ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ պատրաստվում զբաղվել. ՍԴ դատավորի թեկնածու 03/18/2019 14:52 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինչ-որ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իր անունն ու ՍԴ դատավորի պաշտոնին իմ հավակնությունը քաղաքական նպատակներով՝ ընդգծելով, որ երբեւէ քաղաքականությամբ երբեւես չի զբաղվել եւ այսուհետ եւս չի զբաղվելու։
«Հայտարարում եմ, որ ես որևէ կուսակցության հետ կապ չունեմ, երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ պատրաստվում զբաղվել։ Ես զբաղվում եմ բացառապես գիտությամբ ու իմ ամբողջ կյանքում եղել եմ քաղաքականապես չեզոք, ինչը դատավորի կարևորագույն հատկանիշ է։
Եթե որևէ կուսակցություն իմ թեկնածության մասին դրական կամ բացասական կերպով է արտահայտվում, դա բացառապես այդ կուսակցության դիրքորոշումն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։ Շատ դեպքերում ես ընդհանրապես չեմ էլ իմանում այդ մասին։ Երբեք որևէ կուսակցության հետ չեմ քննարկել իմ թեկնածության հարցը ու չեմ պատրաստվում քննարկել։ Երբեք որևէ կուսակցության չեմ խնդրել աջակցել ինձ ու չեմ պատրաստվում խնդրել։ ՍԴ դատավորի պաշտոնը քաղաքականապես չեզոք պաշտոն է, ուստի որևէ կուսակցության աջակցությունից օգտվելու դեպքում ես կասկածի տակ կդնեմ հետագայում դատավորի պաշտոնում իմ անկախությունն ու օբյեկտիվությունը։
ՍԴ դատավորի 3 թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիքները փոխանցվել են ՀՀ նախագահին
Իբրև իմ քաղաքական չեզոքության դրսևորում՝ ես հավասարապես ընդունում եմ բոլոր լրատվամիջոցների հարցազրույցի հրավերները։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե որ լրատվամիջոցի հետևում որ կուսակցությունն է կանգնած։ Լրատվամիջոցներն ինձ համար հասարակությանը տեղեկություններ մատուցող միջոցներ են և ժողովրդավարության կարևոր գործիքներ։ Իմ հարցազրույցները պետք է գնահատել իմ արտահայտած կարծիքների, ու ոչ թե այն բանի հիման վրա, թե որ լրատվամիջոցն է ինձանից հարցազրույց վերցրել։ Խնդրում եմ իմ հարցազրույցները կարդալիս կամ դիտելիս հստակ սահմանազատել անձամբ իմ խոսքերը կոնկրետ լրագրողի մեկնաբանություններից։ Ես պատասխանատու եմ միայն իմ սեփական խոսքերի համար։
Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան
Եվ վերջապես, կրկին հիշեցնում եմ, որ ես ուզում եմ աշխատել Սահմանադրական դատարանում բացառապես մեկ նպատակով՝ օգնել զարգացնելու հայկական իրավունքը։ Սահմանադրական դատարանում դատավորի պաշտոնն առաջարկում է այդ նպատակին հասնելու լավագույն հնարավորությունները։ Իմ դիմումի միջոցով ես իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը։ Կուզենա օգտվել պետությունն իմ օգնությունից, թե ոչ, դա արդեն իր գործն է։ Սահմանադրական դատարանում աշխատելու դեպքում ես իմ դատավոր գործընկերների հետ լուծելու եմ բացառապես իրավական վեճեր և ընդունելու եմ բացառապես իրավական որոշումներ»,- նշված է Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել 3 հավակնորդ՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը և Մարտին Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ