Թեմաներ
Հինգշաբթի 09 / 19 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2019   00:13 Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել. Փաշինյան 09/19/2019   00:06 Ամուսինների վեճերն անվանել են երջանիկ ամուսնության բանալի 09/18/2019   22:54 Քրեական գործերը հասնում են Գագիկ Ծառուկյանի շրջապատին 09/18/2019   22:40 ՀՔԾ-ն կարճել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը 09/18/2019   22:37 Կովկասում հայտնաբերել են ահաբեկչին և նրա թաքստոցը, որում նա ռումբ էր պահում 09/18/2019   22:06 Ժողովուրդ. -Ոստիկանը մե՜րն ա, ոստիկանը մե՜րն ա. Նիկոլ. -Էլ ձե՜րը չի, իմն ա… 09/18/2019   21:52 Կիևում ձերբակալել են տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել կամուրջը 09/18/2019   21:24 Ես առաջին արդարացվածն եմ, բայց հո վերջին դատապարտվածը չեմ. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) 09/18/2019   20:52 Կաշառակեր - ոստիկանը գնդակահարել է գործընկերներին Մոսկվայում 09/18/2019   20:44 Համաձայն եմ՝ կարգապահական վարույթ հարուցող մարմինների քանակը պետք է նվազեցնել, բայց այս փուլում դա հնարավոր չէ. ԲԴԽ անդամ 09/18/2019   20:43 Վանեցյանն ու Օսիպյանը պաշտոններից հեռացվել են վարչապետի որոշմամբ. Նրանք չեն գոհացրել Փաշինյանին 09/18/2019   20:41 Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նուրբ թեմա է. ԲԴԽ նախագահ 09/18/2019   20:12 Ստացվում է՝ մասնավոր ընկերությունների կամ բանկերի համար կադրեր ենք պատրաստում. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:57 Պաշտոնները հավերժ չեն. Մակունց 09/18/2019   19:44 Վայ այն դատարանին, որ պետք է առաջնորդվի ԱԺ-ի նախաձեռնած գործընթացով և շեղվի օրենքով նախատեսված որոշումներից. Վլադիմիր Վարդանյան 09/18/2019   19:34 Նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունցը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթացի մասին 09/18/2019   19:31 ԲԴԽ-ի ներկայացուցիչները կմասնակցեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:22 Իմ ուսերի վրա զգում եմ 230 անդամի համար պատասխանատվություն. ԲԴԽ նախագահ 09/18/2019   19:11 Որդեկորույս մայրերը պատրաստվում են բողոքի ակցիային. Կառավարությունն անպատասխան է թողել նրանց նամակը 09/18/2019   19:05 Շուտով կգործարկվի դատավորների սեփական ավտոմեքենաներին պետհամարանիշեր տրամադրելու ծրագիրը. ԲԴԽ նախագահ 09/18/2019   18:59 ԲԴԽ անդամները հանդիպում են Երևանի առաջին ատյանի դատավորների հետ 09/18/2019   18:57 Անձնիշխանական համակարգը պահելու համար Փաշինյանը գնում է իրավիճակային լուծումների. քաղտեխնոլոգ 09/18/2019   18:51 «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ Վանեցյանի գործողությունները չեն բավարարել որոշակի ակնկալիքներ 09/18/2019   18:11 Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ) 09/18/2019   18:01 Ինչու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին Արարատ Միրզոյանը հանդես եկավ դատական նիստից մեկ օր առաջ. պարզաբանում է Գայանե Աբրահամյանը (տեսանյութ) 09/18/2019   17:57 Կերել-խմել են նախորդ իշխանությունների հետ եւ հիմա նրանց բռնելու հետ կապված բարդույթներ ունեն. Էդմոն Մարուքյանը խոսել է աղմկահարույց նախագծի մասին ու մեղադրել ՀՀԿ-ականներին (տեսանյութ) 09/18/2019   17:49 Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 09/18/2019   17:43 Գյումրիում Անկախության օրը նշելու համար ծախսվել է 228 մլն դրամ 09/18/2019   17:40 ՓՄՁ-ների և միկրոբիզնեսի 49 տոկոսն աղքատ բիզնես է 09/18/2019   17:17 Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ 09/18/2019   17:13 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի հետ միասին ձերբակալվել են եւս երկուսը. ԱԱԾ 09/18/2019   17:00 Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/18/2019   16:50 Այն ամենը, ինչ պետք է իմանալ վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Աշոտյան 09/18/2019   16:49 Գազի կորուստներն ու ծախսերը նվազել են 1 տոկոսային կետով. վարչապետ 09/18/2019   16:28 HSBC -ի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի ձևավորման վրա. նախագահ Սարգսյանն ընդունել է բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին 09/18/2019   16:25 Ոստիկանապետի պարտականությունները կկատարի Արման Սարգսյանը. Ահարոնյան 09/18/2019   16:22 Վիեննայում նախարար Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ 09/18/2019   16:12 Վանեցյանը ունի մի ռեսուրս, որը չունի Փաշինյանը. քաղտեխնոլոգ 09/18/2019   16:03 Կառավարությունը գտել է հեշտ փող աշխատելու տարբերակը 09/18/2019   15:57 Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 09/18/2019   15:48 «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի եղբորը մեղադրանք է առաջադրվել 09/18/2019   15:44 Ռեյտինգային ընտրակարգն անպայման փոփոխվելու է. Համազասպ Դանիելյան (տեսանյութ) 09/18/2019   15:44 Հակոբ Կարապետյանը վստահեցրեց «Սանիթեք»-ի աշխատակիցներին՝ քաղաքապետարանը կլուծի նրանց աշխատավարձի խնդիրը 09/18/2019   15:40 Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության այս տարիների արած աշխատանքը. «Սանիթեք» 09/18/2019   15:36 Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վ. Օսիպյան 09/18/2019   15:35 ՀՀ ԱԺ աշխատակազմը վճարել է ավելի քան 3 միլիոն ՀՀ դրամ տուժանք. Արսեն Բաբայան 09/18/2019   15:14 Ինչու՞ է աղմկում «ժողովրդի» իշխանությունը. Արթուր Ղազինյան 09/18/2019   14:57 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/18/2019   14:46 Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 09/18/2019   14:40 Իշխանությունը զբաղված է ՍԴ-ի շուրջ մտացածին, հորինված ճգնաժամ լուծելով. Գորգիսյան
09/17/2019   19:33 Եթե բանկերում ավանդներ չդրվեն, պետությունն այլ ռեսուրսներ պետք է ներգրավի, ինչն արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի. Գագիկ Մակարյան (տեսանյութ) 09/18/2019   18:11 Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ) 09/18/2019   11:15 Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը 09/18/2019   15:48 «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի եղբորը մեղադրանք է առաջադրվել 09/17/2019   19:46 Պարոն վարչապետ, բա ժողովու՞րդը… 09/17/2019   17:55 Ոստիկանությունը չի մեկնաբանում Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատվելու տեղեկությունները 09/18/2019   09:48 Ինչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին. «Հրապարակ» 09/18/2019   16:12 Վանեցյանը ունի մի ռեսուրս, որը չունի Փաշինյանը. քաղտեխնոլոգ 09/17/2019   12:49 Իշխանությանը մաս կազմող անհատները պետք է հրաժարական տան և հեռանան առանց պաթոսի ու բայղուշության․ Արամ Զ․ Սարգսյան 09/17/2019   22:23 Լա’վ, բայց քրեակա՞ն..., ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Հայրապետյան 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/18/2019   09:37 «Նավակ ճոճողը»՝ ոստիկանապե՞տ. «Ժողովուրդ» 09/17/2019   14:50 Չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին 09/17/2019   14:20 Ես այն մարդը չեմ, որ ինչ-որ բանից փախչեմ․ Ռոբերտ Քոչարյան 09/18/2019   14:28 Դրանք խախտումների տրցակ են, որը հետագայում դրվելու է ՀՀ-ի դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում. Գոհար Մելոյան 09/17/2019   18:19 Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է պոպուլիզմով. Մուշեղ Շուշանյանը՝ այն մասին, թե ինչու է մի դեպքում ժողովրդի կարծիքը կարեւոր, մյուս դեպքում՝ ոչ այնքան 09/17/2019   09:54 Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում. «168 ժամ» 09/17/2019   10:17 Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա. «Ժողովուրդ» 09/17/2019   16:20 Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ 09/18/2019   22:06 Ժողովուրդ. -Ոստիկանը մե՜րն ա, ոստիկանը մե՜րն ա. Նիկոլ. -Էլ ձե՜րը չի, իմն ա…

«Նախատեսված է խնդիրը ուժային ձեւով լուծել․ գործն ուղարկել դատարան, դատարանի վրա ճնշում գործադրել ու ստիպել մեղավոր ճանաչել Քոչարյանին».Փաստաբան . 03/13/2019   16:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Այն կկայանա վաղը՝ ժամը 10։00-ին։

Նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր մեկնարկած նիստին եւ նշեց, որ նիստի ընթացքում պարզապես քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝  քննիչի միջնորդությանը միանալու մասին, որը, փաստաբանի խոսքով, տասը էջից ավել է։ «Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ, զուտ տեխնիկական հարցեր էին,  տեխնիկական բնույթի քննարկումներ ունեցանք», ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է նախագահող դատավորին, այս պահի դրությամբ պաշտպանական կողմը նրա ինքնաբացարկի անհրաժեշտություն չի տեսնում։

Ալումյանի խոսքով՝ դատավարական հակառակորդները պահանջում են երկու ամսով երկարացնել Քոչարյանի կալանավորումը՝ առաջ բերելով այն նույն պնդումները, ըստ որոնց՝ եթե Քոչարյանը ազատության մեջ մնա, ապա կխոչընդոտի գործի քննությանը․ «Մեր առաջին փաստարկն այն է, որ ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ մնա, այլ մյուս կողմը պետք է ապացուցի, որ դա անհրաժեշտություն է, իսկ ես դեռ չեմ տեսել մի նիստ, որի ընթացքում իրենք կարողանան այդ անհրաժեշտությունն ապացուցել»։

Անդրադառնալով Քոչարյանի դեմ տրված ցուցմունքներին՝ պաշտպանը նշեց, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքների հիման վրա հնարավոր չէր կառուցել առկա մեղադրանքը, որը, իր գնահատմամբ, անհեթեթություն է, եւ ոչ մի առնչություն չունի հոդվածի հետ։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել նաեւ Սերգ Սարգսյանը, պաշտպանի խոսքով՝ չեն համապատասխանում իրականությանը։  «Սերժ Սարգսյանը գործի առնչությամբ ցուցմունք տվել է, եւ դա, անգամ ամենավառ երեւակայության դեպքում, չի կարող օգտագործվել պրն Քոչարյանի դեմ»,- ասաց փաստաբանը։ Լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ պաշտպանը Քոչարյանի խնդրանքով հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Սակայն Ալումյանը հերքեց  նաեւ այս տեղեկությունը․ «Ես տարբեր մարդկանց իրավաբանական աջակցություն եմ ցույց տալիս, եւ Հանրապետական կուսակցության շենքի տարածքում էլ այդ նպատակով եմ եղել, սակայն այդ մարդը Սարգսյանը չէ, եւ դա եղել է այլ գործի շրջանակներում»։

Խոսելով կաշառքի դրվագով ցուցմունքների մասին՝ պաշտպանը նշեց, որ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը Քոչարյանի դեմ որպես ապացույց չէ․ «Թե ինչ ապացույցներ կան, մենք դեռեւս չենք հասկացել։ Երբ դեռ գործի նյութերին ծանոթ չէինք, մեզ թվում էր, թե ինչ-որ  բաներ կան, որ մեզնից թաքցնում են, բայց ինչքան ծանոթանում ենք, տեսնում ենք, որ ոչինչ էլ չկա, հարցրեք իրենցից»։

Վկայակոչելով ավելի վաղ աղմուկ հանած գաղտնալսումները՝ փաստաբանը նշեց  Փաշինյանի այն խոսքը, ըստ որի՝ դատավորի կողմից իրեն մեսսիջ է հասել, որ գործը ջուր է․ «Ես էլ եմ ասում՝ այո, այս քրեական գործը ջուր է։ Եվ մնացած ամեն ինչ, որ տեղի է ունենում այս գործի շուրջ, դատական համակարգի նկատմամբ ճնշման ազդեցության արդյունք է»։

Փաստաբանը խոսեց նաեւ Վճռաբեկ դատարան ներկայացրած իրենց երկրորդ բողոքի մասին, որից դեռ նորություն չունեն․ «Վճռաբեկ դատարանը, շատ կոպիտ չասեմ, բայց կողմնակալություն է անում․ այն ժամանակ, երբ դատախազներն էին բողոքարկել Քոչարյանին ազատ արձակելը, շտապեց նրանց բողքը վարույթ ընդունել եւ քննել, իսկ մեր բողոքից երկու ամսից ավել է՝ ոչ մի լուր չունենք, այն աստիճան, որ դրա իմաստն էլ է կորչում, որովհետեւ այսօրվա դրությամբ Քոչարյանն արդեն կալանքի տակ է։ Այսինքն՝ այդ ատյանը ուզում է ցույց տալ, որ ինքն  ավելորդ է մեր դատաիրավական համակարգում»։

Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել մեղադրանքի հստակեցման համար։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին, թե մասնավորապես ինչն են վիճարկում առաջադրված մեղադրանքում՝ Ալումյանը նշեց․ ․«Ոչ հստակ արտահայտություններ կային, օրինակ՝ գրված էր․ «որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել ազատության հրապարակում ընթացող ցույցը», հիմա հասկանալի չէ՝ Քոչարյանին վերագրվում է ցրելը թե ինքը տեղյակ էր, որ նման որոշում է կայացվել, թե ինքը դրդել է, այսինքն՝ պետք է մեղադրանքը հստակ լինի, որպեսզի հնարավոր լինի դրանից պաշտպանվել»։

 Ալումյանի խոսքերով՝ իրենց համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է խնդիրը ուժային ձեւով լուժել․ «Այսինքն՝ ուղարկել դատարան, դատարանի վրա ճնշում գործադրել ու ստիպել, որ վերջինս մեղավոր ճանաչի Քոչարյանին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կեսօրին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։

 Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաստատեց տեղեկությունը, որ Քոչարյանը նիստին ներկա չի եղել։ Նրա խոսքով՝ նպատակահարմար չի գտել գալ, իսկ վաղվա նիստին ներկա կլինի թե ոչ, դեռեւս պարզ չէ։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի քրեական գործով, նրա եւ եւս 3 պաշտոնյաների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

16:04 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի փաստաբանները իրենց առարկությունները կներկայացնեն վաղը
12:53 13/03/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու գործով դատական նիստը
17:45 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն պահանջում է երկարացնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը
14:44 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
09:18 02/03/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կընթանա փակ ռեժիմով. «Ժամանակ»
10:10 28/02/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ՀՀԿ գրասենյակում. Հայկ Ալումյանը ցանկացել է Սերժ Սարգսյանի՞ն հանդիպել. «Հրապարակ»
20:58 16/02/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի քրգործը կազմում է 76 հատոր, 10 զոհի համար մեղադրանք չի առաջադրվել
11:54 14/02/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի թիմը տապալել է Մարտի 1-ի գործը. Քոչարյանի կալանքի երկարաձգման համար նոր հիմքեր են որոնում
02:17 13/02/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
13:49 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կվերանայի՞ նաեւ 7-ի գործով իր դիրքորոշումը

Արխիվ

[]