Թեմաներ
Երեքշաբթի 10 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/15/2019   20:23 Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք 10/15/2019   19:50 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին 10/15/2019   19:46 Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագիրը 10/15/2019   19:41 Նշանակվել է Դավիթ Սանասարյանի քրեական գործով դատական առաջին նիստը 10/15/2019   19:40 Պետական պահպանության ծառայության պետ Հայրապետովն ազատվել է պաշտոնից 10/15/2019   19:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին 10/15/2019   19:33 Միջազգային հանրությունը Թուրքիայի սանձերը պետք է վաղուց ձգած լիներ. այն դարձել է տարածաշրջանի մեծ խուլիգանը. Մովսես Արիստակեսյան 10/15/2019   19:05 Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/15/2019   18:47 Վենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան 10/15/2019   18:41 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը 10/15/2019   18:39 ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին 10/15/2019   18:35 Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 10/15/2019   18:32 Մեծ հնարավորություններ երկու պետությունների և ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային 10/15/2019   18:20 Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները պետք է միավորվեն. Բագրատյան 10/15/2019   18:16 Թուրքիան չի դադարեցնելու իր ռազմական ինտերվենցիան քանի դեռ չի հասել բուֆերային տարածություն ստեղծելուն. միջազգայնագետ 10/15/2019   18:09 Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները. Արարատ Միրզոյան 10/15/2019   17:56 Լեզուն պետություն է 10/15/2019   17:46 Արտաշատի Թիվ 5 դպրոցում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով տուժել է 24 անձ. ՔԿ նոր մանրամասներ է հայտնում 10/15/2019   17:38 Վիտալի Բալասանյանը՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով կռվելու մասին 10/15/2019   17:37 Զարմանալի չէր՝ Վրաստանի վարչապետն իր տարածաշրջանային այցն սկսեց Ադրբեջանից. վրացագետ 10/15/2019   17:07 Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով 10/15/2019   17:01 Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում 10/15/2019   16:52 Նիկոլ Փաշինյանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել.Բալասանյան 10/15/2019   16:37 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Բակո Սահակյանի հետ 10/15/2019   16:28 Սանասարյանը վրաերթի առնչությամբ մանրամասներ է հայտնել 10/15/2019   16:24 Հայաստանի այսօրվա իշխանության քաղաքականությունը Տեր-Պետրոսյանի՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք»-ի շարունակությունն է. Բալասանյան 10/15/2019   16:16 Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում արցախաիրանական սահմանին. Վիտալի Բալասանյան 10/15/2019   15:58 Նիկոլը շանտաժներով է թերթը պահել. Վիտալի Բալասանյան 10/15/2019   15:55 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 10/15/2019   15:52 Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը 10/15/2019   15:42 Արցախը միշտ լինելու է հայկական, հիշեք՝ մինիմում այս տարածքներով. Վիտալի Բալասանյան 10/15/2019   15:40 Հայաստանի և Արցախի միջև լարվածությունը կարող է պառակտման տանել. Կիրո Մանոյան 10/15/2019   15:36 Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած սննդային թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 10/15/2019   15:27 Երբ արդարադատության նախարարը մանկամիտ է կամ աճպարար. Նարեկ Սամսոնյան 10/15/2019   15:22 Առողջապահության նախարարությունը դիտորդի դերում. Ինչու է բժշկական կենտրոնը թաքցրել ոստիկանությունից մարմնական վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու փաստը 10/15/2019   15:00 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա 10/15/2019   14:57 Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից 10/15/2019   14:43 Արմեն Թավադյանի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց. Թավադյանն ու պաշտպանը չէին ներկայացել 10/15/2019   14:41 Եղանակը կտաքանա 10/15/2019   14:37 Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր 10/15/2019   14:32 Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց. Վենետիկի հանձնաժողով 10/15/2019   14:26 Եթե կանգնելու եք և այս ամենը լսեք, նույն բառերն ուղիղ եթերով կասեմ Ձեր վերադասի հասցեին. Հայկ Ալումյանը՝ կարգադրիչներին 10/15/2019   14:21 Շատ բարձր մակարդակի քննարկումներ և բանակցություններ են լինելու. Փաշինյան 10/15/2019   14:19 Թուրքիան ցանկանում է կոտորել քրդական բնակավայրերն ու ցեղասպանության ենթարկել ժողովրդին. Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան մոտ 10/15/2019   14:14 Հայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ժամանակին «ԵԼՔ»-ի ելքերն ու մուտքերը փակելու համար. Անի Սամսոնյան 10/15/2019   14:05 Չգիտեմ փորձ, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքն ընդունվի զուտ որպես խորհրդատվական կարծիք. Վարդևանյան 10/15/2019   13:56 Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 10/15/2019   13:43 Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդում է նիստերն անցկացնել հիվանդանոցում 10/15/2019   13:36 Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին 10/15/2019   13:33 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
10/14/2019   20:16 Ինչու՞ էր Անդրանիկ Քոչարյանը Արծրուն Մարգարյանին խորհուրդ տվել ատրճանակի մեջ մարտական փամփուշտներ պահել՝ հատկապես փողոցում գտնվելիս 10/15/2019   12:52 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսեւորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում՝ Դավիթ Սանասարյանն է 10/15/2019   15:58 Նիկոլը շանտաժներով է թերթը պահել. Վիտալի Բալասանյան 10/14/2019   14:47 Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար 10/13/2019   22:54 Ռուսաստանը սիրիացիներին և քրդերին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ 10/14/2019   11:25 ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար 10/14/2019   14:34 Փորփրում են Արմեն Մուրադյանին պրոֆեսորի կոչում շնորհելու հիմքերը. խոստանում են իրավական լուրջ հակազդեցություն 10/14/2019   19:40 Նման փաստաթուղթը չէր կարող քննության առարկա հանդիսանալ. Գոհար Մելոյան 10/14/2019   15:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի ծանուցումը 10/14/2019   14:42 Եթե Թուրքիան կարողանա տարածքներ գրավել, ապա դա առաջին հերթին ներկայիս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է լինելու. ռազմական գործիչ 10/14/2019   15:20 «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել 10/14/2019   20:03 Անժելա Թովմասյանի անվտանգությունը վտանգված է. Պահանջում են պաշտպանության միջոց ձեռնարկել 10/14/2019   19:01 Վահե Գրիգորյանը շարունակում է չաշխատել. նա ինքնաբացարկ չի հայտնել, բայց եւ չի մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին 10/15/2019   11:01 Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 10/14/2019   11:32 ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ. Թովմասյանը չի մասնակցում նիստին 10/14/2019   19:12 Հայաստանում կա՞ն Կուբայից ժամանած ՁԻԱՀ վարակակիր տրանսգենդերներ. Պարզաբանում է Միգրացիոն ծառայությունը 10/14/2019   18:45 ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը վարույթ չընդունվեց 10/14/2019   23:23 Վինի Թուխի կյանքի կանոնները. իմաստուն խորհուրդներ ամեն օրվա համար 10/14/2019   13:01 Մինչ Գալոյանը փորձում է շեղել ուշադրությունը նախորդ փաստերից, հայտնաբերում ենք ամբողջովին արտագրված գիտական աշխատանքներ. նախարարը փորձում է թաքցնել 10/14/2019   12:25 Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործը քննչական կոմիտե չի հասել

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019   17:58  |  Վերլուծություններ

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։

«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», - նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ  փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:

 Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները

ü  Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս

ü  Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից

ü  Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ

ü  Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրը

Սրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ։

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։

«Երկիր Մեդիա» ՀԸ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը հիշում է. «Երբ մենք դիմեցինք թվային հեռարձակման համար հայտարարված հաճախականության մրցույթին, մենք շահելուց հետո գրեթե յոթ տարի չունեցանք թվային հեռարձակում, բայց վճարել ենք բոլոր պետական տուրքերը, որոնք նախատեսված են եղել թվային հեռարձակման համար... 2010-2016 թվականներին՝ գրեթե վեց տարի, վճարել ենք 20 միլիոն պետական տուրք»։

2015 թվականին կատարված փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր թվային ցանցի՝ մուլտիպլեքսի մուտքը ապահովելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ։ Դաշտում միակ խաղացողը եղել ու մնում է պետական մուլտիպլեքսը՝ հանրային հեռարձակման թվային ցանցը, որի մեջ էլ կենտրոնացվել են գործող 37 համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերությունները։

«Այսօր մասնավոր մուլտիպլեքսի չլինելը սահմանափակում է և նոր հեռուստաընկերությունների ծնունդը, և սահմանափակում է նրանց գոյությունը, որոնք այս կամ այն պատճառներով, շատ ժամանակ ոչ արդար, չհաղթեցին մրցույթում, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ - Ես կարող եմ ենթադրել, որ դա արվում էր միայն նրա համար,  որպեսզի  պահպանեն հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և նոր հեռուստաընկերությունները դժվար մտնեն մեդիաշուկա»։

Նունե Սարգսյանը ներկայացնում է փորձագիտական մոտեցումներից մեկը. «Մենք ուզում ենք առաջարկենք, որպեսզի նաև լինեն հնարավորություններ փոքր մուլտիպլեքսների համար, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարզային հեռուստաընկերությունները ոչ միայն բովանդակություն արտադրեն, այլև կարողանան լինել այդ կոնտենտի տարածողը, այսինքն՝ միաժամանակ նաև մուլտիպլեքսի դեր կատարեն՝ ունենալով մուլտիպլեքսի լիցենզիա»:

Օրենսդրական անհիմն սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որոշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով մարզային շուրջ 10 տեղական հեռարձակող դուրս մնաց թվայնացման գործընթացից։ «Կամ մենք պետք է գտնենք այն ուղիները, այն գործիքակազմը, որը թույլ կտա նրանց հեռարձակվել թվային եթերում, կամ նրանք ընդհանրապես չեն լինի, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որը կարծում է՝ դրանցից ոչ բոլորն են արժանի եթեր դուրս գալու։ - Շատ շնորհակալ եմ հասարակական կազմակերպություններին, որ իրենց ջանքերով պահպանվեցին այդ հեռուստաընկերություններն անալոգային տիրույթում, բայց այս տասից դասական հեռուստաընկերություն կարելի է համարել 4-5-ը, մնացածը հեռուստաընկերություն չեն, թող ինձ ներեն…»:

Ոլորտի փորձագետները հնացած են համարում նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգը։ Թվային դարաշրջանում, երբ տեխնիկական հնարավորությունները բազմակիորեն ընդլայնվել են, օրենքով նախատեսված բարդ և գործնականում սուբյեկտիվ մրցույթները պետք է զիջեն իրենց տեղը շատ ավելի պարզ ընթացակարգերին։ Այդպիսի առաջարկներ պատրաստում են լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը։

«Եթե դու սահմանափակում ես նաև այլ խաղացողների իրավունքը՝ փորձել գտնել տեխնիկական հնարավորություններ և հասանելի դառնալ  իրենց լսարանի համար, դու խախտում ես ուղղակի խոսքի ազատության սկզբունքները, լրատվամիջոցների ազատությունը, դա երբեք չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին», - ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Արդյոք մենք  պետք է բովանդակություն ապահովողի՞ն լիցենզավորենք, թե՞ պետք է լիցենզավորենք նրան, ով տարածում է, - Նունե Սարգսյանը մեջբերում է քննարկվող հարցադրումներից մեկը։ - Մենք առաջարկում ենք, որ լիցենզավորվի միայն  տարածողը, այսինք՝ միայն մուլտիպլեքսը, հետևաբար, դասական բնորոշմամբ, նրանց հանում ենք լիցենզավորման դաշտից»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստաընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևոր է համարում, որպեսզի մարդիկ իմանան, թե  հեռարձակողները ինչ հիմնադիրներ ունեն. «Ներկա օրենքը չի բացում մինչև վերջ այդ հիմնադիրների անուն- ազգանունները... մեզ մոտ արգելք կա, որ կուսակցությունները հիմնադրեն հեռուստաընկերություններ, բայց այդ արգելքը շատ հեշտ շրջանցվում է։ Քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ սա այս կամ այն կուսակցության գաղափարական հարթակն է, և այդ ժամանակ քաղաքացին ավելի քննադատաբար կմոտենա այդ բովանդակությանը, որը սփռվում է այդ ալիքներով»։ 

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետևյալ համեմատությունն է անում. «Ցանկացած սննդամթերք պետք է գնորդի համար հասկանալի լինի՝ արդյոք այնտեղ ԳՄՕ-ներ կա՞ն, արդյոք այնտեղ քիմիական բաղադրիչներ կա՞ն, որոնք կարող են առողջության համար վնասակար լինել: Եթե այդ ինֆորմացիան մարդը չունի, ինքը չի կարող լինել գրագետ և գիտակից սպառող: Եվ քանի դեռ հեռուստաընկերությունների  գործունեությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց մտավոր և հոգևոր առողջության վրա, ուրեմն ինքն էլ պետք է ցույց տա, թե ինչից է պատրաստված, ով է պատրաստողը, ով է պատվեր տվողը, ով է ֆինանսավորողը, որպեսզի մարդն էլ իմանա, թե որքանով վստահի կամ չվստահի: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ թե մեր ցանկությունն է, թեև մեր ցանկությունն էլ է, բայց դա նաև միջազգային ստանդարտ է, որը չպիտի էլ քննարկվի: Ես տեսնում եմ, որ լրատվամիջոցները սկսել են դժգոհել, որ դա խոսքի ազատության վրա ճնշում կլինի, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է»:

Ձևավորված փորձագիտական աշխատանքային խումբն այժմ մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի խորհրդարան։

 

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/15/2019   16:31 Նիկոլը թերթը պահել է շանտաժներով .Վիտալի Բալասանյան

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]