ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հ1-ի լրագրողների՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության գործով դատարանը միջանկյալ որոշում է կայացրել 03/23/2019 15:30 | Քաղաքացիական իրավունք

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի՝ ընդդեմ հեռուստաընկերության հայցը վարույթ ընդունելուց հետո Վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Սիրանույշ Մուրադյանից. «Մենք Վարչական դատարանից ստացել ենք մի որոշում, ըստ որի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,-ասում է Սիրանույշը։
Նշենք, որ Մուրադյանն ու Կարապետյանը աշխատանքից ազատվելու մասին ծանուցվել են 2019 թվականի հունվարի 11-ին։ Համաձայն այդ ծանուցման՝ նրանք աշխատանքից ազատվում են Հանրային հեռուստառադիոխորհրդի՝ դեկտեմբերի 25-ի որոշմամբ՝ հաստիքի կրճատման պատճառով։ Ծանուցումից հետո պայմանագիրը կասեցվելու էր մարտի 1-ից։ Դատարանի միջանկյալ որոշումը կայացվել է փետրվարի 22-ին. «Ըստ այս միջանկյալ որոշման՝ մեզ չպետք է ազատեին աշխատանքից, մինչեւ որ դատական գործը լուծում ստանար։ Բայց, փաստորեն, օրենքն այստեղ էլ են կոպտորեն խախտել, ու պայմանագիրը լուծել»,-ասում է Սիրանույշը։
Սիրանույշ Մուրադյանի խոսքով՝ կրճատման մասին իրեն առաջին անգամ ամռանն են տեղեկացրել, եւ նույնիսկ՝ ծանուցել։ Ինքն ընդդիմացել է՝ ասելով, որ կամայականության մասին բաց նամակով կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո որպես խորհրդարանական լրագրող շարունակել է աշխատել։ Հետո՝ արդեն հունվարին, հինգ լրագրողներով տեղեկացվել են, որ աշխատանքային պայմանագիրը լուծվում է։ «Մեզ ծանուցել են, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի դեկտեմբերի 25-ի որոշմամբ՝ մեր հաստիքները կրճատվում են, բայց թե ինչ հիմքով, ինչու, ինչպիսի ընտրությամբ, հիմնավորված չի եղել։ Ահա այս որոշումն ենք մենք վիճարկում դատարանում։ Որոշումը ապօրինի է, չհիմնավորված ու կամայական»,-պնդում են լրագրողները։
Սիրանույշն ասում է, որ Հանրայինի լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը որոշումը հիմնավորել է՝ ասելով «կրճատվում եք, որովհետեւ հին եք». «Իսկ երկու օր առաջ՝ մի հարցազրույցի ժամանակ, նա եթերից հայտարարել է, թե ով է ասել, որ մասնավոր լրատվամիջոցից լրագրողին կարելի է դուրս շպրտել, իսկ հանրայինից՝ ոչ»,-նշում է Սիրանույշը։
Սիրանույշն ու Լիանան պնդում են՝ ըստ դատական միջանկյալ որոշման՝ պետք է շարունակեին նույն պայմաններով աշխատել մինչ պայմանագրի լուծման ժամկետը, տվյալ դեպքում՝ մարտի 1-ը։ Միաժամանակ նրանց պետք է ազատ թողնեին օրական աշխատաժամի 10 տոկոսի չափով՝ նոր աշխատանք գտնելու համար. «Մեզ մեկուսացրին մեր գործընկերներից, զրկեցին աշխատանքային սեղանից եւ համակարգչից, արգելեցին առավոտյան ժողովներին մասնակցել եւ արգելափակեցին լրահոսի էլեկտրոնային փոստը, բայց այս ամենի իրավունքը չունեին»,-ասում են լրագրողները՝ նշելով, որ նախքան պայմանագրի լուծման ժամկետի լրանալը լրատվականը սկսել է համալրվել նոր լրագրողներով։
Լրագրողների հայցը Վարչական դատարանը վարույթ է ընդունել, եւ 1-ին դատական նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։
Հիշեցնենք, որ հունվարին հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության 5 լրագրողներ ազատվում են աշխատանքից։ Նրանցից երկուսը՝ Լիանա Կարապետյանը եւ Սիրանույշ Մուրադյանը, դիմեցին դատարան՝ բողոքարկելով Հանրային հեռուստառադիոխորհրդի այդ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը