Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ) 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   21:01 Ինչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   20:35 Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 07/17/2019   20:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը 07/17/2019   19:40 Հուսանք՝ ՍԴ դատավորների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու լուրերը կհերքվեն. Արամ Վարդեւանյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   18:46 Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   18:30 Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրերի հանձնման վերաբերյալ 07/17/2019   18:27 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան 07/17/2019   18:19 Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար 07/17/2019   18:07 Պետք է գնալ այդ քայլին՝ առանց այլոց հաշվետվություն տալու. Սանասարյան 07/17/2019   18:01 Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին 07/17/2019   17:55 Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 07/17/2019   17:48 Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է Shamshyan.com 07/17/2019   17:41 Ամեն դեպքում մի քիչ տարակուսելի է. Հովհաննես Խուդոյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակի խուզարկության մասին 07/17/2019   17:18 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ 07/17/2019   17:12 Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր 07/17/2019   17:06 Դատավորի անկախության հետ կապված խնդիր լինելու դեպքում կարձագանքենք. Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին 07/17/2019   16:56 IDBank-ի հաճախորդներին արդեն հասանելի է Cash2Card փոխանցումների ծառայությունը 07/17/2019   16:48 Եթե չլինեն բավական հիմանվոր կասկածներ խուզարկության համար, ապա կարելի է ասել, որ դա միջամտություն է արդարարադտությանը. «Իմ քայլի» պատգամավոր 07/17/2019   16:17 Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   16:07 Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից. Վարչապետ 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:43 Այս ամենը չհաջողված վեթինգի հետեւանքն է. փաստաբանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողության մասին 07/17/2019   15:39 Դատավոր Գրիգորյանին վերաբերող ցանկացած գործողություն պետք է ամենալուրջ հիմնավորումներն ունենա. Ռուբեն Մելիքյան 07/17/2019   15:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ 07/17/2019   15:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 07/17/2019   15:18 Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:44 Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   14:27 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 07/17/2019   14:23 «Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում» 07/17/2019   14:22 «Սևանի» ազգային պարկն անգործության է մատնված. Ջավադյան 07/17/2019   14:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/17/2019   14:04 ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ 07/17/2019   13:55 JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա 07/17/2019   13:53 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Վարչական դատարան 07/17/2019   13:46 Կարեն Աբրահամյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են երկու պետությունների անվտանգության խնդիրները 07/17/2019   13:23 32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/16/2019   00:01 Երկու ամսով կալանավորվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/16/2019   09:47 Աբովյանում՝ դպրոցի բակում, 34-ամյա տղամարդ է սպանվել 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   11:49 Արդարադատության նախարարի տեղակալը դադարեցրել է պաշտոնավարումը 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ)

Քաղաքապետարանը գերադասեց շոուն.հզոր տեխնիկայով շռնդալից քանդումներ, գույքի վնասում, իսկ ինչ կա դրա հետեւում 03/15/2019   19:40  |  Վերլուծություններ

Երեկ և այսօր հետևում եմ օպերային հարակից այգու շուրջ ընթացող իրադարձություններին, այգու տարածքում տարբեր տարիների ընթացքում գոյացած սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

Մեկնարկը, անկեղծ ասած, հարիր չէր քաղաքային իշխանությանը: Տպավորությունս նույնն էր, ինչպես Նորքի զանգվածում իրականացված ինքնակամ կառույցի քանդման ժամանակ ունեցա: Մինչդեռ ամեն ինչ կարելի էր շատ քաղաքակիրթ կազմակերպել՝ օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց չգիտես ինչու՝ քաղաքապետը կրկին նախընտրեց սև-սպիտակի, բանակների բաժանելու ճանապարհը: Երևի այդպես զգացողություններն ավելի սու՞ր են: Ի վերջո, օպերան սրճարաններից ազատագրելու պատմությունը նույնպես պիտի հեղափոխության դրոշի ներքո լիներ, այլ ոչ թե՝ օրենքի ու իրավունքի:

Այն, որ այս ժամանակը վաղ թե ուշ գալու էր, երկու կարծիք լինել չի կարող, քանի որ իսկապես, օպերայի շրջակայքը, աուրան պիտի օպերային հատկանշական լիներ, այնպես, ինչպես հղացել է Ալեքսանդր Թամանյանը:

Այդ սրճարանների վերաբերյալ գոյություն ունեցող «ժամանակավոր կառույց» ձևակերպումը՝ վկա: Հողը համայնքինն է, սեփականության իրավունքի ձևը՝ վարձակալական ու ենթավարձակալական, ինչը շեշտում է ժամանակավոր բնույթը: Բայց այդ ժամանակավոր կառույցների տերերի հետ քաղաքային իշխանությունը կոնկրետ պայմանագրեր ուներ, որոնք այսպես կոպտորեն շրջանցելը մեղմ ասած՝ առաջիկայում դատարանների հետ խնդիրներ ունենալ է նշանակում՝ իր տհաճ հետևանքներով հանդերձ:

Բայց, փաստորեն, քաղաքապետարանը գերադասեց շոուն: Հզոր տեխնիկայով շռնդալից քանդումներ, սրճարանատերերի գույքի վնասում, տեղերում աշխատող ջահել ու ահել մարդկանց հանդեպ արհամարհանք: Իսկ ինչ կա շոուներից, սևուսպիտակից այն կողմ:

Մեր ձեռքի տակ է սրճարաններից մեկի՝ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ի պայմանագրային ողջ փաթեթը՝ կնքված 2004 թվականին՝ 27 տարի ժամկետով: Որը, պարզվում է ենթավարձատու Կենտրոն-կանաչապատում ձեռնարկության կողմից կարող էր լուծվել, եթե ենթավարձակալը, այս դեպքում՝ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն հողն օգտագործած լիներ ոչ նպատակային կամ խախտեր օգտագործման պայմանները, կամ էլ՝ 3 ամիս վարձավճարն ուշացներ: Այս պայմանները երբեք չեն խախտվել:

Այնուհանդերձ, այս տարվա փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ամյանի ստորագրությամբ վերը նշված ՍՊԸ տնօրեն Ս. Ավետիսյանը նամակ է ստանում՝ առ այն, որ Կենտրոն-կանաչապատում ՓԲԸ-ին տրված 2162.89 քմ հողատարածքի նկատմամբ ընկերության կառուցապատման իրավունքը դադարեցվել է: Միակողմանի դադարեցվել է։

Նամակում նշվում է, որ վարձակալական պայմանագրերի՝ վաղաժամկետ դադարեցման հետ ՀՀ քաղ օր 621 հ համաձայն դադարում են նաև դրան համապապատասխան կնքված ենթավարձակալական պայմանագրերը:

Քաղաքապետարանն այդպիսով հայտնում է, որ օպերային հարակից հատվածում կանաչապատման-բարեկարգման ծրագիր է իրականացնելու՝ առաջարկելով «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ին ապամոնտաժել սրճարանը և ազատել զբաղեցրած տարածքը: Հետաքրքիր է, ինչու է քաղաքապետարանը խուսափել կոնկրետ ժամկետ նշելուց, փոխարենը՝ օգտագործելով  «ողջամիտ ժամկետ» բառակապակցությունը՝ հստակ ոչինչ չասող, լղոզված: Արդյո՞ք ոչ նրա համար, որ երբ-ինչ ուզեն՝ ոնց ուզեն անեն:

Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանի սույն նամակը ակնհայտ հակասության մեջ է ՀՀ կառավարության 2003 թ. Մայիսի 15-ի N698 որոշման հետ, որը բնավ չեղյալ չի համարվել և ըստ որի կառավարությունը թույլատրել է Կենտրոն-կանաչապատում ընկերությանը՝ ենթավարձակալական հիմունքներով փոքր տարածքներ տրամադրել՝ մանկական խաղահրապարակներ կառուցելու, կանաչ զանգվածը պահպանելու-բարեկարգելու և ավելացնելու համատեքստում: Ավելին՝ պայմանագրով նախատեսված է, որ վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ պետք է  ձեռնարկվեն ենթավարձակալած գույքի՝ ժամանակին, ենթավարձատուի գրավոր համաձայնությամբ, իր կողմից հողատարածքի վրա կատարված բարելավումները, ամրակցված անշարժ գույքը կողմերի միջեւ որոշվող պայմաններով ենթավարձատուին օտարելու համար։  Ինչ է քաղաքապետարանը չգիտեր այս պայմանագրերի մասին, թե պարզապես արհամարհում է կամ գուցե խախտումները կատարվել են գիտակցվա՞ծ։

Այն, որ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի՝ պայմանագրից մինչև սեփականության վկայական, կադաստրային մարմնի կատարած չափումներով և այլն, նրան ակնհայտ կերպով թույլ է տալիս իր իրավունքները վիճարկել դատական կարգով:

ՍՊԸ-ի փաստաբանը, ի դեպ, զարմացած է, թե քաղաքային իշխանությունն իրավական առումով ինչու գրագետ չգտնվեց՝ ինքն իրեն գցելով կրակը: Ըստ նրա՝ վարչական հարկադրանք է կիրառվել, որն իրավական հիմքեր չունի: Ավելին, ցանկացած գործունեություն, որն իրականացնում է պետական, վարչական մարմինը կամ համայնքը, պիտի որոշումով լինի, մինչդեռ ականատեսը եղանք միայն վարչական ներգործության, քաղաքապետարանը որոշեց քանդել՝ քանդեց: Կամ՝ որտեղ էին քաղաքապետարանի համապատասխան վարչությունները, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն ուր էր, չէ՞ որ դա հենց իրենց գործառույթն էր: Օպերայի հրապարակում միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին տեսան մարդիկ, որն, այնտեղ գործառույթ չուներ, մեծ հաշվով:

Որպես արդյունք՝ ունեցանք շոու, մարդկանց լուրջ գույքային վնաս հասցվեց, կրքեր շիկացան, մարդիկ տուժեցին, ինչն, իհարկե անհետևանք չի մնա հատկապես ներդրումային դաշտի վրա:

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

15:05 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՕպերայի հարակից տարածքը շինհրապարակ է հիշեցնում. սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ, լուսանկարներ)
14:29 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը կօգնի աշխատանք գտնել
17:36 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱպամոնտաժման աշխատանքները վերսկսվեցին. լարված իրավիճակկ պահպանվում է (ուղիղ միացում)
17:21 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկվածներից 17-ն ազատ են արձակվել. ՄԻՊ
17:11 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թույլ չենք տալու որեւէ մեկի հանդեպ բռնություն». Նաիրա Զոհրաբյան
16:36 14/03/2019  |  ՎերլուծություններԵրևանի քաղաքապետը՝ հանուն իր երազանքի և ընդդեմ օրենքի՞. Ում էր պետք ներդրողներին գույքային վնասի պատճառումը
15:13 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են. օրինականությունը վիճարկվում է (տեսանյութ)
14:14 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ նոր աշխատատեղեր չեն բացել՝ պետք է ձեռնպահ մնան հները քանդելուց
13:34 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԲերման է ենթարկվել 16 ցուցարար
13:07 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (ֆոտոշարք)

Տեսանյութեր

07/17/2019   20:33 Հրապարակվել է Յարոսլավլի գաղութում բանտարկյալի ծեծի նոր տեսագրություն

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]