Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2019   11:32 Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր 04/26/2019   11:30 Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 04/26/2019   11:13 Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից 04/26/2019   11:09 Բակո Սահակյան հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի մրցանակակիրների հետ 04/26/2019   10:43 ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է քննարկում գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ 04/26/2019   10:27 Ցրտերն արդեն անցյալում են, և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում 04/26/2019   10:20 Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան 04/26/2019   10:14 Սերժ Սարգսյանի «անալիզները». Նրա խոսելու մասին տեղեկությունը՝ քարոզչական հնարք. «Իրատես» 04/26/2019   10:09 Կանխվել է արգելված իրերի մուտքը՝ քրեակատարողական հիմնարկներ 04/26/2019   10:05 Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար 04/26/2019   09:49 Հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի տվել Կարեն Ավագյանի դեմ. «Հրապարակ» 04/26/2019   09:40 Մեր օրերի «պատմիչները». «Նամյոկ» իշխանություններին՝ թեև «քայլել ենք», բայց «մենակ ենք». «Իրատես» 04/26/2019   09:36 Ընտանեկան բիզնես. Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգում կատարելու Մաշադյանի փեսային պատկանող «Գուդ թայմ»-ում. «Ժամանակ» 04/26/2019   09:29 Սպասվում են կադրային փոփոխություններ. Վարչապետը «ժերտվա» կտա՞ Հայկ Մարությանին. «Իրատես» 04/26/2019   09:25 Փոփոխություններ՝ դիվկորպուսում. Վարչապետը պահանջել է «անցանկալի» և ոչ «սվոյ» դեսպանների ցուցակը. «Փաստ» 04/26/2019   09:17 Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվել է. «Հրապարակ» 04/26/2019   09:10 Ովքեր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. մանրամասներ. «Ժողովուրդ» 04/26/2019   09:04 Փոփոխություն՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Ժամանակ» 04/25/2019   23:38 Հաշվապահը գողացել է հազարավոր ֆունտեր և ծախսել կոշիկների և պայուսակների վրա 04/25/2019   23:11 Մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին. Միհրան Հակոբյան 04/25/2019   22:51 Սուրենյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան չի խնդրի 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   22:18 Ծնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին 04/25/2019   21:16 Ուրալցի բնակչուհին որդուն պաշտպանելու համար կացնով հարվածել է իր հետ ապրող տղամարդուն 04/25/2019   20:30 Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան 04/25/2019   20:27 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է համագործակցությունը բոլոր մարզերի հետ 04/25/2019   20:21 Նախատեսվում է փակել երկու քրեակատարողական հիմնարկ. Արտակ Զենյալյան 04/25/2019   20:20 ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը 04/25/2019   19:30 ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը 04/25/2019   19:28 ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   18:50 Գիտնականները անվանել են մարդկանց ճարպակալման հիմնական պատճառը 04/25/2019   18:41 Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը 04/25/2019   18:37 «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննություն հետաձգվել է 04/25/2019   18:33 Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին» 04/25/2019   18:26 Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից 04/25/2019   18:22 Լևոն Տեր-Պետրոսյանը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սերունդների գիտակցության մեջ մեխել է թեզեր, որոնք անհեթեթության գագթնակետն են. քաղաքագետը՝ Արցախի հարցի մասին 04/25/2019   18:17 ԶՈՒ ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման քրգործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության պատասխանը հայտնի է 04/25/2019   18:08 Կենսաթոշակի նվազագույն չափի բարձրացումը չի զրկի ընտանիքներին նպաստ ստանալու իրավունքից 04/25/2019   18:04 «Բա դու հեղափոխություն ես անում, մարդուն ասում ես բռնակալ և ազատության մեջ ես թողնո՞ւմ». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի քաղաքականություն վերադառնալու մասին 04/25/2019   18:01 Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ 04/25/2019   17:58 Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը 04/25/2019   17:50 Նախագահ Սարգսյանն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ազդարարել է նախագահական նոր ծրագրի մասին 04/25/2019   17:46 Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ 04/25/2019   17:42 ԲԴԽ-ն այսօր քննել է 2 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը 04/25/2019   17:41 Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիսով ներկայացրել է իր գործունեության տարեկան հաղորդումը 04/25/2019   17:38 Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում 04/25/2019   17:36 «Արարատցեմենտ»-ը պատրաստ է աշխատանքային խմբի քննարկումներին օգտագործել մասնագիտական գիտելիքներն ու փորձը 04/25/2019   17:32 Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել 04/25/2019   17:29 Աննա Վարդապետյանն ընդունել է Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը
04/24/2019   13:22 Օպերայի թատրոնի իրավաբանական բաժնի պետի աշխատավարձը մի քանի ամսում հասել է կես միլիոն դրամի 04/24/2019   17:51 Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել 04/25/2019   14:24 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ 04/24/2019   13:50 Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Այն տեղի է ունեցել վարչապետի առանձնատանը 04/25/2019   09:24 Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ» 04/25/2019   11:26 Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   09:31 Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել 04/25/2019   12:21 Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում 04/25/2019   12:39 Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/24/2019   20:23 Մայրը արթնացել է կոմայից, որում նա անցկացրել է 27 տարի և կանչել իր որդուն անունով 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/24/2019   12:56 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   09:51 Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան 04/24/2019   15:41 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/26/2019   09:17 Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվել է. «Հրապարակ» 04/25/2019   09:56 Սամվել Ալեքսանյանը «կապել է». Փաշինյանի մանկության ընկերոջ համար մեծարանքի երեկո՝ «Վիեննա»-ում. «Ժամանակ» 04/24/2019   17:39 Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է 03/22/2019   10:21  |  ԼՐԱՀՈՍ

Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: Այս մասին տեղեկացնում են՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար օրհասական անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին հաստատված բյուջեում: Արդյունքում մենք 2019 թվականին քաղաքի հոգսերին կուղղենք 10 միլիարդով ավելի միջոցներ, քան 2018-ին»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Ոլորտում բարեփոխումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել էր դեռևս հունվարին՝ նախակրթարանների տնօրենների հետ հանդիպմանը:

Բյուջեի փոփոխությամբ շուրջ 20%-ով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի ևս 400 միլիոնի ծախս: 

 

Խոշոր ծախսերից. քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման և լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ՝ նախորդ տարվա 0 դրամի համեմատ:

Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս  340 մլն դրամ:

«110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով էլ կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկինի 20 միլիոնի փոխարեն»:

Երևանի քաղաքապետարանը մտադիր է այս տարի սկսել նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակումը: Այն  հնարավորություն կտա գույքագրելու ամբողջ հողային և գույքային ֆոնդը:

Շուրջ 190 մլն էլ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը՝ այդ կերպ պահպանելով նաև քաղաքի պատմությունը:

Քաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին:

«Սրա մեջ մտնում է նաև մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու նախագծային աշխատանքների ծախսերը: Աշխատանքն արվելու է ներդրումներով, բայց նախագծերը նախատեսում ենք իրականացնել մենք: Բայց չի բացառվում, որ մասնավորին ևս կարողանանք փոխանցել և արդյուքնում միջոցները կտնտեսենք»:

Բազմաբնակարան շենքների բնակիչներին հուզող վերելակների խնդրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեի լրամշակված տարբերակում ավելացրել է վերելակների  սպասարկման համար նախատեսված գումարի չափը:

«Ինչպես գիտեք, այս տարի կրճատվել էր վերելակների ծախսը: Այն դետալներն  ու աշխատանքները, որոնց համար նախկինում ծախսվել է 108 մլն դրամ, մենք այդտեղ տեսնում ենք իրական 30 մլն դրամի ծախս: Արդյունքում ունեցանք նվազած բյուջե, չնվազած աշխատանքներ, իսկ այժմ աշխատանքները գրեթե եռապատկում ենք: Դրա հիմքում դնում ենք վերելակների անվտանգության և շահագործման նկատմամբ տեխնիկական նոր չափորոշիչներ ու պահանջներ: Այն ամբողջ բյուջեն, որ կավելանա, մենք կտնտեսենք վերապատրաստումների և գործուղումների հատկացված ֆոնդից»,-նշում է Հայկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վթարային շենքերին, ապա 105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր:

Նախքան Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցումը՝ այս տարի քաղաքապետարանը տարածքը կցանկապատի: Աղբավայր մտնող, դուրս եկող մեքենաները կլվացվեն, անվադողերը՝ կախտահանվեն: Աշխատանքների համար կպահանջվի շուրջ 40 մլն դրամ:

Առողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաև վերանորոգում ու հիմնանորոգում: 

Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: Կացարանի ու կլինիկայի կառուցում, կենդանիների ստերջացում:

«Սա բավական լուրջ գումար է, բայց այն մշտական չի լինելու: Հաջորդ տարիներին կլինի միայն աշխատանքների ֆինանսավորումը»:

Համայքնային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի թատրոնների հիմնանորոգմանը: Գրեթե նույնքան գումար էլ կուղղվի մարզադպրոցների վերանորոգմանը: Միաժամանակ 125 միլիոնով նվազեցվել են մշակութային միջոցառումների ծախսերը:

«Մենք նվազեցրել ենք մշակութային միջոցառումների ծախսերը՝ առանց նվազեցնելու դրանք որակն ու քանակը: Կա գնահատական, որ այդ միջոցառումները իրականացվել են իրականից ավելի բարձր գներով: Այս մասով բյուջեն կկազմի շուրջ 830 մլն դրամ: Ոչ ֆինանսական լեզվով ասած՝ ևս 3 մլրդ տնտեսել ենք: Սակայն տնտեսել ենք ոչ թե աճի տեսքով, այլ նոր ծախսային ուղղությունների մասով: Այսինքն, կծախսվեն իրական հոգսերը հոգալու նպատակով: Այս տարվա բյուջեի ծախսային օպտիմալացման մեջ լուրջ տեղ է զբաղեցնում քաղաքային ենթակայության կառույցների՝ ՓԲԸ-ների գործունեությանն ուղված մեր ծախսերի ծավալները»:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծում է՝ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձևավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել:

«Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարևոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձևակերպված հողերի օրինականացման արդյունքում»:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ 10 մլրդ դրամի յուրաքանչյուր լուման ուղղվելու է իր նպատակին՝ քաղաքի ու բնակիչներ կյանքը դարձնելով որակապես այլ:

«Մենք չենք սահմանափակվելու այսքանով: Այս փուլում 2019թ. համար սա մեր վերջին խոշոր լրամշակումն է: Հուսով ենք՝ 2020 թվականի բյուջեն ևս նշանակալի աճով կպլանավորենք: Ունենք մեկ գերնպատակ՝ քաղաքը դարձնել ավելի հարմար, որտեղ քաղաքի բնակիչները կտեսնեն իրենց երեխաների ապագան» ,-նշել է Հայկ Սարգսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:56 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանը խնամքի կարիք ունի. շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին
22:14 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. Հարուցվել են քրեական գործեր
20:19 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի պատվիրակությունը Չեխիայում կծանոթանա տրանսպորտի կառավարման փորձին
20:10 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳույքահարկի արտոնություններ՝ սոցիալական մի շարք խմբերին. կայացել է ավագանու հերթական նիստը
14:41 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը
14:53 14/03/2019  |  ՄեկնաբանությունԵրևանի քաղաքապետարանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
12:21 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում.ցուցարարները եւ ոստիկանները բախվեցին (Լրացվող, ուղիղ միացում)
11:45 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՕպերայի հարակից տարածքի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն. Քաղաքապետարան
08:38 14/03/2019  |  ՄամուլՔաղաքապետարանը նեղված է. «Շոկոլադնիցա»-ի փաստաթղթերը օրինական են. «Հրապարակ»
14:16 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳործազուրկների թիվը կավելանա եւս մի քանի հարյուրով. ներդրողները վրդովված են (տեսանյութ, լուսանկարներ)

Տեսանյութեր

04/22/2019   17:28 Ամերիաբանկն ու պետությունը. գործունեությունը թվերով

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]