ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները. Գոռ Հովհաննիսյան 03/15/2019 17:00 | Հարցազրույց
«Շահերը հավասարակշռելիս օրենսդիրը պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին»,- կարծում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։ Նրա հետ զրուցել ենք մարդու հիմնարար իրավունքների՝ տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության բախման եւ հավասարակշիռ իրացման անհրաժեշտության շուրջ։
-Պրն Հովհաննիսյան, խոսենք տեղեկատվության ազատությունից. այն հաճախ խաչվում է մարդու հիմնարար իրավունքներին, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անհատական տվյալների պաշտպանությունը, պատիվն ու արժանապատվությունը: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հիմնարար իրավունքների հավասարակշիռ իրացման բանաձեւը:
-Ես կարծում եմ, որ նման բանաձեւ չկա, յուրաքանչյուր դեպքում դա օրենսդիրի գնահատման հարցն է: Եթե մենք վերլուծենք ցանկացած օրենք, կտեսնենք, որ ինչ-որ իրավանորմով օրենսդիրը պաշտպանում է մի շահ ու որոշ չափով սահմանափակում մեկ այլ շահ: Այսինքն` խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների ամբողջ իմաստը հասարակության մեջ բաշխվող շահերի հավասարակշռումն է: Նույնը վերաբերում է նաեւ Ձեր բարձրացրած հարցին: Հետեւաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդիրն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ որ շահին առավելություն տրվի: Ընդհանուր մոտեցումն այն է, որ օրենսդիրը շահերը հավասարակշռելիս պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին: Այսինքն` օրենսդիրը բախվող շահերին պիտի հաղորդի գործնական ներդաշնակություն:
-Առանձին դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային դեմքերի, արդյո՞ք տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ, եւ այդ անձինք պետք է լինեն առավել հանդուրժող դրանց տրամադրման գործընթացի նկատմամբ:
-Այո, բայց դա ոչ թե պետք է նախատեսվի օրենքով, այլ դատարանի մեկնաբանությամբ` պայմանավորված կոնկրետ գործի հանգամանքներով: Ինչքան մեծ է մարդու նկատմամբ հետաքրքրությունը, այնքան միջամտությունը նրա անձնական ոլորտին մեծ է: Եվ հաշվի առնելով իր դերը հասարակության մեջ` մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները: Սովորական քաղաքացին կարող է չհանդուրժել ու դատարանով հասնել մի բանի, որը նույն իրավիճակում հասարակական-քաղաքական գործչին չպետք է հաջողվի: Այսինքն` նա պետք է հաշվի նստի այն բանի հետ, որ մեծ հետաքրքրություն է հարուցում հանրության մեջ, Ձեր խոսքով` այո, պիտի հանդուրժող լինի:
- Ինչքանո՞վ է իրավաչափ, երբ կոնկրետ գործի շրջանակներում իրավապահ մարմինները հրապարակում են մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ։
-Դա պետք է գնահատվի` կոնկրետ դեպքի հանգամանքներից ելնելով: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության գաղտնիության իրավունքի տեսանկյունից` մարդու կյանքը բաժանում ենք երեք ոլորտների. առաջինը նեղ ինտիմ ոլորտն է, որը բացարձակ անձեռնմխելի է, այդ թվում եւ պետության համար: Երկրորդը մարդու մասնավոր ոլորտն է, որը ներառում է նրա ընտանեկան կյանքը ընդհանրապես: Սա նախորդի պես բացարձակ անձեռնմխելի չէ, բայց դարձյալ շատ ուժեղ պաշտպանված է. միայն կարեւորագույն հասարակական շահը կարող է արդարացնել միջամտությունը դրա նկատկամբ: Եվ երրորդը մարդու սոցիալական ոլորտն է, որը ներառում է նրա հարաբերությունները հասարակության հետ: Այսպիսով` կախված նրանից, թե իրավապահ մարմինը որ ոլորտի ինֆորմացիա է հրապարակում, իրավաչափությունը տարբեր է: Ամենակարեւորը՝ հասկանալ, թե ինչ շահի համար է այդ միջամտությունը տեղի ունեցել:
-Օրինակ` խուզարկությունների դեպքում երբեմն հրապարակում են ոչ միայն հայտնաբերված արդյունքը, այլ նաեւ` կադրեր մարդու կենցաղից, ընդ որում` առանց նրա համաձայնության: Տվյալ դեպքում դա իրավաչա՞փ է, դրա համար մարդու համաձայնությունը պե՞տք է:
-Դարձյալ պետք է հասկանալ` այդ կադրերի հրապարակումը ինչ նպատակ է հետապնդում. եթե նպատակը միայն հանրային կարծիք ձեւավորելն է, դա չի արդարացնում հրապարակումը, բայց եթե ցուցադրվում է, որովհետեւ կարող են լինել մարդիկ, ովքեր, օրինակ, տան ներսը տեսնելով, որպես վկա կարող են հանցագործության մասին հաղորդել արժեքավոր տեղեկություններ, որոնք կօգնեն բացահայտել ծանր հանցագործությունը, ապա այդ դեպքում արդարացված է:
-ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով անձի լուսանկարի հրապարակումը, անգամ ձերբակալվածի պարագայում, դիտարկվել է որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։ Նման խնդիր մեզ մոտ էլ կա. հաշվի առնելով հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հրապարակում են անձի ձերբակալման պահից լուսանկար, բայց պահատում է, որ հետագայում գործ էլ չի հարուցվում, եւ նա բաց է թողնվում։ Դուք սա դիտարկո՞ւմ եք որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։
-Կախված է նրանից, թե ով է ձերբակալվածը. եթե ձերբակալում են, օրինակ, ՀՀ նախագահին, ապա լուսանկարի հրապարակումը նա պիտի որ հանդուրժի, որովհետեւ լինելով պետության գլուխ՝ իր արարքներով, փաստորեն, հիմք է տվել ենթադրելու, թե կարող է հանցագործություն կատարած լինի, թեկուզ եւ հետո դա չարդարացվի։ Բայց եթե ձերբակալվողը հանրությանը անհայտ մեկն է, նա պարտավոր չէ նույնքան հանդուժող լինել. չէ՞ որ դրանով իրավապահ մարմինը ոչ մի շահ չի հետապնդում։
Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել