Թեմաներ
Հինգշաբթի 06 / 20 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/20/2019   21:25 Toyota ընկերությունը ներկայացրել է լուսարձակներ, որոնք կարողանում են նույնացնել մարդուն: 06/20/2019   20:52 Ոստիկանության պաշտոնյային շորթելու կասկածանքով ձերբակալված լրագրողը վերջերս էր արդարացվել դատարանի կողմից 06/20/2019   20:43 Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար․ Հովհաննես Խուդոյան 06/20/2019   20:26 Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 06/20/2019   19:52 Հայաստանում քննարկվում է վիզայի ազատականացմամբ ֆիլիպինցիներին գրավելու հարցը 06/20/2019   19:45 Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան 06/20/2019   19:41 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը 06/20/2019   19:34 Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող եմ կախվածության մեջ լինել. Բեքմեզյան (տեսանյութ) 06/20/2019   19:18 Սպասելի չէր․ Երեւան քաղաքի դատախազը՝ դատարանի որոշման մասին 06/20/2019   19:06 «Արթիկ» ՔԿՀ-ում դեղապատիճներ են առգրավվել, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ խելացի ժամացույց և ականջակալ 06/20/2019   18:55 ՀՀԿ անդամները հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրենին 06/20/2019   18:48 Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց ԲԴԽ անդամ(Տեսանյութ) 06/20/2019   18:40 Քոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ 06/20/2019   18:31 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին 06/20/2019   18:24 Ամուլսարի հանքը Հայաստանում․ կառավարությունը պետք է խուսափի բնապահպանական և մարդկային հնարավոր աղետից 06/20/2019   18:18 ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ 06/20/2019   18:16 Հունիսի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան 06/20/2019   18:11 Անշարժ գույքի հարկման բազայի մասին օրինագիծը հաստատեց ՀՀ կառավարությունը 06/20/2019   18:01 ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ 06/20/2019   17:45 Ոստիկանները բացահայտել են դանակահարությունը 06/20/2019   17:40 Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին 06/20/2019   17:27 Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները 06/20/2019   17:23 Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ 06/20/2019   17:12 Առկա են փաստական տվյալներ հենց այս պահին քրեական հետապնդումը դադարեցնելու համար․ Միհրան Պողոսյան 06/20/2019   17:09 Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար 06/20/2019   17:03 Դատավորը պետք է լինի այնքան մաքուր, որ իշխանությունը նրա վրա չկարողանա ազդել. Բեքմեզյան(Տեսանյութ) 06/20/2019   16:48 Արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ փաստացի զրկված են ընտրելու իրավունքից. ժամանակն է վերադարձնել նրանցից խլված իրավունքը. Նորիկյան 06/20/2019   16:27 14-ամյա պատանին կասկածվում է 20-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ 06/20/2019   16:16 Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը 06/20/2019   16:09 Արտյոմ Մխոյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը 06/20/2019   15:59 Կասեցված գործի վարույթը վերսկսվում է միայն ՍԴ-ի որոշում կայացնելուց հետո. պնդում է Սեյրան Օհանյանի փաստաբանը 06/20/2019   15:43 Այս երդումը տալով՝ դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը. Վահե Գրիգորյանը երդվեց (Տեսանյութ) 06/20/2019   15:35 Բացահայտվել է Գյումրի քաղաքի 70-ամյա բնակչուհու սպանության դեպքը. ձերբակալվել է վերջինիս որդին 06/20/2019   15:21 Միջադեպ՝ Քոչարյանի գործով դատական նիստին․ նիստն ընդմիջվեց (տեսանյութ) 06/20/2019   15:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ 06/20/2019   15:01 ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարում թափուր պաշտոնները համալրելու համար 06/20/2019   14:42 Մեկնարկեց Քոչարյանի գործով դատական նիստը․ պաշտպանական կողմը նոր միջնորդություն է ներկայացրել 06/20/2019   14:35 Ջերմաստիճանը կբարձրանա 06/20/2019   13:57 Վերաքննիչ դատարանում քիչ հետո կսկսվի Քոչարյանի գործով դատական նիստը 06/20/2019   13:45 Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականի դրոշակակիրը, նոր մարզահագուստն ու մրցաշարի ժամանակացույցը 06/20/2019   13:31 Սպանություն Գյումրիում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին 06/20/2019   13:24 Մեքենան ընկել է ձորը. նորածին երեխան մահացել է 06/20/2019   13:20 ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր 06/20/2019   13:17 Բյուջեի կատարողականը հաստատվեց 06/20/2019   13:10 Լրագրողը ձերբակալվել է՝ խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով 06/20/2019   12:59 Հանքավայրերի վերաբերյալ Բնապահպանության նախարարին ուղղված դիմումի ոդիսականը․ ՀԲՃ 06/20/2019   12:53 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ 06/20/2019   12:47 Նոր դատավորների աշխատավարձերը կդառնան 2,5-3 մլն դրամ. ՀՀ վարչապետ 06/20/2019   12:45 Ուզբեկստանում Հայաստանը նոր դեսպան կունենա 06/20/2019   12:38 Տնտեսությունը կորցրել է արտահանման պոտենցիալը
06/19/2019   21:44 Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան մեջ մեղադրվում է հրամանատարի տեղակալը 06/20/2019   12:30 Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին 06/19/2019   12:45 Սերժ Սարգսյանի լռությունը շատ ավելի բարձրաձայն ու խոսուն է, քան այսօրվա որոշ քաղաքական առաջնորդների «խոսակցական թուլությունը». Արմեն Աշոտյան 06/19/2019   14:54 Առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնելուց․ Արթուր Դավթյան 06/19/2019   20:44 Ո՞վ կհաղթի. Գագիկ Ծառուկյանը «վա-բանկ» է գնում 06/19/2019   18:19 Ինչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ երիտասարդ նախարարը 06/19/2019   10:40 Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ քննարկել է Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը. «Իրավունք» 06/20/2019   12:47 Նոր դատավորների աշխատավարձերը կդառնան 2,5-3 մլն դրամ. ՀՀ վարչապետ 06/20/2019   09:53 Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ. «Հրապարակ» 06/20/2019   15:21 Միջադեպ՝ Քոչարյանի գործով դատական նիստին․ նիստն ընդմիջվեց (տեսանյութ) 06/19/2019   09:13 Հայտնի է, թե ինչ է հայտնել Ծառուկյանի փաստաբանը ՔԿ-ին 06/18/2019   21:36 Ստամբուլում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. երկու մարդ մահացել է 06/20/2019   10:10 Արգելել են թռչել. Արմեն Գեւորգյանը երեկ ցանկացել է մեկնել Հայաստանից «Ժամանակ» 06/20/2019   15:43 Այս երդումը տալով՝ դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը. Վահե Գրիգորյանը երդվեց (Տեսանյութ) 06/19/2019   09:42 Ուշագրավ նշանակում. Կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին՝ վարչապետի խորհրդական. «Ժամանակ» 06/19/2019   11:25 «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին 06/20/2019   15:59 Կասեցված գործի վարույթը վերսկսվում է միայն ՍԴ-ի որոշում կայացնելուց հետո. պնդում է Սեյրան Օհանյանի փաստաբանը 06/20/2019   19:18 Սպասելի չէր․ Երեւան քաղաքի դատախազը՝ դատարանի որոշման մասին 06/19/2019   09:22 Սասուն Խաչատրյանը հրաժե՞շտ կտա իր պաշտոնին. Նոր մարմին՝ ՀՔԾ-ի փոխարեն. «Ժողովուրդ» 06/20/2019   09:37 Գործարար Լևոն Մարկոսը և Սերժ Սարգսյանը առերեսվել են. «Ժամանակ»

Դատարանը ձերբակալությունը որակել է անօրինական. քաղաքացին պետությունից փոխհատուցում է պահանջում 03/16/2019   14:43  |  Բարոյական վնասի հատուցում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացի Սամսոն Մարտիրոսյանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցը՝ «Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման» պահանջի մասին։ Նա իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր թմրամիջոցների ապօրինի ներկրման կասկածանքով, ինչը դատարանը ոչ իրավաչափ էր գնահատել՝ մերժելով նաեւ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Սամսոն Մարտիրոսյանը լրագրող է, թղթակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների։ Թե երբ եւ ինչպես է սկսվել նրա դատավարական պատմությունը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանում է Մարտիրոսյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Նախորդ տարի Սամսոն Մարտիրոսյանը ընդունվել էր Ամերիկյան մի համալսարան՝ դարձյալ լրագրության գծով, եւ այնտեղից նամակի էր սպասում։ Մի օր էլ փոստային բաժանմունքից զանգահարում են, տեղեկացնում, որ ծրար ունի ստանալու։ Հուլիսի 16-ին Սամսոնը գնում է փոստ, վերցնում ծրարը եւ առանց բացելու պատրաստվում է դուրս գալ, երբ հենց դռան մոտ նրան են մոտենում ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ասում են, որ պետք է բերման ենթարկեն Սամսոնին»։

Արդեն բաժանմունքում պարզվում է, որ Սամսոն Մարտիրոսյանի ստացած ծրարի վրա ուղարկողի վերաբերյալ տվյալներ չկան, միայն երեւում է, որ այն ուղարկված է Նիդերլանդներից։ Ծրարի մեջ գտնում են մի բացիկ՝ «Happy birthday» գրությամբ, այն դեպքում, երբ Մարտիրոսյանի տարեդարձից չորս ամիս արդեն անցել էր։ Գտնում են նաեւ թղթե դրոշմանիշներ, որոնք ուղարկվում են փորձաքննության։ Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք LCD թմրանյութեր են։

Սամսոն Մարտիրոսյանը բացատրություններ է տալիս, ներկայացնում, որ ինքը տեղյակ չի եղել եւ զանգից հետո պարզապես ներկայացել է փոստային բաժանմունք՝ ստանալու իր ծրարը։ Բացատրությունները վերցնելուց հետո նրան բաց են թողնում։

Պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ անցնում են ամիսներ, եւ այդ ընթացքում որեւէ բան չի բացահայտվում. «Նա դիմում է ինձ՝ որպես փաստաբանի, եւ մենք մի քանի գրություն ենք ուղարկում համապատասխան քննչական մարմիններ, հետաքրքրվում՝ արդյո՞ք քրեական գործ հարուցվել է թե՞ ոչ։ Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե հարուցվի, ապա  ես եմ իր շահերի ներկայացուցիչը»։

Ավելի ուշ պաշտպանական կողմը տեղեկանում է, որ գործ, ամեն դեպքում, հարուցված եղել է։ Դրանից հետո Մարտիրոսյանի բնականարանում խուզարկություն են կատարում, ինչի արդյունքում ոչինչ չի հայտնաբերվում։ Առգրավում են նրա երկու հեռախոսները, համակարգիչը եւ էլի այլ իրեր. «Անցնում է երեք ամիս, եւ գործը առաջ չի գնում։ Սամսոնը գնում է՝ հետաքրքրվելու՝ արդյո՞ք կարող է հետ ստանալ իր իրերը, եւ հենց այդ ժամանակ էլ քննիչն ասում է՝ «Ինչ լավ է, որ եկել ես, քեզ պիտի ձերբակալենք»։ Այդպես նրան ձերբակալում են»։

Սամսոն Մարտիրոսյանին տեղափոխում են ձերբակալված անձանց պահման վայր։ Երեք օր հետո՝ արդեն 21.11.2018-ին, նրա՝ կասկածյալի կարգավիճակը փոխվում է մեղադրյալի. Մարտիրոսյանին մեղադրանք են առաջադրում ՀՀ ՔՕ-ի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով զգալի չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և/կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը։ Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Մեղադրանքի առաջադրումից հետո քննիչը միջնորդություն է ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը դատարանում հիմնավորում է, որ կալանավորման համար որեէ ապացույց չկա, հատկապես՝ փախուստի առումով։ Դատարանը հիմնավորումները բավարար է համարում, եւ մերժում քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանը անդրադառնում է նաեւ ձերբակալման արձանագրությունը, եւ դա որակում է անօրինական. «Մենք դիմել ենք  դատարան, որպեսզի պետությունը բարոյական վնասի հատուցում տրամադրի, որովհետեւ իմ պաշտպանյալի իրավունքները երեք օր սահմանափակվել են։ Պահանջել ենք 600 հազար դրամ փոխհատուցման գումար»։

Բարոյան վնասի փոխհատուցման գործով, որը վարույթ է ընդունվել 27.02.19-ին, նիստի օր դեռեւս նշանակված չէ, սակայն պաշտպանական կողմը բողոքարկել է նաեւ քննիչի երկրորդ միջնորդությունը, որի վերաբերյալ նիստը կկայանա այս ամիս. «Դատարանի նշված որոշումից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել արդեն ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դա եւս դատական կարգով բողոքարկել ենք։ Մի նիստ արդեն կայացել է, հաջորդը նշանակված է ամսի 19-ին»։

Պաշտպանական կողմին հայտնի չէ՝ գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձինք կան թե ոչ։ Նրանք միայն տեղյակ են, որ հարցաքննվել են շատ մարդիկ, ինչպես, օրինակ, փոստի աշխատողը, մեղադրյալի մայրը, աշխատակիցները։ Հարցաքննության գլխավոր նպատակը եղել է պարզելը՝ Սամսոն Մարտիրոսյանը թմրամիջոցների հետ կապ ունի թե ոչ։

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, որովհետեւ նրա պնդմամբ՝ ցանկացածին կարող են նման ծրար ուղարկել, եթե ուզում են ինչ-որ վատություն անել։ Ի պատասխան մեր հարցին, թե պաշտպանյալը որեւէ մեկին կասկածո՞ւմ է, փաստաբանը նշեց, որ այդպիսի ենթադրյալ անձ չկա. «Իմ պաշտպանյալը, լինելով հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, պարզապես մտածում է, որ իրեն վատը կամեցող մարդիկ դաժան կատակ են խաղացել»։

Քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:50 24/02/2018  |  Քաղաքացիական իրավունքՈչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելը կհանգեցնի անձին անարդարացի ազատությունից զրկելու անպատժելիությանը. Դատարան
13:27 05/12/2017  |  Բարոյական վնասի հատուցումՑուցարարը Ոստիկանությունից վնասի փոխհատուցում է պահանջում
13:36 10/01/2017  |  Բարոյական վնասի հատուցումՕրենսդրական նոր կարգավորումներով բարոյական վնասի հատուցման պահանջով հայցադիմումների թվի աճն զգալի է
19:57 09/12/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈստիկանները SOS TV-ի հաղորդավարից պահանջում են բարոյական վնասի հատուցում
21:11 08/12/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանից ակնկալում ենք արդար դատական ակտ, խախտված իրավունքների վերականգնում. Արամազդ Կիվիրյան
19:52 18/11/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌուսաստանն ունի որոշակի պարտականություններ, որոնք չի կատարել. քաղհայց Ռուսաստանի դեմ
15:21 29/10/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀայցվորի ու պատասխանողի ներկայացուցիչների ճանապարհները ոչ մի կերպ չեն հատվում
10:24 27/10/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրգիշտի Կիվիրյանին առնչվող բոլոր գործերով ուղարկվել ու ուղարկվելու են գանգատներ ՄԻԵԴ. Արամազդ Կիվիրյան
10:05 06/10/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈստիկանությունը կփոխհատուցի՞ բերման ենթարկված քաղաքացուն պատճառված բարոյական վնասը. դատարանը ժամանակ է տվել
19:36 22/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄոտ յոթ ամիս քաղաքացին պահվել է կալանքի տակ՝ առանց հիմնավոր կասկածի. ներկայացվել է ոչ նյութական վնասի հատուցման պահանջ

Տեսանյութեր

06/20/2019   17:40 Արդեն երկրորդ օրն է, ինչ Ահազանգ նախաձեռնության մասնակիցները նստացույց են անում Ազգային ժողովի դիմաց (տեսանյութ)

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]