Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` 2018 թ. խորհրդարանական ընտրությունների մասին 03/09/2019   19:10  |  Ընտրական իրավունք

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը, որում անդրադարձել է մի շարք հարցերի:

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ դեկտեմբերի 10-ին հրապարակված «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը» գտել էր, որ ընտրություններն «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով:

Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ընթացքում արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև ագրեսիվ և թեժ փոխանակումներ: Թեև քարոզչությունը որոշ չափով հատկանշվել է մամուլում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև սադրիչ փոխանակումներով՝ կուսակցությունների և դաշինքների՝ միմյանց և ընտրողներին դիմելու տոնայնությունը, ընդհանուր առմամբ դրական շարժ է ապրել քարոզարշավի վերջին փուլերում:


Քարոզարշավի ընթացքում ագրեսիվ հռետորաբանություն նկատվել է նաև սոցիալական ցանցերի մեկնաբանությունների դաշտում: Որոշ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) զրուցակիցներ նշել են, որ ենթադրյալ «կեղծ» ֆեյսբուքյան օգտահաշիվների միջոցով իրականացավում էր սադրանք, տարածվում ապատեղեկատվություն և առանձին թեկնածուների դեմ ուղղված վիրավորական արտահայտություններ: 

Զեկույցում նշվում է, որ իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար՝ ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ զեկույցում նշված է նաև, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք չեն ունեցել ընտրելու իրավունք, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների ոչ ողջամիտ սահմանափակումների վերացման մասին միջազգային պարտավորություններին: Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու իրավունքի սահմանափակումները ևս հակասում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

Նշվում է նաև, որ կանայք շարունակում են մնալ թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս: Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք: Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հադես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ:

Հեղինակները նկատում են՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ և առանց ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկումների:  Դիտորդները մեկնարկի և քվեարկության գործընթացը դրական են գնահատել դիտարկված գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում, ինչը խոսում է այն մասին, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են ԸԸՀ-ների կողմից: Այնուհանդերձ, դիտարկված տեղամասային կենտրոնների համարյա երեք քառորդը հասանելի չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Այս խոչընդոտը հակասում է բոլոր ընտրողների համար հավասար ընտրական իրավունքի ապահովման միջազգային պարտավորություններին: Տեղամասային կենտրոնների հասանելիության մասին տվյալների պարբերական հավաքագրում չի արվել ուսումնասիրման նպատակներով, ոչ էլ ներկայացվել է հանրությանը: Իշխանությունների կողմից պատշաճ միջոցների ոչ բավարար ձեռնարկումը զգալիորեն խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանն ընտրական գործընթացին՝ որպես ընտրող և թեկնածու:

Դիտորդները ձայների հաշվարկը դրական են գնահատել դիտարկված բոլոր տեղամասային կենտրոններում, բացի երկուսից: Նկատվել են վստահված անձանց և դիտորդների կողմից միջամտության առանձին դեպքեր:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատանքը գնահատել է  արհեստավարժ, թափանցիկ, սակայն ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրություններում նկատվել են բազմաթիվ տեխնիկական սխալներ, ինչը մատնանշում է, որ այս մասով հետագա ուսուցման կարիք կա:

Զեկույցում նշվում է, որ իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների մոտ առկա էր մեծ քաղաքական կամք՝ չքաջալերելու ընտրակաշառքի կիրառումը: Դրական է, որ ընտրական շահառուներն ընտրակաշառքի կիրառման կամ այլ ընտրական խախտումների սիստեմատիկ փորձերի մասին հաղորդումներ չեն ներկայացրել: Մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ պնդել են, սակայն, որ տեղի էր ունեցել քարոզարշավի որոշ աշխատողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների ներգրավում կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերի մեջ, հիմնականում մեկ կուսակցության կողմից, նրանց ձայները անուղղակի կերպով գնելու նպատակով:

Նաև նշվում է, որ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված, այդ թվում՝ այնպիսիք, որոնք վերաբերում են քարոզարշավի ֆինանսավորման հաշվետվություններից կազմակերպչական ծախսերի բացառմանը, ընտրական բողոքներ բերելու իրավունքի սահմանափակմանը, թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին, ինչպիսիք առկա են սահմանադրությունում, ինչպես նաև դաշինքների՝ խորհրդարան անցնելու համար սահմանված շեմերին:

Քվեարկության ընթացակարգերն, ընդհանուր առմամբ, պահպանվել են, և ընտրական պարագաները հիմնականում հասանելի էին, սակայն դիտարկված տեղամասային կենտրոնների 10 տոկոսում թեկնածուների ցուցակները հրապարակված չէին:

Ընտրողներն, ընդհանուր առմամբ, սակայն ոչ միշտ, քվեարկել են գաղտնի: Քվեարկության գաղտնիությունը խախտվել է հիմնականում այնպիսի դեպքերում, երբ ընտրողները ցուցակում գրանցվելուց հետո ստիպված էին լինում սպասել որևէ քվեախցիկի ազատվելուն: Դա ենթադրում է, որ կա հերթերի պատշաճ կառավարման, կամ որոշ տեղամասային կենտրոններում ավելի շատ քվեախցիկներ տեղադրելու անհրաժեշտություն:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում ներկայացված են նաև հանձնարարականներ՝ ՀՀ-ում ընտրությունների անցկացման հետագա բարելավման և դրանք ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ լիարժեք ներդաշնակեցմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով:

· Իշխանությունները, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է շարունակեն ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերը՝ ընտրակեղծիքների բոլոր ձևերն արմատախիլ անելու և մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խթանելու միջոցով:

· ԺՀՄԻԳ-ի սույն և նախկին զեկույցներում մատնանշված բացերի և երկիմաստությունների վերացման համար իրավական դաշտը պետք է վերանայվի հաջորդ ընտրություններից բավականաչափ ժամանակ առաջ՝ ներառական օրենսդրական գործընթացի միջոցով:

· Իշխանությունները պետք է նախաձեռնեն միջոցների իրավական վերանայում՝ երաշխավորելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին:

· Իշխանությունները պետք է շարունակեն նպաստել հանրային լրատվամիջոցների խմբագրական անկախությանը և խթանեն քաղաքացիների համար անկողմնակալ, քննադատական և վերլուծական քաղաքական տեղեկատվության և ծրագրերի հասանելիությունը՝ այդ թվում այն դեպքերում, երբ լուսաբանվում է պետական պաշտոնյաների գործունեությունը: Ի հավելումն դրա, կարող է դիտարկվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորությունը:

· Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով:

· ԿԸՀ-ն պետք է ընդլայնի ԸԸՀ վերապատրաստումներն արդյունքների ամփոփման արձանագրությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձայների հաշվարկին և այդ արձանագրությունների լրացման կարգին: Ընտրությունների արդյունքների ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով աղյուսակավորման փուլում արդյունքների ամփոփման արձանագրություններում արվող բոլոր ուղղումները պետք է լինեն միատեսակ, հաշվետվողական և արվեն օրենքի համաձայն:

· Ինչպես նշված էր ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվության ներկայացման պահանջ՝ ներառելով կազմակերպչական և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարված ծախսերը:

Իրավական դաշտ

· Իշխանությունները պետք է առավել նախաձեռնողական լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության համար հասանելի միջավայր ապահովելու հարցում և միջոցներ ձեռնարկեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով անձանց համար քվեարկության մատչելիությունը մեծացնելու համար: Հասանելիության խնդիրներ ունեցող շենքերը պետք է առանձնացվեն նախապես և անհրաժեշտ դեպքերում պետք է տրվեն այլընտրանքային լուծումներ:

· Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն:

Ընտրական վարչարարություն

· Ընտրական վարչարարության աշխատանքի թափանցիկության բարձրացման համար ԿԸՀ-ն պետք է իր կայքէջում պարբերաբար և ժամանակին հրապարակի ԿԸՀ-ի և ՏԸՀ-ների բոլոր որոշումները:

· Տեղամասային կենտրոններում կուտակումները պետք է վերացվեն, օրինակ՝ առավել հարմար տարածքներ հատկացնելով, լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելով և հերթերի պատշաճ կառավարմամբ: ԿԸՀ-ն պետք է խթանի ընտրողների իրազեկման ծրագրերը, ներառյալ ընտանիքով քվեարկության կանխման և քվեարկության գաղտնիության կարևորության վերաբերյալ:

· Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրման իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն:

· Իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

Քարոզարշավի ֆինանսավորում

· Օրենսդիրն ու ԿԸՀ-ն պետք է հստակ սահմանեն ՎՎԾ-ի՝ ֆինանսական վերահսկման մանդատը և վերջինիս տրամադրեն անհրաժեշտ միջոցներ և մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու, որ ՎՎԾ-ն իրականացնի քարոզարշավի ֆինանսավորման պատշաճ վերահսկողություն:

Դիմումներ և բողոքներ

· ՏԸՀ-ներին ներկայացվող բողոքների ներկայացման և լուծման, ինչպես նաև ընտրությունների օրվանից հետո ՏԸՀ որոշումների բողոքարկման ժամկետները պետք է փոփոխվեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման համար: 


· Ջանքեր պետք է ձեռնարկվեն ընտրական վեճերի լուծման ոլորտում ընտրական վարչարարության մարմինների և դատարանների փորձագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ: Վեճերի լուծման գործընթացի թափանցիկության և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարձրացման նպատակով ԿԸՀ-ն կարող է դիտարկել ողջ ընտրական գործընթացի ընթացքում ստացված և քննված դիմումների և բողոքների մշտական հանրային ռեգիստր վարելու հնարավորությունը:

Ընտրությունների դիտարկում

. Համաձայն նախկին հանձնարարականներից մեկի՝ նորաստեղծ կազմակերպություններին որպես դիտորդ հավատարմագրելու արգելք սահմանող դրույթները պետք է վերանայվեն: Դիտորդների հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետը կարող է սահմանվել ընտրությունների օրվան ավելի մոտ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 25/12/2018  |  ՔաղաքականՄենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Արմեն Աշոտյան
16:32 24/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱռաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում. Նիկոլ Փաշինյան
17:56 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍԴուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ. Տուսկը և Յունկերը ուղերձ են հղել Փաշինյանին
14:44 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին
12:31 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄակրոնը շնորհավորել է Փաշինյանին
13:36 15/12/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին
10:22 13/12/2018  |  Մամուլ«Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան. «Փաստ»
11:35 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍԻրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել
18:07 11/12/2018  |  ՔաղաքականԳործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի»
16:35 11/12/2018  |  ԼՐԱՀՈՍՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]