Թեմաներ
Երկուշաբթի 04 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/06/2020   16:29 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով 04/06/2020   16:27 Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները 04/06/2020   16:21 Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր 04/06/2020   16:16 Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում 04/06/2020   16:13 Դատարանը գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 04/06/2020   15:56 ԱԻՆ ավտոբուսներով քաղաքացիները մեկուսացման վայրեր են տեղափոխվել 04/06/2020   15:44 Ռուսաստանի ՀՀ դեսպանը այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում է. չարտերային թռիչքը 15.40-ին է 04/06/2020   15:32 Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան 04/06/2020   15:24 Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ 04/06/2020   15:19 Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ 04/06/2020   15:07 Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում. Սուրենյան 04/06/2020   15:01 ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ «Դոմոդեդովո» օդանավակայանում սպասում են Երևանի չվերթին 04/06/2020   14:54 Ուշադրություն. Ցրտահարության վտանգ կա 04/06/2020   14:37 Վահագն Վերմիշյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով.փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը 04/06/2020   14:32 Ընդամենը 20 դրամով է թանկացել. Քաղաքապետը պնդում է, որ ամենաէժան հացը Վանաձորում է 04/06/2020   14:28 Վարակազերծման աշխատանքներ են իրականացվում բազմաբնակարան շենքերում, առևտրային խոշոր կետերում 04/06/2020   14:23 2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում 04/06/2020   14:19 Հակառակորդի արձակած գնդակը զինծառայողի թոքի կողքով է անցել. Նրան Արցախից տեղափոխել են Երեւան 04/06/2020   14:15 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 04/06/2020   14:14 Արցախի Ոստիկանություն. Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված միջոցներ 04/06/2020   14:03 Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրինագիծը մշակվել է 780.000 դոլարով դրամաշնորհի շրջանակում՝. Դոյդոյան 04/06/2020   14:00 Դատախազությունն Անի Սամսոնյանի դիմումը հասցեագրել է Ոստիկանություն 04/06/2020   13:55 Ալկոգել արտադրող ընկերություններից միայն մեկը սերտիֆիկատ չի ունեցել 04/06/2020   13:53 Հնարավոր են գների որոշակի բարձրացումներ. Կառավարությունը փորձում է զսպել դրանք 04/06/2020   13:41 Երկու ոստիկանի մահվան մեջ մեղադրվող «Ճվճվ Արոյի» որդին ազատ է արձակվել. Նա համաներվել է 04/06/2020   13:32 Քաղաքացին լուրեր է տարածում, թե հացը ես եմ թանկացրել . Չգիտեմ լամ, թե խնդամ 04/06/2020   13:25 Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ աջակցության համար 04/06/2020   13:12 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 04/06/2020   13:07 Բանալին թեսթերի մեջ է 04/06/2020   13:05 13 մահ, 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը 04/06/2020   12:57 ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով 04/06/2020   12:48 Արտակարգ պատահար Արարատում. 33-ամյա կինը զրկվել է ոտքից՝ ականի պայթյունի պատճառով 04/06/2020   12:44 Կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը և մի շարք այլ ապրանքներ ԵԱՏՄ տարածք կներմուծվեն զրոյական մաքսատուրքով. Փոխնախարար 04/06/2020   12:41 Զրոյական մաքսատուրքերով ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրներ ներմուծվող բժշկական նշանակության ապրանքների ցանկն ընդլայնվել է. Փոխնախարար 04/06/2020   12:36 ՊՎԾ-ն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը 04/06/2020   12:01 Սկզբում ունեի 4 տեսակ արտադրանք, հիմա՝ 60. այն, ինչ սիրով ես անում, անհնար է չստացվի»․ «Դարձիր օրինակ» շարքի հերոսը բնական հիմքով խնամքի միջոցների հիմնադիր է 04/06/2020   11:48 Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան 04/06/2020   11:30 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ 04/06/2020   11:18 Ինչպես ավարտել կարանտինը․ Չալաբյան 04/06/2020   11:01 Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, ունենք 833 վարակակիր 04/06/2020   10:45 Եթե մեր կանխավարկածն արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացման մասին. Փաշինյան 04/06/2020   09:52 Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել 04/05/2020   23:38 Այսօր աստղի հետ. ինչպես է Թիմուր Միրոշնիչենկոն տանը ժամանակ անցկացնում երեխաների հետ 04/05/2020   22:20 Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան 04/05/2020   21:38 Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am 04/05/2020   21:17 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի. փոխնախարար 04/05/2020   20:57 Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   20:22 ԶԼՄ-ները հաղորդել են՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստավորման մեկնարկի մասին
04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/06/2020   09:52 Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/06/2020   11:01 Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, ունենք 833 վարակակիր 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/06/2020   13:25 Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ աջակցության համար 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am

«Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել». Սերժ Սարգսյանի հարցաքննությունը. մաս 2. armlur.am 03/18/2019   11:50  |  ԼՐԱՀՈՍ

armlur.am-ը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը:

Հարց. Դուք նշեցիք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ որեւէ քննարկում չի եղել, քանի որ կարեւորել եք ուժային կառույցներում կարգապահական ամրապնդումը, այսինքն` զերծ մնան քաղաքական իրադարձություններից, հակառակը դրան, նույն օրը` 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը:


Հրամանը վերնագրվել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», ապա տրվել հետեւյալ նախաբանը. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…» …Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որը, հրամանի նախաբանի բնորոշմամբ, ՀՀ զինված ուժերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ուղղակիորեն օգտագործել են քաղաքական նկատառումներից ելնելով այն դեպքում, երբ դեռ ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմահազար քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Պատասխան. Հրամանի իրավական մեկնաբանության մասին կարող եմ ասել, որ ես չէ, որ պետք է մեկնաբանություններ տամ, հարցն ինձ վերաբերելի չէ: Զինված ուժերը քաղաքական նկատառումներից ելնելով օգտագործելը դա Ձեր գնահատականն է: Ինչպես արդեն նշել եմ, ինքս էլ լինեի, նման հրաման կարձակեի զորանոցային դրության բերելու մասին: Այդ հրամանի տրամաբանությունն է Զինված ուժերը զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ կարող է այդ ժամանակ եղած լինեն նաեւ տեղեկություններ, որ ցույցերը խաղաղ չեն, թեկուզ եւ եղած լինեն դրանք բանավոր, հատկապես որ հետագայում հաստատվեց ցուցարարների զինված լինելու հանգամանքը:


Հարց. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահն ու ՀՀ կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումը իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը:….

Իրադարձությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ Զինված ուժերի օգտագործումը վերապահված է եղել բացառապես ՀՀ նախագահին` այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կասեք այն կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարը Զինված ուժերը օգտագործելու, հետեւապես թիվ 0038 հրամանը ստորագրելու իրավասություն չի ունեցել եւ այդ հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ հանձնարարությամբ:

Պատասխան. Զորանոցային վիճակ հայտարարելը մենք արդյոք համարո՞ւմ ենք զորքի օգտագործում. նման դեպքում պետք է բացատրեք, թե ինչ է նշանակում Զինված ուժերի օգտագործումը:

Հարց. Նախորդ հարցադրմամբ պարզ նեկայացվեց 2008 թվականի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումներով պաշտպանության նախարարին տրված լիազորությունները, որոնց համաձայն` վերջինիս լիազորություն, տվյալ դեպքում իրավունք, վերապահված չէ կոնկետ դեպքում օգտագործել Զինված ուժերը:

Խոսքը չի գնում զորավարժության կամ Զինված ուժերի ամենամյա պատրաստվածության միջոցառումներին, եւ նման իրավասություն վերապահված է եղել միմիայն ՀՀ նախագահին, որպիսի պայմաններում հարցադրում է կատարվում Ձեզ: Ձեր տված պատասխանում ունե՞ք ավելացնելու որեւէ բան, թե՞ ոչ :

Պատասխան. Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի եւ իրենց իրավասության շրջանակներում, եւ ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել:

Հարց. Արտակարգ դրության հայտարարումը, այն էլ` բանակի օգտագործմամբ, 2008 թվականի դրությամբ գործող սահմանադրությամբ նախատեսում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակում:

Խնդրի կարեւորությունը հաշվի առնելով` նախատեսված է եղել, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Առաջարկում եմ հայտնել` Ձեր եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ քննարկում եղել է, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով է եղել քննարկումը: Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնել:

Պատասխան. Այո, Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել:

Ի դեպ, նշեմ, որ Զինված ուժերը օգտագործվել են պետական կարեւորագույն կառույցների պահպանման համար, եթե չեմ սխալվում, քննարկումը եղել է օրվա երկրորդ կեսին, կոնկրետ ժամանակահատված չեմ կարող ասել:

Հարց. Դուք նշեցիք մինչեւ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելը այդ մասին քննարկում ունենալու մասին: Առաջարկում եմ հայտնել, թե որոնք են եղել այն հիմքերը, տեղեկությունները, տվյալները, զեկույցները, որոնց գնահատմամբ 2008 թվականի մարտի 1-ին որոշում է կայացրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ովքե՞ր են այդ տեղեկությունները տրամադրել, ի՞նչ են զեկուցել իրավիճակի մասին:

Պատասխան. Նախ` ԱԱԾ ղեկավարն է իմ նախաձեռնությամբ ինձ զեկուցել, ինչպես արդեն նշել եմ, ապակիներ ջարդելու եւ այլ անկարգությունների մասին (ոստիկանների զինաթափում, պատգամավորի ծեծ եւ այլն): Զեկուցվել էր նաեւ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ցուցարարների կողմից ագրեսիան չափազանց մեծ էր:

Բացի այդ, նաեւ ՀՀ նախագահն է ինձ այդ ամենի մասին ասել, գրեթե նույն բաները, ինչ ԱԱԾ ղեկավարն էր ինձ զեկուցել:

Հարց. 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են 8 քաղաքացիներ եւ ոստիկանության զորքերի երկու ծառայող, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ՈԶ ծառայողներ եւ քաղաքացիներ: Ձեզ ե՞րբ է հայտնի դարձել նշված քաղաքացիների մահվան հանգամանքների մասին: Նրանցից յուրաքանչյուրի մահվան վերաբերյալ Ձեզ ե՞րբ, ո՞վ եւ ի՞նչ տվյալներ է զեկուցել:

Պատասխան. Չեմ կարող մանրամասներ հաղորդել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել, եւ հետագայում արդեն աստիճանաբար տարբեր հիվանդանոցներից էին տվյալներ ստանում զոհերի եւ վիրավորների մասին:

Հարց. Քննությամբ տվյաներ են ստացվել այն մասին` ՀՀ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին տեղի ունեցած հիշյալ խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի` ժամը 00-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո Դուք եք արաջարկել Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ստեղծել վարչակազմ:

Պատասխան. Նախ` նորից եմ կրկնում` Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել արտակարգ դրություն հայտարարելու մասին, երկրորդ` ես չեմ բացառում` ես կարող էի զուտ հարցրած լինեի կամ ասել, թե կայազորի պետը ունի տեղակալներ, թե ոչ:

Հարց. Առաջարկում եմ հայտնել, թե 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը ներառյալ աշխատանքի վայր` կառավարության շենք այցելե՞լ եք, թե՞ ոչ…

Պատասխան. Իհարկե այցելել եմ պարբերաբար անգամ շաբաթ եւ կիրակի օրերին. եթե չեմ սխալվում, իմ աշխատասենյակը գտնվել է երկրորդ հարկում:

Հարց. Այդ ժամանակ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ձեր` որպես ՀՀ վարչապետի անվատանգությունն ապահովվո՞ւմ էր, թե՞ ոչ. եթե այո, ապա ովքե՞ր էին հանդիսանում Ձեր անվտանգությունն ապահովող անձինք: Այլ կերպ ասած` թիկնապահները, անվանական նրանցից ո՞ւմ կարող եք հիշատակել:

Պատասխան. Իմ անվտանգությունն ապահովել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը, անվտանգության ղեկավարն էր Վաչիկ Ղազարյանը, իսկ թիկնազորի մյուս անդամներին այս պահին չեմ մտաբերում: Այդ ամենը փաստաթղթավորված է նշածս պետական կառույցում, կարող եք այնտեղից պազել:

Հարց. Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյաներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երեւան, տեղակայվել մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:52 13/03/2019  |  ՄամուլՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Արցախում. «Ժամանակ»
10:40 06/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը հասարակությունից նեղացա՞ծ է. «Ժողովուրդ»
08:49 05/03/2019  |  ՄամուլՈվքեր են մասնակցել Ռիժի Լյովի որդու հարսանիքին. Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ»
10:13 02/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, կհռչակվի Քաղաքացու օր. «Ժամանակ»
09:31 02/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նոր սերնդին. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու». «Հրապարակ»
09:46 26/02/2019  |  ՄամուլԻրավիճակը կտրուկ փոխվել է. Մանրամասներ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսումից. «Հրապարակ»
09:35 26/02/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը կկալանավորվի՞. ՀՀԿ-ն ակտիվանալու է «բոլոր ուղղություններով». «Հրապարակ»
01:31 13/02/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն առերես հարցաքննվել են երկաթգծի հափշտակության գործով
09:24 08/02/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանին մեղադրա՞նք է առաջադրվելու. «Հրապարակ»
23:50 07/02/2019  |  Քրեական խրոնիկոն«Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են». Սերժ Սարգսյանի փաստաբան

Տեսանյութեր

04/06/2020   14:25 Հարյուրավոր հայեր մնացել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]