Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/18/2019   15:49 ԲԴԽ նիստը հետաձգվեց․ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի դատավորների 07/18/2019   15:46 Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Փաշինյանի որակումներին. Արթուր Ղազինյան 07/18/2019   15:44 Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ 07/18/2019   15:37 Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են 07/18/2019   15:27 Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով 07/18/2019   15:23 ՊԵԿ-ի հայտարարությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ 07/18/2019   15:07 Մեր միակ սխալը թույլ տալն էր, որ թեկուզ մեկ րոպեով փակվի ճանապարհը. մարզպետ 07/18/2019   14:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը 07/18/2019   14:48 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 07/18/2019   14:43 Չի բացառվում՝ Իջևանի դեպքերը կազմակերպված լինեն. փոխոստիկանապետ 07/18/2019   14:23 ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին 07/18/2019   14:05 Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում 07/18/2019   14:04 Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարվում իմ երդման օրվանից․ Նախշուն Տավարացյան 07/18/2019   13:50 Դա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին 07/18/2019   13:45 Շոգ եղանակը կպահպանվի 07/18/2019   13:37 Հակառակորդի տարածքում իրենց իսկ կրակոցից բռնկված հրդեհը տարածվել է դեպի Խաչիկ գյուղ 07/18/2019   13:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 07/18/2019   13:25 ԱՄՆ հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները լավ չեն դասավորվում 07/18/2019   13:20 Քաղաքացիներն արդեն կարող են լողալ Սևանա լճում. փոխնախարար 07/18/2019   13:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին 07/18/2019   13:11 Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները 07/18/2019   13:01 Գործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ. Նորիկյան 07/18/2019   12:55 Հրդեհ Խաչիկ գյուղում 07/18/2019   12:52 ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց․ քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը 07/18/2019   12:26 Ցուցարարները մերժել են Տավուշի մարզպետի՝ աշխատանքի առաջարկը 07/18/2019   12:20 Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու. Կառավարության հետ ոչ մեկ չի կարող շանտաժով խոսել. Վարչապետ 07/18/2019   12:01 Մեկնարկեց ԲԴԽ նիստը․ Նախշուն Տավարացյանը միջնորդեց այն անցկացնել դռնփակ 07/18/2019   11:58 Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին 07/18/2019   11:53 Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ 07/18/2019   11:37 Բերման պետք է ենթարկվեր 36 հոգի, ու՞ր են մյուսները. Վարչապետը ՝ոստիկանապետի տեղակալին 07/18/2019   11:35 Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա 07/18/2019   11:13 «Բախումներ եղել են, բայց միակողմանի». Վալերիյ Օսիպյան 07/18/2019   11:01 Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք 07/18/2019   10:56 Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա 07/18/2019   10:47 Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու. Տավուշի մարզպետ 07/18/2019   10:41 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 07/18/2019   10:39 Իջեւանի բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 13 անձ ձերբակալվել է 07/18/2019   10:37 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 07/18/2019   10:35 Իջևանում բախման հետեւանքով տուժել է 19 մարդ, որոնցից 13-ը՝ հոսպիտալացվել է 07/18/2019   10:30 ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/18/2019   10:18 ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում. «Փաստ» 07/18/2019   10:16 Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին. «Ժողովուրդ» 07/18/2019   10:02 Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան 07/18/2019   10:02 Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ 07/18/2019   09:57 Իջեւանի բախումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով 07/18/2019   09:55 Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ» 07/18/2019   09:49 Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ» 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ

Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան 03/10/2019   16:09  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի դատավորի  թափուր տեղի համար հայտարարված մրցույթին իր թեկնածությունն է ներկայացրել իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։ Նա նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում, այժմ իրավունք է դասավանդում գերմանական երեք բուհերում։Գոռ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք  Սահմանադրական արդարադատության ու իրավունքի գերակայության գործում Սահմանադրական դատարանի դերի ու առաքելության մասին ։

-Պրն Հովհաննիսյան, հայտնի է, որ այս անգամ Ձեր՝ Հայաստան գալու առիթը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելն է։ Կասե՞ք՝ ինչպես առաջացավ գաղափարը, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու։

-Որոշեցի դիմել, որովհետեւ կար թափուր տեղ, եւ ես էլ առաջադրվելու նախապայմաններին բավարարում էի։ Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ սահմանադրական իրավունքով, դրանից բացի, երկար տարիներ աշխատել եմ ՍԴ-ում եւ մտածում եմ, որ իմ մանսագիտական գիտելիքներն ու փորձը, ընդ որում՝ նաեւ օտարերկրյա, ՀՀ-ում կիրառելու կարիք կա, եւ ես դա կարող եմ անել։

-Ձեր կարծիքով, ՍԴ-ն մեր երկրում իրապե՞ս սահմանադրականության երաշխավորն է։

-ՀՀ Սահմանադրության եւ «ՍԴ մասին» օրենքով՝ ՀՀ ՍԴ-ն պիտի ապահովի Սահմանադրության անմիջական գործողությունն ու Սահմանադրության  գերակայությունը։ Այսինքն՝ զուտ օրենսդրական մակարդակով այդպիսին պիտի լինի։ Իսկ թե ՍԴ-ն կարողանում է երկրում ապահովել սահմանադրականությունը, արդեն յուրաքանչյուրիս անհատական գնահատման հարց է։

-Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, արդյո՞ք  այս տարիներին սահմանադրական արդարադատությունը Հայաստանում կայացե՞լ է։

-Դա համեմատելու հարց է, որովհետեւ չկա ինքնին զարգացած կամ թերզարգացած մի բան, զարգացած կամ թերզարգացած լինում են ինչ-որ բանի համեմատությամբ։ Բայց դա կախված է նաեւ այն բանից, թե մենք ինչի հետ ենք համեմատում։ Եթե համեմատենք, օրինակ, Արեւմտյան երկրների հետ, որոնք ունենք սահմանադրական արդարադատության երկարամյա պատմություն կամ, օրինակ, ԱՄՆ-ի, ապա ՀՀ սահմանադրական արդարադատությունը դեռ շատ երկար ճանապարահ ունի անցնելու. ի վերջո չպետք է մոռանանք, որ ՍԴ-ն գործում է ընդամենը 23 տարի։ Այս ընթացքում որոշակի լուրջ որոշումներ բնականաբար ընդունվել են, բայց միաժամանակ կարծում եմ, որ դեռ շատ բան կա անելու։ Այսինքն՝ սահմանադրական արդարադատությունը Հայաստանում հաստատված է, գործում է, բայց դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի վստահաբար ասեմ, որ այն կայացած է եւ ամուր հիմքերի վրա է։

-Այսինքն՝ տարիների ընթացքում եղած առաջընթացը բավարար չե՞ք համարում։

-Հիմնադրման օրվանից մինչ օրս բնականաբար աննախադեպ առաջընթաց կա, բայց ես դա բավարար չէի համարի։ Ինքս ՍԴ շատ որոշումների, դիրքորոշումների հետ համամիտ չեմ, եւ իմ գիտական հոդվածներում պարբերաբար խոսում եմ այդ մասին, քննադատում եւ առաջարկում իմ լուծումները։ Հենց այս պատճառով է նաեւ, որ կուզեմ աշխատել ՍԴ-ում, որպեսզի ինձ հետ բերեմ նոր մոտեցումներ։ Դա նախ նոր շունչ ու թարմություն կլինի ՍԴ-ի համար, եւ հետո, գոնե իմ կարծիքով, իմ առաջարկած լուծումները շատ ավելի արդար կլինեն։ Եվ ես, բնականաբար, կփորձեմ նույնը համոզել նաեւ մյուս դատավորներին։

-Կնշե՞ք նման մի որոշման օրինակ։

-Ամենացայտուն օրինակը, ըստ իս, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն է, որն ասում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է հիմնական իրավունքներով, ինչը նշանակում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար իրավունքները գործում են միայն պետության եւ քաղաքացու միջեւ, այլ ոչ երկու քաղաքացիների։ Բայց ՀՀ-ում կա հակառակ մոտեցում, այսինքն՝ ենթադրվում է, թե հիմնարար իրավունքները գործում են նաեւ երկու անհատների միջեւ, կաշկանդում են նաեւ մասնավոր անձանց։  Իմ փաստաբան ընկերներից շատ եմ լսել, որ ՀՀ դատական պրակտիկայում մասնավոր անձը, այդ թվում եւ փաստաբանները, գնում են քաղաքացիական դատարան եւ վկայակոչում, թե իբր վեճի մյուս կողմը, որը նույնպես մասնավոր անձ է, խախտել է իրենց հիմնարար իրավունքները, ինչը իրականում անհնար է, որովհետեւ մի իրավունք խախտելու համար պետք է լինել դրա հասցեատերը։ Մինչդեռ ՍԴ-ն իր մի քանի որոշումներում առանց որեւէ հիմնավորման նշում է, որ հիմնարար իրավունքները գործում են նաեւ մասնավոր անձանց միջեւ։ Եթե լիներ որեւէ հիմնավորում, ես կհասկանայի, թե ինչու է ՍԴ-ն այդպես մտածում, բայց քանի դեռ հիմնավորում չկա, ես կարծում եմ, որ դա խորհրդային իրականության իներցիայով եկող մի բան է, որը պետք է փոխվի, եւ ուրախ եմ, որ այսօր արդեն տարբեր մասնագետների մոտ այդ փոփոխության միտումը նկատվում է։

-Իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ոչ, ես ոչ թե Սահմանադրության մեջ եմ տեսնում փոփոխությունների անհրաժեշտություն, այլ սահմանադրական նորմերի մեկնաբանման։ Դրանք պետք է մեկնաբանվեն այլ կերպ։ Եվ այդ հարցում եւս ես կարող եմ օգտակար լինել ՍԴ-ին։

-Մեկնաբանման այդ գործընթացում էական չե՞ն արդյոք սուբյետկները, որոնք մեկնաբանում են այս կամ այն նորմը։

- Իհարկե, կախված նրանից, թե ով է մեկնաբանում նորմը, մեկնաբանությունը տարբեր է լինում։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ լինել ՍԴ դատավոր եւ իմ չափով ազդեցություն ունենալ որոշումների մեկնաբանման վրա։ Անգամ եթե սկզբում փոքրամասնության կազմում լինեմ, միեւնույն է, օրենքը հնարավորություն է տալիս հատուկ կարծիք միջոցով ներկայացնել իմ դիրքորոշումը, որը, եթե անգամ սկզբանական շրջանում մեծամասնությանը չհամոզի, իրավաբանական լայն շրջանակներին պիտի որ համոզի։ Իմ կարծիքով՝ ժամանակի հարց է, թե ինչ արագությամբ մեր հայկական իրավունքը կփոփոխվի։

-Ամեն դեպքում, ՍԴ-ի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ: Դա Ձեզ չի՞ կաշկանդում:

-Ամենեւին: Մամուլով հետեւելով հայկական իրականությանը` կարող եմ ասել, որ Հայաստանում վստահությունը մեծ չէ առհասարակ դատական իշխանության հանդեպ: Դրա պատճառներից մեկն այն է, որ դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում: Ես վստահ եմ, որ դատավարության տանուլ տվող կողմը դժգոհ չի մնա դատարանից, եթե վեջինիս որոշումը համոզիչ լինի: Հետեւաբար, ես չեմ ընդունում այն ստանդարտ փաստարկը, ըստ որի` դատավարության առնվազն մի կողմը միշտ դժգոհ է: Այսպես թե այնպես, դատավարության ժամանակ մեկը շահում է, մյուսը` պարտվում: Նույնն էլ ՍԴ-ի դեպքում է: Ընդ որում, ՍԴ-ն ունի մի առանձնահատկություն. իրավանորմերի վերահսկողության վարույթում ընդունված որոշումները տարածվում են ոչ միայն տվյալ դատավարության կողմերի, այլեւ հասարակության բոլոր անդամների վրա: Եվ եթե հասարակության անդամները ՍԴ որոշումները կարդալիս տեսնեն համոզիչ փաստարկներ, նրանց դժգոհությունը կպակասի, եւ վստահությունն էլ արդյունքում կմեծանա:

-Պրն, Հովհաննիսյան, արդեն 8.5 տարի է՝ ապրում եւ աշխատում եք Գերմանիայում։ Ըստ Ձեզ՝ դա չի՞ խոչընդոտի հայ իրականությունում ինտեգրվելուն։

-Այն, որ ես Հայաստանում չեմ ապրում, չի նշանակում, որ Հայաստանի մասին ոչինչ չգիտեմ եւ Հայաստանից կտրված եմ։ Ես պարբերաբար հրապարակում եմ հոդվածներ զուտ հայկական իրավունքի վերաբերյալ կամ համահեղինակում եմ դասագրքեր։ Դրանից բացի, այս ընթացքում շատ եմ այցելել Հայաստան եւ աշխատել Հայաստանում. մասնակցել եմ «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծերի մշակման աշխատանքներին, «Փաստաբանական դպրոցի» եւ համալսարանների հրավերով դասախոսություններ եմ կարդացել։ Այսինքն՝ ես լավ ծանոթ եմ հայկական իրավունքին թե տեսական, թե գործնական կողմից։ Իսկ այսօրվա աշխարհում Հայաստանում չապրելն ամենեւին չի խանգարում, որ ես ակտիվորեն ներգարվված լինեմ հայաստանյան իրականության մեջ։

-Ծանոթ լինելով գերմանական իրավական համակարգին՝ ի՞նչ եք կարծում, որքանո՞վ այն կարող է գործարկվել նաեւ մեզ մոտ։ Առհասարակ, ինչպիսի՞ն է գերմանական իրավական համակարգը։

-Եվ հայկական եւ գերմանական իրավական համակարգը պատկանում են այսպես կոչված մայրցամաքային իրավունքին, եւ այդ տեսանկյունից արդեն կան նմանություններ։ Վերջին տարիներին առավել հաճախ  հայկական օրենքները գերմանական մոտեցումների հիման վրա մշակելու միտում է նկատվում։ Գերմանական իրավունքը աշխարհում հայտնի է, այն շատերին է համոզել, որ իր մոտեցումները արդար են։ Օրինակ՝ Ճապոնիայում գրեթե ամբողջությամբ գործում է գերմանական իրավունքը, նրանք, մեծ հաշվով, չունեն բուն ճապոնական իրավունք։ Ենթադրում եմ՝ հենց նույն պատճառով էլ ՀՀ-ն է նախընտրում գերմանական ճանապարհով ընթանալ։ Այդ իմաստով եւս իմ դերը ՍԴ-ում օգտակար կլինի։

Շարունակելի

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Արխիվ

[]