ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի է, թե երբ կսկսվի պատգամավորի դատավարությունը 03/15/2019 10:48 | Դատական ռեպորտաժներ

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։
Չնայած առաջադրված մեղադրանքին՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ հավաքելով 7472 ձայն։
Մեղադրանքի առաջադրումից հետո իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե տվյալ դեպքում որքանով է գործում պատգամավորական անձեռնմխելիությունը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, այլ ոչ թե իրականացնելու դեպքում, այսինքն` երբ պետք է զրոյից սկսել քրական հետապնդումը, իսկ տվյալ դեպքում այն արդեն իսկ սկսված է, հետեւաբար՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պատգամավորը առանց որեւէ խնդրի կարող է ազատազրկվել. «ԱԺ Կանոնակարգի 29-րդ գլխի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ազատազրկման դատապարտելու դեպքում դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն»,-ասում էր իրավաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
- 12/11/2019 09:36 Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»
- 12/11/2019 09:33 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
Մեկնաբանություն
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
- 12/11/2019 18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում
- 12/11/2019 15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը