Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2019   16:23 Պետք է հայերի մեջից հանվի զոհի հոգեբանությունը. Արամ Սարգսյան 04/24/2019   16:23 Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն էր նաեւ պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների. Արման Թաթոյան 04/24/2019   15:57 ԲԴԽ նախագահն ու անդամները հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2019   15:48 ՀՔԾ պետն ու աշխատակիցները այցելել են Ցեղասպանության հուշահամալիր 04/24/2019   15:41 «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է 04/24/2019   15:40 Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին 04/24/2019   15:24 Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները 04/24/2019   15:21 ‹‹Վա ՜յ ճանաչեցին, վա՜յ մեզ հետ սգացին, վա՜յ դատապարտեցին››. սա հարիր չէ պետությանը. Պարույր Հայրիկյան 04/24/2019   15:11 Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին 04/24/2019   15:08 Մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել. Գագիկ Հարությունյան 04/24/2019   15:05 Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 04/24/2019   15:03 Ամենակարևոր դասը, որ պետք է քաղենք Ցեղասպանությունից, այն է, որ մեր հույսը միշտ մեզ վրա դնենք. Հայկ Մարության 04/24/2019   15:00 Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան պատասխանը տա ամբողջ աշխարհի առաջ. Գագիկ Ծառուկյան 04/24/2019   15:00 Կիպրոսում կալանավորվել է երկրի պատմության մեջ առաջին սերիական մարդասպանը 04/24/2019   14:50 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ 04/24/2019   14:45 Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին 04/24/2019   14:41 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 04/24/2019   14:36 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 04/24/2019   14:34 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ 04/24/2019   13:50 Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Այն տեղի է ունեցել վարչապետի առանձնատանը 04/24/2019   13:40 Զելենսկուն խորհուրդ են տվել չհանդիպել Պուտինի հետ դեմ առ դեմ 04/24/2019   13:22 Օպերայի թատրոնի իրավաբանական բաժնի պետի աշխատավարձը մի քանի ամսում հասել է կես միլիոն դրամի 04/24/2019   13:18 Ինձ համար զարմանալի էր, որ ավելի քանի 100 տարի առաջ մեր ազգը չբռունցքվեց և տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ. Դավիթ Սանասարյան 04/24/2019   13:05 Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2019   13:01 Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 04/24/2019   12:56 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան 04/24/2019   12:52 Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Լուսանկարներ 04/24/2019   12:47 ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ 04/24/2019   12:42 25 տարվա ամուսինները վիճաբանել են, ծեծել իրար. գործը հասել է դատարան 04/24/2019   12:39 Բուքմեյքերական ընկերությունների մասին նախաձեռնությունն այնպես է սահմանվել, որ դրանից կօգտվի մեկ տնտեսվարող. Սուրեն Պարսյան 04/24/2019   12:17 ԱԳ նախարարը` սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպման մասին 04/24/2019   12:08 Ցեղասպանության ճանաչումից մինչև հայրենատիրություն «Ժառանգություն» 04/24/2019   12:03 Ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը 04/24/2019   11:51 Նոր պայթյուն Շրի Լանկայում. վերջին օրերին զոհերի թիվը հասել է 359-ի 04/24/2019   11:40 Կոնստատին Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ խարդախության, փաստաթղթեր կեղծելու եւ զենք պահելու համար 04/24/2019   11:20 Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում. ԱՄՆ դեսպանը Հայոց Ցեղասպանության մասին 04/24/2019   11:19 Հրայր Թովմասյանի համոզմամբ, պատասխանը Թուրքիային պետք է լինի հզոր, կայուն, ուժեղ պետություն կառուցելը 04/24/2019   11:16 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի 04/24/2019   11:14 Այն մարտավարությունը, որ մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք խոսուն է. Ալեն Սիմոնյան 04/24/2019   10:53 Մեզ սպանել է ոչ թե թուրքը, այլ մեր տկարությունը թուրքի ձեռքով. Սեյրան Օհանյանը մեջբերել է Նդժեհի խոսքերը 04/24/2019   10:42 Կառավարությունը 30 օր ժամանակ է ուզել՝ պատասխանելու՝ վառելիք խնայել են, թե ոչ 04/24/2019   10:09 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (ուղիղ միացում) 04/24/2019   09:53 Ով է նշանակվելու Մուրացանի հոսպիտալի պետ. Նրա համար բարեխոսել են. «Իրավունք» 04/24/2019   09:49 Ներքին որոշում. Մեր քաղաքացիները հրաժե՞շտ կտան ռուսական հեռուստաալիքներին. «Փաստ» 04/24/2019   09:44 Ինչ ունեցվածք ունի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը. «Փաստ» 04/24/2019   09:41 Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում. Ինչի՞ց է վախենում ԲՀԿ նախագահը. «Ժամանակ» 04/24/2019   09:39 Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը 04/24/2019   09:34 «Չի կարող որևէ մեկի համար դաշտ բացվել կամ փակվել». «Սպայկան» մթերումներ անելու է. «Հրապարակ» 04/24/2019   09:32 Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին. «Հրապարակ» 04/24/2019   09:28 Իշխանության «սորոսական» թևը որոշել է «գրոհել». Թիրախում են Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը. «Փաստ»
04/22/2019   20:14 Կոնստանտին Օրբելյանը թատրոնը «մաքրել է գումար գողացողներից» 04/23/2019   10:00 Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել. «Փաստ» 04/23/2019   17:39 «Սուտ Նիկոլ» նախաձեռնությունը մրցանակաբաշխությունն անցկացնելու համար պատրաստվում է դիմել հակահեղափոխական հյուրանոցների 04/24/2019   13:22 Օպերայի թատրոնի իրավաբանական բաժնի պետի աշխատավարձը մի քանի ամսում հասել է կես միլիոն դրամի 04/22/2019   17:23 Ենթատեքստ չկա. Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ-ում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին (տեսանյութ) 04/22/2019   17:49 Ինքնաթիռում մահացել է փոքրիկ երեխա 04/23/2019   11:53 Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին 04/22/2019   16:56 Արտակ Զեյնալյանն ընդդեմ քաղաքացիական և վարչական պալատի դատավորների. Գագիկ Հարությունյանը հայտնվել է դժվարին վիճակում 04/22/2019   22:18 Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Դավիթ Սանասարյան 04/23/2019   13:26 Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ բողոքարկելով ԱԱԾ որոշումները 04/23/2019   19:50 ՊՎԾ-ի գործով կալանավորված Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել 04/23/2019   20:03 Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է. դատախազը կբողոքարկի 04/22/2019   18:39 Սանասարյանի կինն անդրադարձել է ամուսնու չակերտավոր ընկերներին 04/23/2019   12:23 Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել 04/23/2019   21:21 Մոսկվայում կրակել են գործարարի վրա 04/24/2019   11:40 Կոնստատին Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ խարդախության, փաստաթղթեր կեղծելու եւ զենք պահելու համար 04/22/2019   21:29 Նախկին Պետդումայի պատգամավորը ռեստորանի հաճախորդին ծեծել է «թարս նայելու» համար 04/23/2019   21:00 ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը 04/24/2019   12:56 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան 04/24/2019   13:50 Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. Այն տեղի է ունեցել վարչապետի առանձնատանը

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների թիվը աճում է.առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը. Դ.Թումասյան 03/16/2019   13:08  |  Հարցազրույց


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեց տարի ավելանում են երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ավելի մեծ թվով երեխաներ են տուժում ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնությունից: Երբեմն այդ բռնարարի դերում հանդես են գալիս հենց այն անձինք, ովքեր պարտավոր էին պաշտպանել երեխային, ում ծանր վիճակում հայտնվելիս երեխան դիմում է օգնության ակնկալիքով, կամ ով ստանձնել է այդ պարտավորությունն ի պաշտոնե…

Այս հարցերի շուրջ զրուցել ենք երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ:

- Պարոն Թումասյան, քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն նկատվում է երեխաների նկատմամբ հանցագործությունների աճ։ Բայց այդ տվյալները միայն մեկ քննչական մարմնի իրավասության ներքո գտնվող գործերին է վերաբերում։ Մենք ունե՞նք ամբողջական վիճակագրություն՝ երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

- Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրություն կարելի է ստանալ տարբեր մարմիններից՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ դատական դեպարտամենտից, սակայն այդ վիճակագրությունը վարվում է տարբեր մեթոդաբանությամբ և տարբեր ցուցանիշներով: Քանի որ հարցադրումը ենթադրյալ հանցագործությունների մասին է, այս համատեքստում հատկանշական է ՀՀ քննչական կոմիտեի վիճակագրությունը, քանի որ նախաքննության այլ մարմիններում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ փաստացի չեն քննվում: ՀՀ քննչական կոմիտեն 2016թ.-ից սկսած հրապարակում է երեխաների դեմ ուղղված հանցագործություններով իր վարույթում քննված քրեական գործերի վիճակագրությունը: Այսպես՝ 2016թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ (այդ գործերից 175-ը վարույթ է ընդունվել 2016թ.-ին, իսկ 25-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), 2017թ.-ին՝ 265 քրեական գործ (218-ը վարույթ է ընդունվել 2017թ.-ին, իսկ 45-ը եղել են վարույթում տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), իսկ 2018թ.-ին արդեն 317 քրեական գործ (275-ը վարույթ է ընդունվել 2018թ-ին, իսկ 42-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր):

Այս թվերը փաստում են, որ ոչ միայն վարույթներն են տարեց տարի ավելանում, այլ հարուցված քրեական գործերը, ինչը պայմանավորված է երկու գործոնով՝ դիմելիության ավելացում՝ իրավապահ համակարգի հետ համագործակցության պայմաններում, և դեպքերի ավելացում:

- Որ հանցատեսակներն են առավել հաճախ կատարվում երեխաների դեմ:

- 2018թ.-ին քննված քրեական գործերից առավել տարածված էին առողջության դեմ ուղղված, այնուհետև՝ սեռական, հետո՝ ազատության դեմ ուղղված, և կյանքի դեմ ուղղված հանցագործությունները: Այսպես՝ 317 քրեական գործերից 41-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին, 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն և այլն: Նմանատիպ պատկեր է եղել նաև 2016 և 2017 թթ.-ին:

Հատկանշական է, որ 2018թ.-ին 7 քրեական գործ վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, այն դեպքում, երբ արարքն ինքնին քրեականացվել էր 2018թ.-ի հունվարի 27-ից: Սա վկայում է, որ նման արարքի քրեականացումը խիստ անհրաժեշտ էր Հայաստանում՝ չնայած այն հիմնականում պետք է ունենար կանխարգելիչ ազդեցություն և զսպեր ծնողին նման վարքագիծ դրսևորելուց:

Ինչպես նշվել է առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը, որոնք շատ ծանր բացասական հետևանք են թողնում ինչպես երեխայի ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական զարգացման վրա, ավելին՝ սեռական բռնության ենթարկված երեխաներն ապագայում կարող են խնդիրներ ունենալ նորմալ սեռական կյանքով ապրելու, ընտանիք կազմելու հարցում:

-Կա՞ նման ուսումնասիրություն, թե ովքե՞ր են կատարում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ, որեւէ օրինաչափություն կա՞ բռնարարների կերպարի վերաբերյալ։

- 2018թ.-ին երեխաների դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով 198 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ընդ որում 6 անձ եղել են 14-16 տարեկան, 18-ը՝ 16-18 տարեկան, 111-ը՝ 18-35 տարեկան, 63-ը՝ 35 տարեկանից բարձր: Այսինքն՝ 24 երեխա ենթադրաբար կատարել էր հանցագործություն երեխայի նկատմամբ (2017թ.-ին եղել է 14 երեխա, իսկ 2016թ.-ին՝ 24): Այս ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ փաստում են երեխաների ագրեսիվության մասին, որն ուղղված է այլ երեխաների նկատմամբ: Հաշվի առնելով, որ 14-16 տարեկան երեխաները պատասխանատվության են ենթարկվում միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, ակամա կարելի է փաստել, որ նրանց ագրեսիվ վարքագիծն ունենում է դաժան դրսևորումներ:

Երեխաների դեմ ուղղված հանցագործություններով մեղադրյալների մեծամասնությունն ունեին միջնակարգ կրթություն, սակայն կային նաև բարձրագույն, միջին մասնագիտական և տարրական կրթությամբ մեղադրյալներ:

2018թ.-ին որպես մեղադրյալ ներգրավված 198 անձանցից 11-ը նախկինում եղել են դատապարտված, 2017թ.-ին՝ 129 անձանցից 5-ը, իսկ 2016թ.-ին՝ 122 անձանցից 6-ը: Այսինքն՝ նախկինում դատապարտված անձանց կողմից երեխաների դեմ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիվն ավելացել է: Եթե հավելենք, որ այդ անձինք, որպես կանոն, չունեն հիմնական զբաղմունք կամ աշխատանք, նրանք փորձում են տարբեր եղանակներով շփման եզրեր գտնել երեխաների հետ, մասնավորապես՝ երեխաների ժամանցի, դպրոցների մոտակայքում ուսումնասիրություններ և պոտենցիալ «զոհ» որոնելով:

-Ովքե՞ր են տուժողները, ո՞ր տարիքային խմբի երեխաներն են առավելապես տուժում հանցագործություններից:

- 2018թ.-ին վարույթում գտնվող գործերով եղել են թվով 305 տուժողներ, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան: Այսինքն՝ տուժող երեխաների կեսից ավելին մանկահասակ էին, ինչը խիստ մտահոգիչ է: Նախկին տարիներին մանկահասակների տեսակարար կշիռն անհամեմատ ավելի փոքր է եղել: Տուժող երեխաները եղել են տարբեր ընտանիքներից. ունեցել են ինչպես երկու ծնողներ, այնպես էլ մեկ, պատկանել են սոցիալական տարբեր խմբերի, սակայն տուժողները մեծամասամբ եղել են միակողմանի ծնողազուրկ, չունեին զբաղմունք, չէին հաճախում դպրոց կամ հաճախում էին պարբերաբար բացակայելով, ընտանիքներն ինքնին անապահով էին: Հայտնաբերվել են դեպքեր, երբ ծնողների պատշաճ վերահսկողության բացակայությունն անուղակի նպաստել է երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելուն:

- Խոցելի ընտանիքների հաշվառում արդյոք չի՞ իրականացվում մեր երկրում, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները չդառնան հանցագործության զոհ։

- Երեխաներին հանցագործություններից պաշտպանելու համար պետք է հետևողական և նպատակաուղղված աշխատանք, որը պետք է իրականացվի ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում և այլ հաստատություններում, որտեղ գտնվում է երեխան: Պետք է հնարավորինս վերահսկել երեխայի առօրյան՝ չմիջամտելով նրա անձնական ազատությանը, մասնավորապես՝ համացանցում շփումներ իրականացնելիս կամ տարբեր մարգինալ խմբերի ներկայացուցիչների հետ առնչություն ունենալու դեպքում:

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մի մասը կատարվում է ընտանիքի անդամների կամ նրանց ընկերների ու մտերիմների կողմից: Այստեղ կարևորվում է երեխային հավատալը, քանի որ երեխայի շրջապատում միանշանակ կլինի այն մերձավորը կամ բարեկամը, ում երեխան վստահում է և պատմում է իր հետ կատարվածը: Եվ կարևոր է, որ այդ անձը չփորձի պարզել դեպքի իսկությունը ենթադրյալ հանցագործից, քանի որ այդ անձը միանշանակ կհերքի դա, արդյունքում ավելի վնասելով երեխային, նրան դնելով ավելի խոցելի վիճակի մեջ, երբեմն ձևավորելով հանցավոր շղթա:

Այնուամենայնիվ, երեխաների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ պետք է իրականացվի ծնողների և երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց կողմից, իսկ պետությունն արդեն պետք է միջամտի այն դեպքում, երբ նախորդ տարբերակը չի գործում կամ գործում է ի վնաս երեխայի՝ անտեսելով երեխայի լավագույն շահը: Տարբեր բարդ իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ տարվում է տարաբնույթ աշխատանք թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ մարզպետարանների և քաղաքապետարանների, թե՛ համայնքային ծառայությունների կողմից, սակայն այդ աշխատանքները համակարգման կարիք ունեն՝ միասնական պրակտիկա ձևավորելու և «երեխայակենտրոն» ու «ընտանիքահեն» մոտեցում ցուցաբերելու համար:

- Պարոն Թումասյան, որքանո՞վ եք այսօր պաշտպանված համարում հանցագործությունից տուժած երեխաների լավագույն շահը և իրավունքները։ Տեղեկատվության ազատությունն, իհարկե, կարեւոր դերակատարում ունի պետական մարմինների հաշվետվողականությունն ապահովելու համար, բայց հանցագործությունից, հատկապես սեռական բռնությունից տուժած երեխաների անհատական տվյալները լայն շրջանակներին հասանելի դարձնելը որքանով է իրավաչափ։

- Այս հարցը քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին և դրա հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային, ինչպես նաև ԵՄ և ԵԽ բազմաթիվ հրահանգներին ու պարզաբանումներին: Տուժող երեխայի վերաբերյալ տվյալները չպետք է հրապարակվեն, և դա վերաբերում է ոչ միայն անվանն ու ազգանվանը, այլ նաև ցանկացած այլ տեղեկատվության, որը հնարավորություն կընձեռի նույնացնել երեխային: Տուժող երեխաների տեսաձայանագրությունը պետք է իրականացվի միայն նախաքննության և դատաքննության ընթացքում օգտագործվելու նպատակով, այդ տեսաձայանագրությունները չպետք է հանրայնացվեն, քանի որ հասարակությունը կարող է անհանդուրժող լինել տուժողի նկատմամբ: Գործնականում եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ անչափահասին հասարակության ներկայացուցիչները ոչ միայն «մեղադրել են ջահել տղուն կործանելու», այլ նաև իրենց երեխաներին վատ օրինակ ծառայելու համար: Տուժող երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի չվնասելու նախապայմանով:

Հեղինակ` Քրիստինե Հարությունյան


Հարակից հրապարակումներ`

12:55 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Թումասյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից
22:32 06/02/2019  |  ՀարցազրույցԱվելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան
19:56 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ
17:13 27/08/2017  |  ԱռողջությունԻնչպե՞ս երեխային սովորեցնել պահպանել ձեռքերի հիգիենան
22:15 12/08/2017  |  ԱնցուդարձՀամակարգչային կախվածությունը կանխարգելելու համար պետք է երեխայի կյանքում հետաքրքրություններ մտցնել. հոգեբան
11:34 25/06/2017  |  Առողջություն8 միֆ նորածինների փորկապության մասին
23:26 22/06/2017  |  Հետաքրքիր է իմանալԽղճահարության ցուցաբերումը սովորեցնում է երեխաներին «սերտած անօգնականության». ամերիկացի փորձագետ
00:26 16/06/2017  |  ԱնցուդարձԳեր կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում զարգացման արատներով երեխաներ. գիտնականներ
19:54 09/06/2017  |  Հետաքրքիր է իմանալԵրեխաները դեմքերը տարբերում են դեռևս մինչև ծնվելը. գիտնականներ
22:54 07/06/2017  |  Քրեական խրոնիկոնՀայրը անառակաբարո գործողություններ է կատարել երեքամյա դստեր հանդե՞պ

Տեսանյութեր

04/22/2019   17:28 Ամերիաբանկն ու պետությունը. գործունեությունը թվերով

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]