ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավշարի միջնակարգ դպրոց 03/20/2019 21:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ մարտի 19-ին Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ:
Դպրոցի ուսուցիչները նշել են, որ փոխտնօրենը եղել է ճնշված վիճակում, և այդ պատճառով է համաձայնվել տեղափոխվել այլ աշխատանքի, իսկ իրենք հորդորել են փոխտնօրենին մնալ նույն աշխատանքում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաները նույնպես պահանջում են, որ նոր տնօրենը հրաժարվի իր պաշտոնից, իսկ շատ ծնողներ պատրաստ են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, եթե խնդիրը լուծում չստանա:
Մարդու իրավունքների պաշտպանի համար դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն այն համոզված դիրքորոշման է, որ պետությունը կոնկրետ իրավիճակում պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել երեխաների սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար, քանի որ դա է պահանջում երեխայի լավագույն շահը:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել կրթության և գիտության նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ինչպես նաև Ոստիկանություն՝ յուրաքանչյուրին իր իրավասությանն առնչվող հարցերով:
Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի ուշադրության ներքո պահել Ավշարի դպրոցի հետ կապված իրադարձությունները՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ և իր իրավասության սահմաններում աջակցելով իրավիճակի հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ դպրոցում իրականացվող դասադուլի և գործադուլի հետ կապված Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև ահազանգով տեղեկություն է փոխանցվել, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել