Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   15:07 Մեր միակ սխալը թույլ տալն էր, որ թեկուզ մեկ րոպեով փակվի ճանապարհը. մարզպետ 07/18/2019   14:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը 07/18/2019   14:48 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 07/18/2019   14:43 Չի բացառվում՝ Իջևանի դեպքերը կազմակերպված լինեն. փոխոստիկանապետ 07/18/2019   14:23 ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին 07/18/2019   14:05 Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում 07/18/2019   14:04 Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարվում իմ երդման օրվանից․ Նախշուն Տավարացյան 07/18/2019   13:50 Դա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին 07/18/2019   13:45 Շոգ եղանակը կպահպանվի 07/18/2019   13:37 Հակառակորդի տարածքում իրենց իսկ կրակոցից բռնկված հրդեհը տարածվել է դեպի Խաչիկ գյուղ 07/18/2019   13:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 07/18/2019   13:25 ԱՄՆ հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները լավ չեն դասավորվում 07/18/2019   13:20 Քաղաքացիներն արդեն կարող են լողալ Սևանա լճում. փոխնախարար 07/18/2019   13:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին 07/18/2019   13:11 Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները 07/18/2019   13:01 Գործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ. Նորիկյան 07/18/2019   12:55 Հրդեհ Խաչիկ գյուղում 07/18/2019   12:52 ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց․ քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը 07/18/2019   12:26 Ցուցարարները մերժել են Տավուշի մարզպետի՝ աշխատանքի առաջարկը 07/18/2019   12:20 Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու. Կառավարության հետ ոչ մեկ չի կարող շանտաժով խոսել. Վարչապետ 07/18/2019   12:01 Մեկնարկեց ԲԴԽ նիստը․ Նախշուն Տավարացյանը միջնորդեց այն անցկացնել դռնփակ 07/18/2019   11:58 Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին 07/18/2019   11:53 Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ 07/18/2019   11:37 Բերման պետք է ենթարկվեր 36 հոգի, ու՞ր են մյուսները. Վարչապետը ՝ոստիկանապետի տեղակալին 07/18/2019   11:35 Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա 07/18/2019   11:13 «Բախումներ եղել են, բայց միակողմանի». Վալերիյ Օսիպյան 07/18/2019   11:01 Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք 07/18/2019   10:56 Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա 07/18/2019   10:47 Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու. Տավուշի մարզպետ 07/18/2019   10:41 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 07/18/2019   10:39 Իջեւանի բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 13 անձ ձերբակալվել է 07/18/2019   10:37 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 07/18/2019   10:35 Իջևանում բախման հետեւանքով տուժել է 19 մարդ, որոնցից 13-ը՝ հոսպիտալացվել է 07/18/2019   10:30 ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/18/2019   10:18 ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում. «Փաստ» 07/18/2019   10:16 Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին. «Ժողովուրդ» 07/18/2019   10:02 Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան 07/18/2019   10:02 Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ 07/18/2019   09:57 Իջեւանի բախումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով 07/18/2019   09:55 Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ» 07/18/2019   09:49 Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ» 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) 07/18/2019   01:04 Իլոն Մասկը հայտնաբերել է, թե ինչպես ուղեղը միացնել համակարգչի հետ 07/17/2019   23:43 Մալայզիայի թագավորը ամուսնալուծվել է «միսս Մոսկվա -2015 »-ից՝ ամուսնությունից մեկ տարի անց 07/17/2019   22:53 ԱՄՆ դատարանը թմրաբարոն Էլ Չապոյին դատապարտել է ցմահ բանտարկության 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ)
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Հանրային մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները. Գոռ Հովհաննիսյան 03/15/2019   17:00  |  Հարցազրույց

«Շահերը հավասարակշռելիս օրենսդիրը պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին»,- կարծում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։ Նրա հետ զրուցել ենք մարդու հիմնարար իրավունքների՝ տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության բախման եւ հավասարակշիռ իրացման անհրաժեշտության շուրջ։

-Պրն Հովհաննիսյան, խոսենք տեղեկատվության ազատությունից. այն հաճախ խաչվում է մարդու հիմնարար իրավունքներին, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անհատական տվյալների պաշտպանությունը, պատիվն ու արժանապատվությունը: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հիմնարար իրավունքների հավասարակշիռ իրացման բանաձեւը:

-Ես կարծում եմ, որ նման բանաձեւ չկա, յուրաքանչյուր դեպքում դա օրենսդիրի գնահատման հարցն է: Եթե մենք վերլուծենք ցանկացած օրենք, կտեսնենք, որ ինչ-որ իրավանորմով օրենսդիրը պաշտպանում է մի շահ ու որոշ չափով սահմանափակում մեկ այլ շահ: Այսինքն` խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների ամբողջ իմաստը հասարակության մեջ բաշխվող շահերի հավասարակշռումն է: Նույնը վերաբերում է նաեւ Ձեր բարձրացրած հարցին: Հետեւաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդիրն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ որ շահին առավելություն տրվի: Ընդհանուր մոտեցումն այն է, որ օրենսդիրը շահերը հավասարակշռելիս պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին: Այսինքն` օրենսդիրը բախվող շահերին պիտի հաղորդի գործնական ներդաշնակություն:

-Առանձին դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային դեմքերի, արդյո՞ք տեղեկատվությունը պետք է լինի  առավել թափանցիկ, եւ այդ անձինք պետք է լինեն առավել հանդուրժող դրանց տրամադրման գործընթացի նկատմամբ:

-Այո, բայց դա ոչ թե պետք է նախատեսվի օրենքով, այլ դատարանի մեկնաբանությամբ` պայմանավորված կոնկրետ գործի հանգամանքներով: Ինչքան մեծ է մարդու նկատմամբ հետաքրքրությունը, այնքան միջամտությունը նրա անձնական ոլորտին մեծ է: Եվ հաշվի առնելով իր դերը հասարակության մեջ` մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները: Սովորական քաղաքացին կարող է չհանդուրժել ու դատարանով հասնել մի բանի, որը նույն իրավիճակում հասարակական-քաղաքական գործչին չպետք է հաջողվի: Այսինքն` նա պետք է հաշվի նստի այն բանի հետ, որ մեծ հետաքրքրություն է հարուցում հանրության մեջ, Ձեր խոսքով` այո, պիտի հանդուրժող լինի:

- Ինչքանո՞վ է իրավաչափ, երբ կոնկրետ գործի շրջանակներում իրավապահ մարմինները հրապարակում են մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ։

-Դա պետք է գնահատվի` կոնկրետ դեպքի հանգամանքներից ելնելով: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության գաղտնիության իրավունքի տեսանկյունից` մարդու կյանքը բաժանում ենք երեք ոլորտների. առաջինը նեղ ինտիմ ոլորտն է, որը բացարձակ անձեռնմխելի է, այդ թվում եւ պետության համար: Երկրորդը մարդու մասնավոր ոլորտն է, որը ներառում է նրա ընտանեկան կյանքը ընդհանրապես: Սա նախորդի պես բացարձակ անձեռնմխելի չէ, բայց դարձյալ շատ ուժեղ պաշտպանված է. միայն կարեւորագույն հասարակական շահը կարող է արդարացնել միջամտությունը դրա նկատկամբ: Եվ երրորդը մարդու սոցիալական ոլորտն է, որը ներառում է նրա հարաբերությունները հասարակության հետ: Այսպիսով` կախված նրանից, թե իրավապահ մարմինը որ ոլորտի ինֆորմացիա է հրապարակում, իրավաչափությունը տարբեր է: Ամենակարեւորը՝ հասկանալ, թե ինչ շահի համար է այդ միջամտությունը տեղի ունեցել:

-Օրինակ` խուզարկությունների դեպքում երբեմն հրապարակում են ոչ միայն հայտնաբերված արդյունքը, այլ նաեւ` կադրեր մարդու կենցաղից, ընդ որում` առանց նրա համաձայնության: Տվյալ դեպքում դա իրավաչա՞փ է, դրա համար մարդու համաձայնությունը պե՞տք է:

-Դարձյալ պետք է հասկանալ` այդ կադրերի հրապարակումը ինչ նպատակ է հետապնդում. եթե նպատակը միայն հանրային կարծիք ձեւավորելն է, դա չի արդարացնում հրապարակումը, բայց եթե ցուցադրվում է, որովհետեւ կարող են լինել մարդիկ, ովքեր, օրինակ, տան ներսը տեսնելով, որպես վկա կարող են հանցագործության մասին հաղորդել արժեքավոր տեղեկություններ, որոնք կօգնեն բացահայտել ծանր հանցագործությունը, ապա այդ դեպքում արդարացված է:

-ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով անձի լուսանկարի հրապարակումը, անգամ ձերբակալվածի պարագայում, դիտարկվել է որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։ Նման խնդիր մեզ մոտ էլ կա. հաշվի առնելով հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հրապարակում են անձի ձերբակալման պահից լուսանկար, բայց պահատում է, որ հետագայում գործ էլ չի հարուցվում, եւ նա բաց է թողնվում։ Դուք սա դիտարկո՞ւմ եք որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։

-Կախված է նրանից, թե ով է ձերբակալվածը. եթե ձերբակալում են, օրինակ, ՀՀ նախագահին, ապա լուսանկարի հրապարակումը նա պիտի որ հանդուրժի, որովհետեւ լինելով պետության գլուխ՝ իր արարքներով, փաստորեն, հիմք է տվել ենթադրելու, թե կարող է հանցագործություն կատարած լինի, թեկուզ եւ հետո դա չարդարացվի։ Բայց եթե ձերբակալվողը հանրությանը անհայտ մեկն է, նա պարտավոր չէ նույնքան հանդուժող լինել. չէ՞ որ դրանով իրավապահ մարմինը ոչ մի շահ չի հետապնդում։

Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Արխիվ

[]