019   23:38 Հաշվապահը գողացել է հազարավոր ֆունտեր և ծախսել կոշիկների և պայուսակների վրա 04/25/2019   23:11 Մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին. Միհրան Հակոբյան 04/25/2019   22:51 Սուրենյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան չի խնդրի 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   22:18 Ծնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին 04/25/2019   21:16 Ուրալցի բնակչուհին որդուն պաշտպանելու համար կացնով հարվածել է իր հետ ապրող տղամարդուն 04/25/2019   20:30 Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան 04/25/2019   20:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է համագործակցությունը բոլոր մարզերի հետ 04/25/2019   20:21 Նախատեսվում է փակել երկու քրեակատարողական հիմնարկ. Արտակ Զենյալյան 04/25/2019   20:20 ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը 04/25/2019   19:30 ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը 04/25/2019   19:28 ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   18:50 Գիտնականները անվանել են մարդկանց ճարպակալման հիմնական պատճառը 04/25/2019   18:41 Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը 04/25/2019   18:37 «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է 04/25/2019   18:33 Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին» 04/25/2019   18:26 Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից 04/25/2019   18:22 Լևոն Տեր-Պետրոսյանը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սերունդների գիտակցության մեջ մեխել է թեզեր, որոնք անհեթեթության գագթնակետն են. քաղաքագետը՝ Արցախի հարցի մասին 04/25/2019   18:17 ԶՈՒ ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման քրգործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության պատասխանը հայտնի է 04/25/2019   18:08 Կենսաթոշակի նվազագույն չափի բարձրացումը չի զրկի ընտանիքներին նպաստ ստանալու իրավունքից 04/25/2019   18:04 «Բա դու հեղափոխություն ես անում, մարդուն ասում ես բռնակալ և ազատության մեջ ես թողնո՞ւմ». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի քաղաքականություն վերադառնալու մասին 04/25/2019   18:01 Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ 04/25/2019   17:58 Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը 04/25/2019   17:50 Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին 04/25/2019   17:46 Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ 04/25/2019   17:42 ԲԴԽ-ն այսօր քննել է 2 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը 04/25/2019   17:41 Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիսով ներկայացրել է իր գործունեության տարեկան հաղորդումը 04/25/2019   17:38 Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում 04/25/2019   17:36 «Արարատցեմենտ»-ը պատրաստ է աշխատանքային խմբի քննարկումներին օգտագործել մասնագիտական գիտելիքներն ու փորձը 04/25/2019   17:32 Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել 04/25/2019   17:29 Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը 04/25/2019   17:25 Բաբկեն Թունյանը ակնկալում է սերտ համագործակցություն «ԱրարատՑեմենտ»-ի ներկայացուցիչների հետ 04/25/2019   17:24 Դատախազությունը չի բողոքարկի Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը 04/25/2019   17:19 «Լավագույն զավակները առաջինն են խժռվում հեղափոխության կողմից››, որից հետո թերմանցքը բարձրանում է վերև. Հայկ Մարտիրոսյան 04/25/2019   17:13 Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   16:39 Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը 04/25/2019   16:37 ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանն ազատ է արձակվել 04/25/2019   16:36 Արտակ Զեյնալյանը ծառայողական քննություն է նշանակել «Արմավիր» ՔԿՀ-ում 04/25/2019   16:33 Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև 04/25/2019   16:08 Հանրապետության մի շարք վայրերում ապրիլի 26-ին գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ կատարելու նպատակով 04/25/2019   16:06 Արգիշտի Քարամյանը չբացառեց, որ հնարավոր է՝ ինքը ժամանակավորապես փոխարինի Սանասարյանին 04/25/2019   16:05 Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․ Պաշտպանի տարեկան հաղորդման մանրամասները 04/25/2019   16:03 Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 04/25/2019   15:50 Միհրան Պողոսյանին տարան փառքով ճանապարհեցին, որ հետո չկարողանա՞ն բռնել.Էդմոնդ Մարուքյան 04/25/2019   15:40 Այսօր ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում քննվելու է Սպայկա Ընկերության հիմնադիր տնօրենի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքը 04/25/2019   15:29 Դատախազությունը բողոքարկել է Սամվել Ադյանի կալանավորումը երկարացնելու միջնորդության մերժման մասին դատարանի որոշումը 04/25/2019   15:13 Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
04/24/2019   13:22 Օպերայի թատրոնի իրավաբանական բաժնի պետի աշխատավարձը մի քանի ամսում հասել է կես միլիոն դրամի 04/24/2019   17:51 Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել 04/25/2019   14:24 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ 04/24/2019   13:50 Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Այն տեղի է ունեցել վարչապետի առանձնատանը 04/25/2019   09:24 Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ» 04/25/2019   11:26 Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում 04/25/2019   09:31 Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել 04/24/2019   12:56 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/24/2019   20:23 Մայրը արթնացել է կոմայից, որում նա անցկացրել է 27 տարի և կանչել իր որդուն անունով 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   12:39 Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/25/2019   12:21 Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում 04/24/2019   15:41 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   09:51 Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան 04/24/2019   11:40 Կոնստատին Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ խարդախության, փաստաթղթեր կեղծելու եւ զենք պահելու համար 04/24/2019   17:39 Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը 04/25/2019   09:56 Սամվել Ալեքսանյանը «կապել է». Փաշինյանի մանկության ընկերոջ համար մեծարանքի երեկո՝ «Վիեննա»-ում. «Ժամանակ» 04/25/2019   10:38 Սեդրակ Քոչարյանի պատիվը և բարի համբավը օրենսդրորեն պաշտպանված են, իսկ անմեղության կանխավարկածը՝ խախտված

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ 03/25/2019   17:03  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ կառավարությունը։

 Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված   2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին:

Գործադիրը  փոփոխություններ և լրացումներ  է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի

ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ՝ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ: 2019 թ. ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  այս պահին կապահովվի առկա լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նոր լաբորատորիաների ներդրումը: «Բայց մեր ուղերձը կլինի՝ ինչպես բոլոր մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, մենք գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն ձևով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Այդ նոր առաջարկների տրամաբանությունը, դրանց ֆինանսավորման և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան  հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է  չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր:

Վարչապետը ընդգծել է, որ կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի: «Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք  կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում  մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէր, որ իշխանությունն իրական  հարցերը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի: Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: «Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել:  Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»- նշել է  Նիկոլ Փաշինյանը:       

«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Մինչդեռ մինչև 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել և հատկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո»: Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան: Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձևավորված ավանդույթը և ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը  ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է:   Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։

Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև մարզական դահլիճներին,  որոնք տրվում են վարձակալության: Վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ  նույնպես անհրաժեշտ է գույքագրում իրականացնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները և գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, և ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:49 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
15:16 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենսդրական նախաձեռնություններ
14:59 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին
14:42 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԽթանվում է անասնապահության զարգացումը
14:39 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը նախատեսում է մի շարք բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակային ոլորտում
09:32 14/03/2019  |  ՄամուլՆոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն առանց մեկ անգամ Հայաստանում լինելու. «Ժամանակ»
12:54 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հաստատեց ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացման ազգային ծրագիրը
10:03 16/02/2019  |  ՄամուլԼայնածավալ օպտիմալացում. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30 տոկոսը կկրճատվի. «Ժողովուրդ»
12:24 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանին
15:31 12/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման համար տրամադրել է 5 մլրդ դրամ

Տեսանյութեր

04/22/2019   17:28 Ամերիաբանկն ու պետությունը. գործունեությունը թվերով

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]