ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց խաղ. Փաշինյանի հայտարարությունը՝ դեմարշ Արմեն Սարգսյանի հասցեին. «Իրատես» 03/22/2019 10:15 | Մամուլ
«Իրատես» թերթը գրում է. «Ինտերնետ հարթակներում և սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզների հիմնական թեման հետևյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։ Եվ նույնաբովանդակ տարբեր հարցումները գրեթե նույն արդյունքն են գրանցում. հարցվածների մոտ 40 տոկոսը հիասթափված է թավշյա հեղափոխությունից, նոր կառավարության գործունեությունից։ Հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է։
Բոլոր իշխանությունների օրոք էլ ուշ թե շուտ ծագում է «եթե ոչ այս իշխանությունը, ապա էլ ո՞վ» հարցը։ Ըստ էության առաջանում է պահանջարկ, և քաղաքականության մեջ նույնպես, շուկայական օրենքների համաձայն, պետք է լինի նաև համարժեք առաջարկ։
Ըստ էության, ՀՀ վարչապետը փորձում է պահանջարկի-առաջարկի ձևավորման պայմաններում ստեղծել իր հակաքայլը։ Այդ հակաքայլը շատ կանխատեսելի և ավանդական է։ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ներկայացնել, որ այլընտրանք կոչվածը և ընդդիմությունը նույն հակահեղափոխությունն է կամ հին ռեժիմը՝ ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրական այլընտրանքներ կարող են ծագել բոլորովին այլ տեղից։ Դրանով է թերևս պայմանավորված, որ վերջին շրջանում բավականին սառն են հարաբերությունները վարչապետի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև։
Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։ Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։ Որպես փորձված քաղաքական գործիչ և դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը հրավերի այս ձևը գուցե համարեց վիրավորանք, ոչ հարիր վերաբերմունք իր կարգավիճակին։
Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում առանձնապես չթաքցրեց, որ պրոտոկոլային որոշակի խախտումներ եղել են։ Վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։
Եվ երկրորդ դրվագը, որ երևան է հանում վարչապետի ու նախագահի միջև տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վպաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։
Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն փորձում է Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Այստեղ կարծես թե խաղը բաց է ընթանում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական ուղղվածության լրատվամիջոցներում քննարկվում է նախագահի հնարավոր իմփիչմենտի հարցը խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Այդ սպառնալիքն անընդհատ կախվում է Արմեն Սարգսյանի գլխին, որպեսզի վերջինս զսպի իր և իր վրա խաղադրույք կատարող անձանց հնարավոր ամբիցիաները։
Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ու նրա թիմը բավականին գրագետ են գործում։ Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է։ Ըստ էության, նա հանդիպում է մարդկանց, ում այսօր անտեսում է Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նախագահն ընդունեց գործող կառավարության կողմից անտեսվող Լևոն Արոնյանին։ Հավանաբար Լևոն Արոնյանի միակ մեղքն այն է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպում ունեցավ նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջ հետ։ Սա նույնպես որոշակի ընտրազանգվածի վրա ազդեցություն ունեցող գործոն է։
Արմեն Սարգսյանի գործունեությունը բազմավեկտոր է։ Թե՛ Բայդենի, թե՛ Ռուսաստանի հետ կապված անձանց հետ ակտիվ շփումները հուշում են, որ ՀՀ նախագահը աշխարհաքաղաքական կենտրոններին ցանկանում է հասկացնել, որ իրադարձությունների որոշակի դասավորվածության դեպքում կարող են իր վրա խաղադրույք կատարել։ Այս պարագայում հասկանալի է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի արձագանքը. նրանք որպես իրական վտանգ տեսնում են հենց Արմեն Սարգսյանին ու նրա հետ կապված հեռանկարը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 22.03.19թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ