Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   19:28 ՃՏՊ Զորավար Անդրանիկի փողոցում 09/22/2019   18:32 Եղանակը Հայաստանում 09/22/2019   18:09 Նկարիչը ապակի է կոտրում հանուն արվեստի, բայց ավելորդ մեկ ճաք՝ և դա արդեն վայրագություն է 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   13:57 ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   12:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

ԿԲ-ն հայտարարություն է տարածել գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ 03/15/2019   14:48  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ: 

 ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարությունը. 

«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007 թ-ին։

Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։

Հարկ է նշել, որ նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Մասնավորապես՝

Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ-ին հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:
Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:
Կարևոր է արձանագրել, որ նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։

Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016 թ-ի ապրիլին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ-ի նոյեմբերին։

Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:34 12/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
15:56 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն հորդորում է զերծ մնալ վարկային խորհրդատուների կողմից մատուցվող ծառայություններից
13:11 07/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված մի շարք ուսումնասիրություններ
20:35 22/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն գրանցել է «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈւՎԿ-ն
18:30 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍԿԲ պաշտոնյան հավաստիացնում է` վարկերի և ավանդների տոկոսադրույքները կայուն նվազում են
17:47 16/05/2017  |  ԼՐԱՀՈՍԻ գիտություն բանկոմատների վրա հարձակվողների
09:14 14/02/2017  |  ՄամուլՇուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով. «Հայկական ժամանակ»
19:07 13/01/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԿԲ նախագահը հանձնարարել է ստուգումներ անցկացնել արտարժույթի փոխանակման կետերում
11:01 18/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն հայտարարություն է տարածել 2017 թ. ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների մասին
15:43 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲանկային իրավունքի ասպիրանտուրայի ստեղծումը կնպաստի ՀՀ ֆինանսական և բանկային համակարգում միջազգային լավագույն փորձի ներդրմանը

Արխիվ

[]