ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկահասակ երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով բռունցքներով հարվածներ է հասցրել մեջքին, գլխին. Փոքրիկի դաժան սպանության մանրամասները 03/13/2019 20:17 | Քրեական խրոնիկոն
Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։
Նախաքննությամբ պարզվել է սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը նախկինում եւս ենթարկվել էին բռնության։
Ռ.Մանուկյանը կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։
2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա՝ դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։
Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։
Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։
«Փաստինֆո»-ի տվյալներով՝ դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին, նորից վերադարձել է։
Նշենք, որ ընտանիքի հայրը նախկինում արդեն ունեցել է դատվածություն.։ 2006թ. Նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 2007թ. –ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու համար։ Նա պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ: Իսկ տարիներ անց՝ 2013թ. ամուսնացել է Շիրակի մարզի Բասեն գյուղի մի բնակչուհու հետ։ Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա:Սակայն Ռուստամ Մանուկյանի կողմից ալկոհոլը չարաշահելու և ընտանեկան անհաշտությունների պատճառով կինը ամուսնալուծվել է նրանից, իսկ երեխան մնացել է մոր խնամքին:
Սպանված մանկահասակ երեխայի մայրը եղել է նրա երկրորդ կինը։ Վերջինս եւս նախկինում եղել էր ամուսնացած։ Ամուսնալուծվելիս նա արդեն եղել է հղի, սակայն հանդիպել է Ռ.Մանուկյանին, ով պատրաստակամություն է հայտնել հայրություն անել երեխային։ Ծնվելուց հետո ճանաչել էր հայրությունը, բայց վատ սովորույթներից չէր հրաժարվել, շարունակել է խմել ու բռնանալ։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ