Թեմաներ
Ուրբաթ 10 / 18 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/18/2019   00:14 Թրամփը Էրդողանին ընկեր է անվանել և ասել է, որ պատժամիջոցների կարիքն այլևս չկա 10/18/2019   00:11 Փաշինյանը՝ Պոլ Պոտի ուղիով մինչև ու՞ր կգնա 10/17/2019   23:45 Անգլիացի Շեյոն Հարիսոնին հաջողվել է կողմնորոշվել նույնիսկ գոլը տոնելու ժամանակ (տեսանյութ) 10/17/2019   23:33 Հրայր Թովմասյանն իշխանության համար ընդամենը առիթ է բացարձակ իշխանություն հաստատելու համար. Ղազինյան 10/17/2019   23:03 Կրեմլը բարձր է գնահատել ԱՄՆ-ում անցկացվելիք G7 գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելու ցանկությունը 10/17/2019   21:55 Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են դադարեցնել Սիրիայում գործողությունները 10/17/2019   21:32 Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային 10/17/2019   21:15 Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 10/17/2019   21:08 Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում 10/17/2019   20:17 Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ 10/17/2019   20:01 Վարչապետը մասնակցել է զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը 10/17/2019   19:39 Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր 10/17/2019   19:39 Էքստրեմալ իրավիճակ է. ՍԴ նախկին դատավոր 10/17/2019   19:35 Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը տվյալ փուլի համար լավ է. Հայկ Ալումյան 10/17/2019   19:32 Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին 10/17/2019   19:31 Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հայտնի քրեական գործից. Կարծում եմ լուծել են իրենց գլխավոր խնդիրը. փաստաբան 10/17/2019   19:18 Իրականացվում է բարոյական, հոգեբանական ճնշում.Անժելա Թովմասյան 10/17/2019   18:58 ԱԱԾ աշխատակիցները Հրայր Թովմասյանի հայրիկից կշարունակեն բացատրություն վերցնել վաղը. փաստաբան 10/17/2019   18:54 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին 10/17/2019   18:51 Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը 10/17/2019   18:44 Այդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան(տեսանյութ) 10/17/2019   18:31 Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանի բողոքը. «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը կմնա կալանավորված 10/17/2019   18:27 Գովելի կլինի, եթե Քաղավիացիան հանրայնացնի ֆինանսական բոլոր խթանիչներն ու հիմնավորումները, որով հաստատվել է Ryanair-ի հետ համագործակցությունը 10/17/2019   18:20 ԱԱԾ քննիչները Հրայր Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե ե՞րբ եւ ինչ միջոցներով են նորոգել տանիքը (տեսանյութ) 10/17/2019   18:12 Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել. Կարեն Բեքարյանը դիմել է միջազգային կառույցներին 10/17/2019   18:07 Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ. Մելիքյան 10/17/2019   17:55 Վայոց ձորի մարզում կհետազոտվի «մարդ-արջ» կոնֆլիկտը 10/17/2019   17:49 Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 10/17/2019   17:46 Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել 10/17/2019   17:40 Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան. Հրապարակվել է ԱԺ դիմումի քննությունը մեժելու մասին ՍԴ որոշումը 10/17/2019   17:34 Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական որոշում է. Ռուբեն Մելիքյան 10/17/2019   17:19 Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մահացել է երկու մարդ. թարմացված 10/17/2019   17:14 Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/17/2019   17:05 Ոստիկանները Կոտայքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/17/2019   16:46 ՔԿՀ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց 10/17/2019   16:39 Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը 10/17/2019   16:34 Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է գումարներ. քրեական գործը դատարանում է 10/17/2019   16:32 ՀՀ կառավարությանը կհատկացվի 10 մլն եվրո դրամաշնորհ 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/17/2019   15:54 Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար 10/17/2019   15:40 Քրդերի զինումը և Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը 10/17/2019   15:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին 10/17/2019   15:33 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը 10/17/2019   15:30 «Իմ քայլը» խմբակցությունը չկամեցավ անձամբ թաթախվել այդ կեղտոտ գործի մեջ, այլ դա անում են ուրիշի ձեռքերով. Արմեն Աշոտյան (տեսանյութ) 10/17/2019   15:23 Կենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը 10/17/2019   15:18 Նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գինը. 77 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և հետ վերադառնալ. Ավինյան 10/17/2019   15:16 Ջերմաստիճանը կնվազի 10/17/2019   15:10 Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով 10/17/2019   15:00 ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ 10/17/2019   14:53 Օրակարգում կրթության որակի ապահովման ապագան է. Երևանում մեկնարկել է ENQA վեհաժողովը
10/16/2019   18:56 Մրգաշենի դպրոցում հոգեորսության վտանգ կա, իսկ դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվել է Կոտայքի մարզպետի միջամտությամբ. Գեւորգ Հովհաննիսյան 10/16/2019   15:11 Սպանված ոստիկանը երկու երեխաների հայր էր եւ պատրաստվում էր թոշակի գնալ 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   18:44 Այդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան(տեսանյութ) 10/17/2019   10:58 Քննիչները՝ ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/16/2019   10:38 Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման ենթարկվածներ կան (լուսանկար) 10/17/2019   19:39 Էքստրեմալ իրավիճակ է. ՍԴ նախկին դատավոր 10/16/2019   09:57 «Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/17/2019   09:51 Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. «Ժամանակ» 10/17/2019   19:31 Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հայտնի քրեական գործից. Կարծում եմ լուծել են իրենց գլխավոր խնդիրը. փաստաբան 10/17/2019   15:00 ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ 10/16/2019   15:34 Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ 10/17/2019   10:10 Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ» 10/17/2019   18:20 ԱԱԾ քննիչները Հրայր Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե ե՞րբ եւ ինչ միջոցներով են նորոգել տանիքը (տեսանյութ) 10/16/2019   11:28 Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում.Ոստիկանի վրա հարձակվողները եղբայրներ են եղել 10/16/2019   17:39 Հանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան 10/16/2019   14:53 Երևանում 48-ամյա տղամարդը իր որդուն ծեծելու համար վրեժխնդիր է եղել՝ այրելով վրեժխնդրության օբյեկտի գույքը 10/17/2019   18:58 ԱԱԾ աշխատակիցները Հրայր Թովմասյանի հայրիկից կշարունակեն բացատրություն վերցնել վաղը. փաստաբան

ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով. Փաշինյան 03/07/2019   12:06  |  ԼՐԱՀՈՍ

ԵՄ-ն պատրաստ է ավակցել Հայաստանի կառավարության առաջարկած մի շարք ծրագրերի իրականացմանը, բայց ոչ 100 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բրյուսելի այցելության արդյունքները։ 

Վարչապետը, մասնավորապես, ասել է.

«Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում:

Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Դա կապ չուներ իմ նախորդ ասածի հետ: Ես այդ թեմային երեկ էլ անդրադարձել եմ Ազգային ժողովում: Խնդիրը հետևյալն է. այսօր Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների: Նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ:

Հաջորդը ջրամբարաշինության մեծ ծրագրի իրականացումն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:

Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Այդ ծրագիրն արդեն իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակը, որպեսզի նախ՝ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն նաև կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին և չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:

Նաև խնդիր ունենք՝ արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Եվրամիության գործընկերների հետ խոսելիս ես ասեցի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են Հայաստանի Հանրապետությունում կալանավորված ու դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք. ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը, այսպես ասած, միջանցքային պայմաններում են իրականացվում, ու դա արդեն ձևով խաթարում է արդարադատության բովանդակությունը:

Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:

Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:

Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:23 07/03/2019  |  ՄամուլՓաշինյանը՝ սեփական ծուղակում. Նրա «գազային» առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը. «168 ժամ»
09:16 07/03/2019  |  ՄամուլՆոր վարկային համաձայնագի՞ր. Փաշինյանի Բրյուսել այցի բուն նպատակը այլ է եղել. «Փաստ»
20:31 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը
15:23 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը
14:45 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի ու վարչապետի հետ սպասվող հանդիպումների մասին
14:36 06/03/2019«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը. ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
13:06 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Բելգիայի հայազգի գործարարների հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հարցեր
11:30 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵս Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից. Փաշինյան
10:24 05/03/2019  |  ՄամուլԱրջի ծառայություն Նիկոլ Փաշինյանին. «168 Ժամ»
10:02 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Տեսանյութեր

10/17/2019   15:08 ՀՔԾ Հրայր Թովմասյանի վերաբերյալ նյութեր է առգրավել ՍԴ ից և ՀՀԿ գրասենյակից

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]