Թեմաներ
Երեքշաբթի 09 / 21 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2021   23:52 Իրանի հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարում Ադրբեջանի հետ հյուսիսային սահմանին 09/20/2021   23:10 Պենտագոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ավիահարված Է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի ուղղությամբ 09/20/2021   22:48 Ռուսաստանի Պերմի համալսարանում հրաձգության բոլոր զոհվածների ինքնությունը պարզվել է 09/20/2021   22:35 Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջեւանում 09/20/2021   22:22 «Հայ֊թուրքական» արձանագրությունների էպոպեայի որոշ դրվագներ, որոնց մասին շատ քչերն են տեղյակ. Գևորգ Դանիելյան 09/20/2021   22:10 Ֆրանսիան Ադրբեջանին կօգնի ականազերծման աշխատանքներ իրականացնել 09/20/2021   21:57 ԱՄՆ - ը չի հրաժարվի Ավստրալիայի հետ գործարքից՝ չնայած Փարիզի դժգոհությանը 09/20/2021   21:39 Ուղղակի, սրանց փողը խելքից առաջ է ընկել. Իշխանյանը՝ հայ խոշոր գործարարներին 09/20/2021   21:21 Բրիտանիայի ԱԳՆ-ն քննադատել Է Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները 09/20/2021   21:10 Լեհաստանին «սարսափելի աշուն» են կանխատեսել Ռուսաստանի պատճառով 09/20/2021   21:00 «Արեւիկ» ազգային պարկի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ՊՆ ուղղաթիռ 09/20/2021   20:51 Փաշինյանը տակից խփում է ՌԴ-ին Էրդողանի հետ խաղեր տալով. Միհրդատ Մադաթյան 09/20/2021   20:40 Պուտինը չի մասնակցի ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված գագաթնաժողովին 09/20/2021   20:30 Արագածոտնում տղամարդը սպանել է 84-ամյա մորը՝ իմանալով, որ նա տարիներ առաջ հարաբերություններ է ունեցել օտար տղամարդու հետ 09/20/2021   20:20 Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ 09/20/2021   20:10 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պերմի միջադեպի կապակցությամբ 09/20/2021   19:58 2022 –ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը 09/20/2021   19:51 Իրենց համար Արցախ չկա, ուր մնաց՝ Արցախից հյուրեր հրավիրեն. Արցախի ԱԺ-ն և Կառավարությունը Հայաստանի անկախության օրվա առթիվ հրավեր չի ստացել.Մետաքսե Հակոբյան 09/20/2021   19:41 ԱՄՆ-ն գործընկերների հետ կքննարկի՝ Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու հնարավորությունը 09/20/2021   19:28 Տեղահանված բնակիչներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում հափշտակության նոր դեպք 09/20/2021   19:19 Որոտան գետի մոտ փորձել են մի փոքր հանգստանալ, բայց այն շարունակվել է Բաքվում․ մանրամասներ ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդներից 09/20/2021   19:18 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները վաղը՝ 18:00-ին, ջահերով և մամերով քայլերթ կանեն դեպի Եռաբլուր 09/20/2021   19:11 Այս պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնալն արկածախնդրություն է.Ռուբեն Մելքոնյան 09/20/2021   19:01 Անկախության 30-ամյակի առթիվ լավագույն բանը կլիներ թոշակառուներին հավելավճար տալը. Ուրիխանյան 09/20/2021   18:59 Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը, ինչպես գցել է Նիկոլն իր անհավասարակշիռ, անհեռատես ու դավադիր «քաղաքականությամբ».Զաքարյան 09/20/2021   18:54 «Գազպրոմը» Թուրքիային գազի մատակարարման ռեկորդ է սահմանել 09/20/2021   18:21 Տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում արձանագրվել է խարդախության հերթական դեպքը 09/20/2021   18:19 Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը 09/20/2021   18:10 Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ 09/20/2021   18:05 Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը. նա գնում է զիջումներ անելու, Ցեղասպանության հարցից հրաժարվելու ծրագիր ունի. Հայկ Նահապետյան 09/20/2021   17:58 Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստան.բանակցությունների օրակարգը ընդարձակ է.Պեսկով 09/20/2021   17:54 Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը 09/20/2021   17:51 ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանգավոր տարածք. քաղաքագետ 09/20/2021   17:45 Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար 09/20/2021   17:41 Որոնումները Հադրութում արդյունք չեն տվել.ԱՀ ԱԻՊԾ 09/20/2021   17:33 Իրենց համար մեկ պլանն է՝ ազատվեն ինձանից, համայնքն էլ ցրեն․ Գեղամասարի համայնքապետ 09/20/2021   17:07 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով 09/20/2021   16:52 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 09/20/2021   16:27 Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրություն 09/20/2021   16:25 Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան 09/20/2021   16:10 Ո՞նց կարող է գլխավոր ճանապարհին տեսնես ադրբեջանական դրոշը տնկած է ու թեքվես այդ կողմ․ Ազատամարտիկը վստահ է՝ առևանգում է եղել ու նորից կլինի 09/20/2021   16:07 Թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը.Իշխան Սաղաթելյան 09/20/2021   15:54 3 օր ձեզ ժամանակ, որ հավաքեք այս գոտիներն ու փոխարինեք. Հովսեփյան 09/20/2021   15:49 Մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը 09/20/2021   15:46 Անկախություն հանձնողն իրավունք չունի անկախություն տոնել. հայտարարություն 09/20/2021   15:41 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը 09/20/2021   15:38 Գորիս-Կապան ճանապարհից անհետացած քասախցիները վերադառնում են տուն՝ Քասախ 09/20/2021   15:13 Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը 09/20/2021   15:02 Ադրբեջանցիներն առևանգում են ՀՀ քաղաքացիներին, իսկ դատախազաքննչական մարմինները տոնական արձակուրդի մեջ են 09/20/2021   14:47 Արմեն Սարգսյանին շնորհավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին
09/19/2021   14:17 Քասախցիները անցել են ռուսական պոստը ու հաջորդ պոստ չեն հասել, անհետացել են. շեղվելու տարբերակ չկար այդտեղ. Գորիսի փոխքաղաքապետ 09/19/2021   13:31 Թուրքական դրոշով շապիկով այս արարածը որոշել է երջանկացնել Ռոբերտ Սահակյանցի ժառանգներին՝ իրենց հոր ֆիլմից երգի կատարմամբ. Կարինե Սահակյանց 09/19/2021   15:07 Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է հանդիպել 09/19/2021   21:11 Մենք Ալիևից ենք իմանում, որ Նիկոլը իրենից ժամանակ է խնդրել, մինչև երկրի ներսում իր հարցերը կարգավորի. Ժողովուրդ, դու պետք է պահանջես Նիկոլից բացել հրեշավոր այս ծրագրի մանրամասները. Սեւակ Հակոբյան 09/20/2021   11:33 «Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն. Ղազարյան 09/19/2021   18:50 Ադրբեջանական մամուլը հեղեղված է էրդողանի հայտարարությամբ, թե Փաշինյանը գաղտնի հանդիպման առաջարկ է արել իրեն 09/20/2021   16:10 Ո՞նց կարող է գլխավոր ճանապարհին տեսնես ադրբեջանական դրոշը տնկած է ու թեքվես այդ կողմ․ Ազատամարտիկը վստահ է՝ առևանգում է եղել ու նորից կլինի 09/19/2021   20:20 Ռուս սահմանապահները գնացել են Որոտանի հատվածում անհետացած երկու քասախցիների հետևից.նրանք կվերադարձվեն հայկական կողմին.Վովա Վարդանով 09/19/2021   12:16 Քասախի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ 09/20/2021   18:05 Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը. նա գնում է զիջումներ անելու, Ցեղասպանության հարցից հրաժարվելու ծրագիր ունի. Հայկ Նահապետյան 09/20/2021   11:43 Ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդները Գորիսի ռազմական ոստիկանությունում են 09/19/2021   17:32 Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի լինել այս երկրի ղեկավարը, հանգուցալուծումը դա է. Անդրանիկ Միհրանյան 09/20/2021   20:30 Արագածոտնում տղամարդը սպանել է 84-ամյա մորը՝ իմանալով, որ նա տարիներ առաջ հարաբերություններ է ունեցել օտար տղամարդու հետ 09/19/2021   18:33 Թուրքիայի երեք նախապայմաններին ևս մեկն է ավելացել՝ Մեղրիի միջանցքի վերաբերյալ. որևէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ. Ռուբեն Սաֆրաստյան 09/20/2021   17:51 ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանգավոր տարածք. քաղաքագետ 09/20/2021   15:54 3 օր ձեզ ժամանակ, որ հավաքեք այս գոտիներն ու փոխարինեք. Հովսեփյան 09/20/2021   17:45 Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար 09/19/2021   19:29 «Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել` Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Համբարյան 09/19/2021   20:38 Ադրբեջանցու «դուխով» արտահայտությանն ի պատասխան, Արցախցի տղան արհամարեց, իսկ մյուսը զզվանքով փակեց երեսը, շատ ավելի արժանապատիվ էր. Դանիելյան 09/20/2021   00:09 Ադրբեջանը վերադարձրել է երկու քասախցիներին

2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում 03/13/2019   16:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝   

1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

Նշված հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ՝  2017թ․(8) համեմատ 23.6 անգամ ավելի: Դրանցից 145-ով (2017թ՝ 5) հարուցվել է քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 29 անգամ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018թ. վարույթում քննվել է 206 (2017թ՝․21) քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ, ինչը 3.5 անգամ ավելի է 2017թ. (18) համեմատ:  Դադարեցվել է 6 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ, ինչը  85.7 տոկոսով ավելի է 2017թ․(7) համեմատ:

2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում

Նախապատրաստվել է 447 նյութ՝ 2017թ․37-ի դիմաց, որից 383-ով (2017թ՝․34) հարուցվել է քրեական գործ: Վարույթում տարվա ընթացքում քննվել է 487 (2017թ՝ 101) քրեական գործ, որից ավարտվել է 168-ի վարույթը: Այսինքն նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ:

Նշված հանցագործության վերաբերյալ քննված 487 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 171 անձ կամ գրեթե կրկնակի ավելի 2017թ. (87) համեմատ: 9 (2017թ՝․4) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: Դատի է տրվել 53 (2017թ՝․51) անձ:

3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում

Նախապատրաստվել է 396 (2017թ՝․155) նյութ, որից 214-ով (2017թ՝․107) հարուցվել է քրեական գործ: 2018թ. այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 (2017թ՝․236) քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ:  Փաստացի 2017թ. համեմատ 2.5 անգամ ավելի են եղել այս հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, կրկնակի՝ հարուցված քրեական գործերը, 31.7 տոկոսով՝ վարույթում քննված քրեական գործերը:

Քննված 311 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 (2017թ՝․92) անձ, ինչը 15.2 տոկոսով քիչ է 2017թ. (92)-ի համեմատ: Դադարեցվել է 17 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ (2017թ՝․56): 

4. Պաշտոնեական լիազորություններն անցնելը

Նախապատրաստվել է 164 (2017թ՝․67) նյութ, որից 115-ով (2017թ՝․54) հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 (2017թ՝․96) քրեական գործ, որից ավարտվել է 77-ի վարույթը: 3 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այն դեպքում, երբ 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով քրեական գործ դատարան չի ուղարկվել: Քննված 163 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, ինչը 2017թ. (4) համեմատ ավելի է մոտ 6 անգամ: Դատի է տրվել 6 անձ:

5. Պաշտոնեական կեղծիք.

Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 143 նյութ, կամ 2017թ. (44) համեմատությամբ 3.25 անգամ ավելի: Դրանցից 100-ով հարուցվել է քրեական գործ, որը 2017թ. (34) արդյունքը գերազանցում է գրեթե եռակի անգամ: Վարույթում քննվել է 139 (2017թ՝ 103) քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուրը 117 (2017թ՝․61) անձինք: Դատի է տրվել 32 անձ (2017թ.՝ 16): Այսինքն 2018թ. կրկնակի ավելացել է ինչպես այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված, այնպես էլ դատի տրված անձանց քանակը:

6. Փողերի լվացում

Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018թ. վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից ավարտվել է 1-ի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ՝ նախորդող տարվա 5-ի դիմաց: Դատի է տրվել 1 (2017թ՝․5) անձ:

7. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

Նշված երկու հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստվել է 180 (2017թ՝․4) նյութ, որոնցով հարուցվել է 154 (2017թ.՝ 3) քրեական գործ: Տարվա ընթացքում վարույթում քննվել է ընդհանուր 172 (2017թ՝․11) քրեական գործ, որից ավարտվել է 34-ի վարույթ: Քննված 172 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուրը 178 անձ՝ 2017թ. 14-ի դիմաց: Փաստացի ինչպես նախապատրաստված նյութերի, այնպես էլ հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են 2017թ. ցուցանիշները: 7 (2017թ՝․1) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 2018թ. դատի է տրվել 19 (2017թ՝․2) անձ:

8.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

Նշված երեք հանցակազմերի հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 (2017թ՝․63) նյութ, որից 153-ով (2017թ՝․57) հարուցվել է քրեական գործ: 2018թ. վարույթում քննվել է 282 (2017թ՝․148) քրեական գործ, որից ավարտվել է 93-ի (2017թ՝․88) վարույթ: Այսինքն ընդհանուր առմամբ 2018թ. նախորդող տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի են եղել նշված երեք հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2.7 անգամ՝ հարուցված քրեական գործերը  և 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: Ի տարբերություն վերոնշյալի՝ 2018թ. մոտ 12 տոկոսով ավելի քիչ են եղել (36-41) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը:

Քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 241 անձ, կամ 2017թ. (201) համեմատ 20 տոկոսով ավելի: Դադարեցվել է 10 (2017թ՝․2) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 108 (2017թ՝․118) անձ:

Հիշեցնենք, որ դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, գործուն զղջալու դեպքերում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականությամբ:

Հարկ է նշել նաև, որ քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019թ.:

Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք: Համեմատության համար նշենք, որ 2017թ. քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, որոնցից 292-ը՝ պաշտոնատար անձինք:

Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը:

1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝

ա) բաժնի , բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,

բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,

գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,

դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,

ե) ոստիկան՝ 1 անձ,

2. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,

3. ՀՀ ՊԵԿ Պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝

ա) ՊԵԿ վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,

բ) ՊԵԿ գլխավոր մասնագետ՝ 1 անձ,

գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,

 դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,

ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ,

4. ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,

5. ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ -2, ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քնիիչ) - 7, դատախազության նախկին քննիչ - 1,

6. ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, այդ թվում՝

ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ և ավագ հսկիչ՝ 2 անձ,

 բ) տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ՝ 1 անձ,

գ) ՊՆ զորամասի ՄՀԴ հրամանատար՝ 1 անձ,

 7. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝

ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,

 բ) ՔԿՀ բաժանմունքի պետ՝ 1 անձ,

գ) հերթապահ՝ 4 անձ,

դ) մասնագետ՝  7 անձ:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝

1. Առողջապահության ոլորտում 14 անձ ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ և բժիշկներ,

2. Կրթության ոլորտում 35 անձ՝ ԲՈՒՀ-երի, դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,

3. Պետական գնումների ոլորտում 2 անձ՝  ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,

4. Սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն ինտերնատի տնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,

5. Էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,

6. Տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետի տեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,

7. Պաշտպանության ոլորտում 131 անձ՝ հրամանատարներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ և այլն,

8. Այլ ոլորտներում 91 անձ՝ հիմանականում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏաշիր քաղաքի Մշակույթի տան և թիվ 3 նախադպրոցական ուսհաստատության տնօրենները մասամբ վերականգնել են առերևույթ յուրացմամբ համայնքին պատճառված վնասը. քրեական գործերն ուղարկվել են դատարան
11:17 12/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատախազության կողմից ստուգվել են դատապարտյալների և կալանավորված անձանց պահման պայմանները. ընդունելության արդյունքում անձինք դադարեցրել են հացադուլը
19:15 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում մի քանի հանցատեսակների դեմ պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում
12:50 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության ուսումնասիրությունների հիման վրա պետբյուջե է վերադարձվել 700մլն դրամ
19:14 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀանցագործության դեպքերը 2018թ. աճել են 11.2 տոկոսով. կոլեգիայի նիստ դատախազությունում
17:05 26/02/2019  |  Քրեական խրոնիկոնԿտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. արձանագրվել են նաև գրավի անհիմն կիրառման դեպքեր
19:34 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍԽափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. ՀՀ դատախազություն
18:31 20/02/2019  |  Քրեական խրոնիկոնՊետությանը պատճառված շուրջ 85 մլրդ դրամ վնասից վերականգնվել է 28 մլրդ դրամը
20:45 17/02/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ
13:58 15/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրեական գործ

Արխիվ

[]