Թեմաներ
Կիրակի 03 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2020   22:49 ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հայ ուսանողների երկու խումբ. որոշների վերադարձը կազմակերպել չի հաջողվել. Դեսպանատան հայտարարությունը 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   19:21 Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը 03/28/2020   16:35 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/28/2020   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 03/28/2020   16:08 Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020   16:03 29-ամյա կապանցի աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով 03/28/2020   14:42 Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   14:35 Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չկա 03/28/2020   14:29 Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները 03/28/2020   14:25 ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 03/28/2020   14:22 Մարտի 26֊ից փակ են ԱՀ և ՀՀ սահմանները 03/28/2020   13:28 Ճգնաժամային իրավիճակներում օգնություններ են բաժանվում, սակայն միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել ամբողջը․ Փաշինյան 03/28/2020   13:23 Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն 03/28/2020   13:19 Շուշիում ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով 03/28/2020   13:09 Մարտի 28-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք 03/28/2020   12:59 «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան 03/28/2020   12:54 Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար. Մելքումյան 03/28/2020   12:47 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ 03/28/2020   12:12 ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   11:51 Dasaran-ը հայտնվեց աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին 03/28/2020   11:35 Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել 03/28/2020   11:32 Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020   11:22 «Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս 03/28/2020   11:18 Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է․ Արայիկ Հարությունյան 03/28/2020   10:40 Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Սուրենյան 03/28/2020   10:33 Վեց ժամով արգելվում է որոշ սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը 03/28/2020   10:16 ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/28/2020   09:55 Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   13:49 Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/27/2020   12:29 Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը 03/27/2020   10:05 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/27/2020   09:11 Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը. Ով է նա․ «Ժողովուրդ» 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/27/2020   10:19 ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/27/2020   09:05 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. Խոսքը Շմայսի որդու մասին է․ «Ժողովուրդ» 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   09:36 Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից․ «Փաստ» 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է

ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկվի դատարանում. թերթը քննարկում է ժամկետները 03/18/2019   10:27  |  ԼՐԱՀՈՍ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրություններին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․


ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրություններ (Հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ, Նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության) է հրապարակում՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը:

Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած է, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների  (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը:

Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

«Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Եւ ցանկացած սկսնակ իրավաբան հասկանում է, որ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախը ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, ով կամ ովքեր փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին, այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Ի դեպ, այդ հարապարակումը նրանք կարող էին անել այլ եղանակով՝ ընդհուպ թռուցիկներով կամ համացանցում տարածելով: Եւ այս դեպքում առնվազն տարակուսելի է ՀՔԾ-ի ուղղորդվածությունը հենց «Ժողովուրդ» օրաթերթի անունը հրապարակայնեցնելու մասով:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը:

«1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

2.Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:

Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ: Հետեւաբար՝ ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ մասին օրենքը: Ինչ է արել «Ժողովուրդ» օրաթերթը. սո՞ւտ է հրապարակել, Ո՛Չ, զրպարտե՞լ է, Ո՛Չ, արատավորե՞լ է որեւէ մեկի բարի համբավը, Ո՛Չ: Ընդամենը հրապարակել է Մարտի 1-ի գերաղմկահարույց գործով ցուցմունքներ այն ժամանակահատվածում, երբ նախաքննության մարմինը՝ ՀՔԾ-ն, գործի նախքննությունն ավարտել է) եւ այն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու: Եւ այս դեպքում, եթե առարկություն լինի, դա կարող է ունենալ միայն այն անձը, որի ցուցմունքները հրապարակվել են: Բայց, այստեղ էլ ՀՔԾ-ին պետք է հիասթափեցնենք, որ նույնիսկ նրանք չեն կարող որեւէ բան առարկել, քանի որ հանրային գործիչներ են, նախկին առանցքային պաշտոնյաներ եւ «Ժողովուրդ» օրաթերթն էլ սպասարկում է հանրային շահ՝ կարեւորագույն  քրգործի մանրամասները հանրությանը հայտնելով:

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներով դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ եթե քրգործի հարուցման նկարագրական մասում նշվում է ֆիզիկական անձի (այդտեղ տեղավորվում է նաեւ իրավաբանական անձ ձեւակերպումը) գործողությունները, դրանով արդեն իսկ խախտվում է անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը: Այնպես որ՝ այժմ քննարկում ենք, թե երբ ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկենք դատարանում, քանի որ տարածված երկու հաղորդագրություններով  խախտվել է անմեղության կանխավարկածը եւ արատավորվել օրաթերթի բարի համբավը:

Հիմա դառնանք նախաքննական «գաղտնիք» կամ «տվյալ» ասվածին ընդհանրապես՝ արձանագրելով, որ հայաստանյան օրենսդրության որեւէ դրույթ չկա, որը սահմանում է, թե որն է նախաքննական գաղտնիքը կամ տվյալը:

Եւ քանի որ չկա, հետեւաբար չենք կարող նաեւ պնդել, թե լղոզված իրավական այս հորձանուտում ինչն է թուլատրելի հրապարակել, ինչը՝ ոչ: Եւ ՀՔԾ հայտարարությունը, որտեղ գրեթե սպառնալիք կա, թե քրեական օրենսգրքի  342 հոդվածով նախատեսված՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետո», ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննական մարմինները կամայական չպետք է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը: Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն-ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 11-ին գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:

Հ.Գ. ՀՔԾ-ն մեր մասին հաղորդում տարածելով ներքեւում քոփի է արել՝ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ով է մեղադրյալը կամ կասկածյալը. Գուցե արդեն ՀՔԾ-ն մեր համար նախատեսել է մեղադրյալի կամ կասկածյալի  կարգավիճա՞կ: 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 16/03/2019  |  Քրեական խրոնիկոն«Ժողովուրդ» թերթի կողմից նախաքննական տվյալները հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
20:55 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն նախազգուշացնում է նախատեսված պատասխանատվության մասին
09:35 15/03/2019  |  ՄամուլՈվ է Մարտի 1-ին զինվորական համազգեստ բաժանել պաշտոնյաների թիկնազորին. ուշագրավ ցուցմունք. «Ժողովուրդ»
12:16 13/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱրդարադատության նախարարությունը հաստատում է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում
20:02 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հարցաքննել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին
16:05 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնԶաքար Հովհաննիսյանը մարտի 1-ին որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել «ՊՄ» ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով
20:26 11/03/2019  |  Դատական ռեպորտաժներ«Սա դատական համակարգի հերթական ապօրինի ակտն էր». Միհրան Պողոսյան
13:11 09/03/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով
22:27 07/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏիգրան Խաչատրյանը գլխի շրջանում մահացու վնասվածքն ստացել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում` կիրառված հատուկ միջոցների հետեւանքով
15:24 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտոն՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին «ցանկալի» ցուցմունք տալու համա՞ր

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]