ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձախլիկությունը` աշխարհի ընկալման այլ տարբերակ 03/16/2019 13:44 | Առողջություն
Քսանամյա Սոնա Մկրտչյանը հինգ տարեկան էր, երբ վերցրեց գրիչն ու արեց գրելու իր առաջին փորձերը: Ամեն ինչ բարեհաջող էր, մինչ այն պահը, երբ տանը նկատեցին, որ երեխան ձախով է գրում: Դե, դրանում արտասովոր ոչինչ չկար, համենայն դեպս, չպետք է լիներ: Բայց Սոնան լավ է հիշում` իրականում ամեն ինչ այդքան էլ սովորական չէր. «Մի օր մայրս վերադարձավ ծնողական ժողովից ու ասաց, որ լուրջ խոսակցություն ունի ինձ հետ. թեման` ձախով գրելս էր: Իրեն դպրոցում ասել էին, որ դա տարօրինակ է, շեղում է, ու պետք է անպայման փոխել»: Այդ օրվանից հետո սկսվել էր Սոնայի «կռիվը»: Ամեն անգամ գրիչը վերցնելիս ուզում էր ձախով գրել, առհասարակ, ամեն ինչ ձախով էր անում, բայց երբ տանը տեսնում էին, փորձում էին փոխել, անգամ կոնֆետ էին խոստանում դրա դիմաց. «Եկավ մի շրջան, երբ ես համառորեն չէի գրում, բայց հետո աստիճանաբար նահանջեցի, ու սկսեցի գրել աջով, թեպետ մնացած բոլոր գործողությունները շարունակում եմ ձախով անել»,-պատմում է Սոնան։
Առհասարակ, ձախլիկությունը մարդու մոտ ձևավորվում է կյանքի 1-2-րդ տարում, երբ ուղեղն արդեն բավականաչափ զարգացած է, և հստակ երևում է համապատասխան կիսագնդի դոմինանտությունը. ձախլիկների մոտ առավել զարգացած է աջ կիսագունդը, որը պատասխանատու է աբստրակտ և ստեղծագործական մտածողության համար, ինչի արդյունքում ձախլիկներն ավելի տպավորվող են եւ զգացմունքային, իսկ աջլիկների մոտ զարգացած է ձախ կիսագունդը, որն իր մեջ ներառում է տրամաբանության եւ դատողության կենտրոնները: Այսինքն` սա բնությամբ պայմանավորված առանձնահատկություն է, որի վրա ներգործելու անհրաժեշտություն ամենեւին չկա:
Բայց Սոնան միակը չէ, ում բնությունը փոխվել է արտաքին աշխարհի ազդեցությամբ, ինչի հիմքում մասնագետները վտանգներ են տեսնում: ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս, հոգեբան Լուսինե Ստեփանյանի կարծիքով` վերափոխված ձախլիկների մոտ սեփական անձի հետ կոնֆլիկտի մշտական զգացողություն կա. մարդն իրեն անընդհատ ստիպում է անել մի բան, եւ դա առաջացնում է ավելորդ լարվածություն կամ սթրեսային վիճակ, ինչը, պարտադիր չէ, բայց կարող է հանգեցնել նաեւ նեւրոզների. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել անձի պոտենցիալի բացահայտման եւ զարգացման խնդրի վրա. եթե մարդը ձախլիկ է, ուրեմն` նրա մոտ զարգացած է աջ կիսագունդը, հետեւաբար` վերջինիս պոտենցիալը ավելի մեծ է, եւ այն զարգացնելու դեպքում կարող ենք հասնել մաքսիմալ ռեալիզացիայի, հակառակ դեպքում, երբ ձախլիկին վերափոխում ենք աջլիկի, մի կողմից զարգացնում ենք նրա ձախ կիսագունդը, որի պոտենցիալը այնքան էլ մեծ չէ, մյուս կողմից արգելակում ենք աջինը, որը ուներ առավել մեծ հնարավորություններ»:
Ձախլիկների ավելի խելացի լինելու մասին տեղեկությունները հոգեբանը համարում է կարծրատիպ. «Դա ոչ թե արտասովորություն է, այլ աշխարհի ընկալման մեկ այլ տարբերակ. ձախլիկները նախ ընկալում են ամբողջությունը, հետո միայն` տեսնում դրանում եղած էլեմենտները, իսկ աջլիկները այդ էլեմենտներից են ամբողջություն կառուցում»:
Հոգեբանի խոսքով` տարիներ առաջ ձախլիկության` որպես արատի ընկալումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այն ռեցիզիվ գեն է. տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ մարդկության 15-20 տոկոսն է ձախլիկ, եւ մարդիկ դրա նկատմամբ թյուրըմբռնում ունեին. «Բայց հուրախություն մեզ` այսօր արդեն հասարակությունը, գիտությունը այնքան են զարգացել, որ ձախլիկներին չեն փորձում վերափոխել աջլիկի ոչ տանը, ոչ մանկապարտեզում, ոչ էլ դպրոցում, իսկ եթե առանձին դեպքերում փորձեն, ապա ծնողը պետք է պահանջատեր եւ հետեւողական լինի այդ հարցում»:
Տասներկուամյա Շահանե Ասրյանը փաստում է հոգեբանի խոսքերը. «Դպրոցում ձախլիկությունս փոխելու դեպքեր երբեք չեն եղել, բոլորը դրան լավ են վերաբերվել, նույնիսկ դասընկերներս զարմանում են, երբ մեկ-մեկ փորձում եմ աջով գրել, ասում են` նայեք-նայեք, Շահանեն աջով է գրում»: Ինչ վերաբերում է ընտանիքի վերաբերմունքին, այն եւս շատ խիստ չի եղել. «Սկզբնական շրջանում միայն մայրս էր փորձում փոխել, բայց ես համառորեն ձախով էի անում ամեն ինչ, եւ ծնողներիս այդ փաստը չէր զարմացնում, որովհետեւ հայրիկս էլ որոշ չափով ձախլիկ է»: Ինքը` Շահանեն, ձախլիկի կերպարում իրեն լավ է զգում եւ հաճախ է հիշում մայրիկի` արդեն սիրելի խոսքերը. «Ձախլիկ լինելը նույնքան բնական է, որքան աջլիկ լինելը»:
Իհարկե, ձախլիկությունը կարող է արտահայտված լինել այս կամ այն չափով. կա ձեռքի ձախլիկություն, ոտքի, տեսողության, լսողության, եւ ի վերջո, հնարավոր է՝ պատահեն խառը նախասիրություններով մարդիկ, որոնք կարողանում եմ հավասարաչափ աշխատեցնել երկու ձեռքերն էլ։ Բայց անկախ հավասարաչափ կամ անհավասարաչափ նախասիրություններից՝ մասնագետը վստահ է՝ երեխաներին պետք է թողնել ինքնուրույն կողմնորոշվել, որովհետեւ նրանք ավելի լավ գիտեն՝ ինչ է ուզում իրենց օրգանիզմը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ