Թեմաներ
Երեքշաբթի 07 / 23 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/23/2019   11:03 «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի խնայողությունների հաշվին կվերականգնվի ևս 4.8 կմ ճանապարհահատված 07/23/2019   10:50 Իրանի հարավում երկրաշարժ Է տեղի ունեցել 07/23/2019   10:44 Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ» 07/23/2019   10:36 «Դա կբերի շղթայական թանկացումների». Դավիթ Խաժակյանը՝ աղբի գումարի այլընտրանքային գանձման մասին. «Հրապարակ» 07/23/2019   10:29 Բագրատաշենում մեքենա է այրվել 07/23/2019   10:26 Պետական գնումների բողոքի քննությանը Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ 07/23/2019   10:20 «Չենք ամաչում, որ Քոչարյանի հեռուստատեսությունն ենք». Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի «նավասելյեի» մասին. «Հրապարակ» 07/23/2019   10:15 Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. Ինչ է նա ծրագրել. «Ժողովուրդ» 07/23/2019   10:09 Հրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ. Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում. «Իրատես» 07/23/2019   10:02 «Բոնբոներկաներով» հերթեր. ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. «Հրապարակ» 07/23/2019   10:00 Փաշինյանը՝ պատգամավոր ընկերոջ ծնունդին. Որտեղ են նշել և ովքեր են մասնակցել. «Իրատես» 07/23/2019   09:50 Չկա չափման հստակ մեխանիզմ. Պարգևավճարները տրվում են ըստ «շեֆերի» նախասիրության. «Փաստ» 07/23/2019   09:40 «Պաշտպանեք ձեր ազատությունը և բացահայտեք կեղծ լուրերը». Սվիտալսկին հեռանում է Հայաստանից. «Հրապարակ» 07/23/2019   09:34 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 07/23/2019   09:33 Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջև. «Ժողովուրդ» 07/22/2019   23:44 Ծննդկանը մահացել է շտապ օգնության ՃՏՊ-ի հետևանքով. վարորդը հարբած է եղել (տեսանյութ) 07/22/2019   23:11 Կանաչ ոլոռները հայտարարվել է սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց 07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/22/2019   19:50 Բլոգեր կնոջ վրա հարձակվել են՝ 61 -ամյա կնոջ հետ նրա հարսանիքից հետո 07/22/2019   19:13 Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ 07/22/2019   19:08 Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին 07/22/2019   19:06 Դիետոլոգը պատմել է շաքարից հրաժարվելու առավելությունների մասին 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   18:35 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   18:32 Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի 07/22/2019   18:15 Նախշուն Տավարացյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ անդամ, դադարեցվել են. ԲԴԽ 07/22/2019   18:12 Ավտոմեքենաների մաքսազերծման թիվը նախորդ տարվա համեմատ գերազանցվել է. ՊԵԿ փոխնախագահ 07/22/2019   18:12 85 հոգի աշխատանքի համար դիմել է Տավուշի մարզպետարան 07/22/2019   18:00 Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը 07/22/2019   17:58 Երեք օրում բացահայտվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 51 մարդ 07/22/2019   17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին 07/22/2019   17:38 Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները 07/22/2019   17:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին 07/22/2019   17:02 Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   16:44 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան 07/22/2019   16:29 Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք 07/22/2019   16:20 Շները փորձել են վնասել մանկահասակ երեխաներին. 57-ամյա տղամարդը կրակել է 07/22/2019   16:06 Ոստիկանները բացահայտել են Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   15:59 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   15:54 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ 07/22/2019   15:48 Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:39 Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ 07/22/2019   15:33 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ 07/22/2019   15:19 Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել Բրոյանի հոգեվիճակը. Տոնոյան 07/22/2019   15:13 Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/21/2019   20:19 18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   23:44 Ծննդկանը մահացել է շտապ օգնության ՃՏՊ-ի հետևանքով. վարորդը հարբած է եղել (տեսանյութ) 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   19:13 Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար

Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` 2018 թ. խորհրդարանական ընտրությունների մասին 03/09/2019   19:10  |  Ընտրական իրավունք

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը, որում անդրադարձել է մի շարք հարցերի:

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ դեկտեմբերի 10-ին հրապարակված «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը» գտել էր, որ ընտրություններն «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով:

Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ընթացքում արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև ագրեսիվ և թեժ փոխանակումներ: Թեև քարոզչությունը որոշ չափով հատկանշվել է մամուլում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև սադրիչ փոխանակումներով՝ կուսակցությունների և դաշինքների՝ միմյանց և ընտրողներին դիմելու տոնայնությունը, ընդհանուր առմամբ դրական շարժ է ապրել քարոզարշավի վերջին փուլերում:


Քարոզարշավի ընթացքում ագրեսիվ հռետորաբանություն նկատվել է նաև սոցիալական ցանցերի մեկնաբանությունների դաշտում: Որոշ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) զրուցակիցներ նշել են, որ ենթադրյալ «կեղծ» ֆեյսբուքյան օգտահաշիվների միջոցով իրականացավում էր սադրանք, տարածվում ապատեղեկատվություն և առանձին թեկնածուների դեմ ուղղված վիրավորական արտահայտություններ: 

Զեկույցում նշվում է, որ իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար՝ ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ զեկույցում նշված է նաև, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք չեն ունեցել ընտրելու իրավունք, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների ոչ ողջամիտ սահմանափակումների վերացման մասին միջազգային պարտավորություններին: Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու իրավունքի սահմանափակումները ևս հակասում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

Նշվում է նաև, որ կանայք շարունակում են մնալ թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս: Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք: Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հադես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ:

Հեղինակները նկատում են՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ և առանց ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկումների:  Դիտորդները մեկնարկի և քվեարկության գործընթացը դրական են գնահատել դիտարկված գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում, ինչը խոսում է այն մասին, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են ԸԸՀ-ների կողմից: Այնուհանդերձ, դիտարկված տեղամասային կենտրոնների համարյա երեք քառորդը հասանելի չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Այս խոչընդոտը հակասում է բոլոր ընտրողների համար հավասար ընտրական իրավունքի ապահովման միջազգային պարտավորություններին: Տեղամասային կենտրոնների հասանելիության մասին տվյալների պարբերական հավաքագրում չի արվել ուսումնասիրման նպատակներով, ոչ էլ ներկայացվել է հանրությանը: Իշխանությունների կողմից պատշաճ միջոցների ոչ բավարար ձեռնարկումը զգալիորեն խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանն ընտրական գործընթացին՝ որպես ընտրող և թեկնածու:

Դիտորդները ձայների հաշվարկը դրական են գնահատել դիտարկված բոլոր տեղամասային կենտրոններում, բացի երկուսից: Նկատվել են վստահված անձանց և դիտորդների կողմից միջամտության առանձին դեպքեր:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատանքը գնահատել է  արհեստավարժ, թափանցիկ, սակայն ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրություններում նկատվել են բազմաթիվ տեխնիկական սխալներ, ինչը մատնանշում է, որ այս մասով հետագա ուսուցման կարիք կա:

Զեկույցում նշվում է, որ իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների մոտ առկա էր մեծ քաղաքական կամք՝ չքաջալերելու ընտրակաշառքի կիրառումը: Դրական է, որ ընտրական շահառուներն ընտրակաշառքի կիրառման կամ այլ ընտրական խախտումների սիստեմատիկ փորձերի մասին հաղորդումներ չեն ներկայացրել: Մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ պնդել են, սակայն, որ տեղի էր ունեցել քարոզարշավի որոշ աշխատողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների ներգրավում կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերի մեջ, հիմնականում մեկ կուսակցության կողմից, նրանց ձայները անուղղակի կերպով գնելու նպատակով:

Նաև նշվում է, որ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված, այդ թվում՝ այնպիսիք, որոնք վերաբերում են քարոզարշավի ֆինանսավորման հաշվետվություններից կազմակերպչական ծախսերի բացառմանը, ընտրական բողոքներ բերելու իրավունքի սահմանափակմանը, թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին, ինչպիսիք առկա են սահմանադրությունում, ինչպես նաև դաշինքների՝ խորհրդարան անցնելու համար սահմանված շեմերին:

Քվեարկության ընթացակարգերն, ընդհանուր առմամբ, պահպանվել են, և ընտրական պարագաները հիմնականում հասանելի էին, սակայն դիտարկված տեղամասային կենտրոնների 10 տոկոսում թեկնածուների ցուցակները հրապարակված չէին:

Ընտրողներն, ընդհանուր առմամբ, սակայն ոչ միշտ, քվեարկել են գաղտնի: Քվեարկության գաղտնիությունը խախտվել է հիմնականում այնպիսի դեպքերում, երբ ընտրողները ցուցակում գրանցվելուց հետո ստիպված էին լինում սպասել որևէ քվեախցիկի ազատվելուն: Դա ենթադրում է, որ կա հերթերի պատշաճ կառավարման, կամ որոշ տեղամասային կենտրոններում ավելի շատ քվեախցիկներ տեղադրելու անհրաժեշտություն:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում ներկայացված են նաև հանձնարարականներ՝ ՀՀ-ում ընտրությունների անցկացման հետագա բարելավման և դրանք ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ լիարժեք ներդաշնակեցմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով:

· Իշխանությունները, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է շարունակեն ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերը՝ ընտրակեղծիքների բոլոր ձևերն արմատախիլ անելու և մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խթանելու միջոցով:

· ԺՀՄԻԳ-ի սույն և նախկին զեկույցներում մատնանշված բացերի և երկիմաստությունների վերացման համար իրավական դաշտը պետք է վերանայվի հաջորդ ընտրություններից բավականաչափ ժամանակ առաջ՝ ներառական օրենսդրական գործընթացի միջոցով:

· Իշխանությունները պետք է նախաձեռնեն միջոցների իրավական վերանայում՝ երաշխավորելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին:

· Իշխանությունները պետք է շարունակեն նպաստել հանրային լրատվամիջոցների խմբագրական անկախությանը և խթանեն քաղաքացիների համար անկողմնակալ, քննադատական և վերլուծական քաղաքական տեղեկատվության և ծրագրերի հասանելիությունը՝ այդ թվում այն դեպքերում, երբ լուսաբանվում է պետական պաշտոնյաների գործունեությունը: Ի հավելումն դրա, կարող է դիտարկվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորությունը:

· Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով:

· ԿԸՀ-ն պետք է ընդլայնի ԸԸՀ վերապատրաստումներն արդյունքների ամփոփման արձանագրությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձայների հաշվարկին և այդ արձանագրությունների լրացման կարգին: Ընտրությունների արդյունքների ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով աղյուսակավորման փուլում արդյունքների ամփոփման արձանագրություններում արվող բոլոր ուղղումները պետք է լինեն միատեսակ, հաշվետվողական և արվեն օրենքի համաձայն:

· Ինչպես նշված էր ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվության ներկայացման պահանջ՝ ներառելով կազմակերպչական և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարված ծախսերը:

Իրավական դաշտ

· Իշխանությունները պետք է առավել նախաձեռնողական լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության համար հասանելի միջավայր ապահովելու հարցում և միջոցներ ձեռնարկեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով անձանց համար քվեարկության մատչելիությունը մեծացնելու համար: Հասանելիության խնդիրներ ունեցող շենքերը պետք է առանձնացվեն նախապես և անհրաժեշտ դեպքերում պետք է տրվեն այլընտրանքային լուծումներ:

· Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն:

Ընտրական վարչարարություն

· Ընտրական վարչարարության աշխատանքի թափանցիկության բարձրացման համար ԿԸՀ-ն պետք է իր կայքէջում պարբերաբար և ժամանակին հրապարակի ԿԸՀ-ի և ՏԸՀ-ների բոլոր որոշումները:

· Տեղամասային կենտրոններում կուտակումները պետք է վերացվեն, օրինակ՝ առավել հարմար տարածքներ հատկացնելով, լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելով և հերթերի պատշաճ կառավարմամբ: ԿԸՀ-ն պետք է խթանի ընտրողների իրազեկման ծրագրերը, ներառյալ ընտանիքով քվեարկության կանխման և քվեարկության գաղտնիության կարևորության վերաբերյալ:

· Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրման իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն:

· Իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

Քարոզարշավի ֆինանսավորում

· Օրենսդիրն ու ԿԸՀ-ն պետք է հստակ սահմանեն ՎՎԾ-ի՝ ֆինանսական վերահսկման մանդատը և վերջինիս տրամադրեն անհրաժեշտ միջոցներ և մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու, որ ՎՎԾ-ն իրականացնի քարոզարշավի ֆինանսավորման պատշաճ վերահսկողություն:

Դիմումներ և բողոքներ

· ՏԸՀ-ներին ներկայացվող բողոքների ներկայացման և լուծման, ինչպես նաև ընտրությունների օրվանից հետո ՏԸՀ որոշումների բողոքարկման ժամկետները պետք է փոփոխվեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման համար: 


· Ջանքեր պետք է ձեռնարկվեն ընտրական վեճերի լուծման ոլորտում ընտրական վարչարարության մարմինների և դատարանների փորձագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ: Վեճերի լուծման գործընթացի թափանցիկության և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարձրացման նպատակով ԿԸՀ-ն կարող է դիտարկել ողջ ընտրական գործընթացի ընթացքում ստացված և քննված դիմումների և բողոքների մշտական հանրային ռեգիստր վարելու հնարավորությունը:

Ընտրությունների դիտարկում

. Համաձայն նախկին հանձնարարականներից մեկի՝ նորաստեղծ կազմակերպություններին որպես դիտորդ հավատարմագրելու արգելք սահմանող դրույթները պետք է վերանայվեն: Դիտորդների հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետը կարող է սահմանվել ընտրությունների օրվան ավելի մոտ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 25/12/2018  |  ՔաղաքականՄենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Արմեն Աշոտյան
16:32 24/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱռաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում. Նիկոլ Փաշինյան
17:56 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍԴուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ. Տուսկը և Յունկերը ուղերձ են հղել Փաշինյանին
14:44 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին
12:31 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄակրոնը շնորհավորել է Փաշինյանին
13:36 15/12/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին
10:22 13/12/2018  |  Մամուլ«Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան. «Փաստ»
11:35 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍԻրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել
18:07 11/12/2018  |  ՔաղաքականԳործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի»
16:35 11/12/2018  |  ԼՐԱՀՈՍՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար

Տեսանյութեր

07/22/2019   23:46 Մեծ Բրիտանիայում հայտնել են դարի ամենատարածված երգի անունը

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]