ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին 03/23/2019 15:03 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարար Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է այն պայմանները, միտումներն ու նախադրյալները, որոնց արդյունքում սերունդների համերաշխության ներկայիս կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ տեսանելի հեռանկարում այլևս չի կարող ապահովել բնակչության սոցիալական ապահովության պահանջմունքը և արժանապատիվ ծերությունը։ Պետնախարարը վկայակոչել է ներկայումս պետական բյուջեի այն մասը, որ հատկացվում է բնակչության կենսաթոշակային ապահովմանը՝ 12%` նշելով, որ ժողովրդագրական ներկայիս միտումների պայմաններում այդ թիվը չի կարող շարունակապես մեծանալ, և կենսաթոշակային համակարգի ներդրումն այլընտրանք չունի։
Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված է աշխատանքային խումբ։
Ա․ Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքները բաշխված են երեք հիմնական ենթախմբերի՝ օրենսդրական փոփոխություններ, տեխնիկական-ծրագրային ապահովում և հանրային իրազեկվածության բարձրացում։ Ըստ Ա․ Հարությունյանի՝ նոր համակարգին անցնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն ընթացքի մեջ են, շարունակում են համապատասխան աշխատանքներ տարվել իրավական դաշտը Հայաստանի Հանրապետության հետ ներդաշնակեցնելու և հնարավոր իրավական կոլիզիաներից խուսափելու համար։ Խոսելով տեխնիկական-ծրագրային կողմի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքները մեծ մասամբ ավարտուն տեսքի են, մնացել են հաշված շտկումներ։ Հանրային իրազեկման աշխատանքների առնչությամբ Ա․ Հարությունյանը հայտնել է մտահոգություն, որ երեք ամսում անհրաժեշտ է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ բնակչության համար այս փոփոխության էությունն ու անհրաժեշտությունը պարզաբանելու համար, և որ ըստ կարիքի անհրաժեշտություն կառաջանա ներգրավելու նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակիցներին, ինչպես նաև խորհրդակցելու ՀՀ համապատասխան մասնագետների հետ։
Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել աշխատանքների պլան-ժամանակացույց, որում սահմանված են լինելու օրենսդրական, տեխնիկական-ծրագրային, կազմակերպչական և հանրային իրազեկման քառաբլոկ անելիքների բուն աշխատանքները, սպասվող արդյունքները, ժամկետները և պատասխանատու պետական մարմինները։ Պետական նախարարը առանձին ուշադրություն է հրավիրել հանրային իրազեկման բարձրացման աշխատանքների վրա՝ կարևորելով հարցի ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական համընդգրկունությունը։ Բովանդակային մասով Գ․ Մարտիրոսյանը հորդորել է, որ բնակչության համար պարզաբանվի ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ դրա գործառնման մեխանիզմը, ընթացակարգը, դրույքաչափերի բաշխվածությունը և պետության երաշխավորիչ դերակատարումը։ Տեխնիկական մասով պետնախարարը կարևորել է հանրության հետ արդյունավետ կապի օգտագործման բոլոր մեխանիզմները՝ սկսած համացանցից, մինչև հեռուստատեսություն, հեռախոսային թեժ գիծ և մասնավոր շփումներ։
Խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարարի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, ինչպես նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։ Խորհրդակցության ավարտին ծավալվել է մտքերի փոխանակություն, Գ․ Մարտիրոսյանի կողմից հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբի արագ և որակյալ աշխատանքային գործունեության մասին։
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել