Թեմաներ
Երկուշաբթի 12 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/16/2019   16:38 Եթե ամեն ինչ նորմալ անցնի, կունենանք տեղական փոխադրող. Տաթևիկ Ռևազյան 12/16/2019   16:27 Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը 12/16/2019   16:21 «Իմ Քայլը» խմբակցության երկու պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացնում 50 հազար դոլար կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյայի համար 12/16/2019   16:15 Կա փաստաթուղթ, որը դուք փոխել եք, բռնվեցիք, ժողովուրդ ջան . Խաժակյանը քաղաքապետի կողմից կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել 12/16/2019   15:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը 12/16/2019   15:44 Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին 12/16/2019   15:39 Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին փռել», «պատին ծեփել» հայտարարությունները ատելության խոսք չեն․ Խանդանյան 12/16/2019   15:26 Տեղի է ունեցել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը 12/16/2019   15:15 Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում 12/16/2019   14:58 Պարոն Մարության, Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանն ով ասում էր՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը. Թեհմինա Վարդանյան 12/16/2019   14:27 Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին 12/16/2019   14:25 Դիմանկարներով, երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ հագեցած օր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 12/16/2019   14:12 Հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին 12/16/2019   14:08 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/16/2019   14:03 Ինչ էր ակնկալվում և ինչ ունենք. կառավարության խոստացած հեղափոխությունը դեռ տեսանելի չէ 12/16/2019   13:57 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվել է 12/16/2019   13:55 Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին 12/16/2019   13:50 Ռուբեն Հայրապետյանի գործով նախաքննությունը կկատարվի քննչական կոմիտեում 12/16/2019   13:24 Թոշակառուի տնից գողացած բանկային քարտով գումար էր կանխիկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/16/2019   13:19 Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը 12/16/2019   13:16 ՀՀ-ն ռազմավարական կարեւորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երեւանում դեսպանատուն բացելու մասին 12/16/2019   13:11 Երեւանի քաղաքապետարանին առընթեր ստեղծվում է նոր ՊՈԱԿ. Հայտնի է ղեկավարի անունը 12/16/2019   13:09 Դիզվառելիքի ցուցանիշները չեն համապատասխանել տեխկանոնակարգի պահանջներին. Տնտեսվարողը տուգանվել է 12/16/2019   13:05 Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարարի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառը. Ղազինյան 12/16/2019   13:00 Մենք կարող էինք հայտնվել սև ցուցակում, բայց չհայտնվեցինք. Տաթևիկ Ռևազյանը՝ եվրոպական հանձնաժողովի ուժեղացված հսկողության մասին 12/16/2019   12:50 Մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդուն՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 12/16/2019   12:44 Ապրիլից կմեկնարկեն Երևանից Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթներ 12/16/2019   12:43 ԱԺ-ում ստեղծվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խումբ 12/16/2019   12:41 Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար հատկացրեց 2մլն 12/16/2019   12:35 Աննա Հակոբյանն անշառ առաջարկ արեց, բայց ի՞նչ արեցին իր հետ ուղղորդված ուժերը. Թագուհի Թովմասյան 12/16/2019   12:12 Նախևառաջ պետք է սկսեք Ձեր թիմում պայքարել ատելության խոսքի դեմ, հետո գլոբալ քննարկում ծավալենք. Անի Սամսոնյանը՝ իշխանական գործընկերներին 12/16/2019   12:09 Քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 12/16/2019   12:00 Կառավարությունը չի հասցնում բյուջեի հետևից 12/16/2019   11:57 Ոստիկանները հայտնաբերել են զբոսաշրջիկից գումար վերցրած տղամարդուն 12/16/2019   11:51 Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր . Shamshyan.com 12/16/2019   11:43 Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը վերաքննիչը մերժեց 12/16/2019   11:40 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչների հետ 12/16/2019   11:31 ֆեյք օգտատերերը այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում. Նաիրա Զոհրաբյան 12/16/2019   11:28 «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար 12/16/2019   11:19 ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան 12/16/2019   11:12 Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց 12/16/2019   11:03 Առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ. Արփինե Հովհաննիսյան 12/16/2019   10:51 Ջերմուկցիները որոշել են թույլ չտալ «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ կատարել 12/16/2019   10:45 Դատարանում քննարկվում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու հարցը 12/16/2019   10:42 Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին 12/16/2019   10:10 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ 12/16/2019   10:05 Հրդեհ Գեղհովիտ գյուղում. կա տուժած 12/16/2019   10:02 Պլանային անջատումներ Երեւանում եւ 7 մարզերում 12/16/2019   09:38 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/15/2019   23:56 Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ Արտակարգ Շրջանային ժողովը թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին
12/15/2019   11:06 Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են 12/15/2019   21:36 Մահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/16/2019   15:15 Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում 12/15/2019   23:45 Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար» 12/15/2019   11:32 Հայաստանի քաղավիացիան կհայտնվի սեւ ցուցակո՞ւմ. Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել 12/15/2019   23:47 Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը. Արթուր Ղամբարյան 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/15/2019   10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը 12/15/2019   15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում 12/16/2019   13:50 Ռուբեն Հայրապետյանի գործով նախաքննությունը կկատարվի քննչական կոմիտեում 12/15/2019   13:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում 12/16/2019   13:00 Մենք կարող էինք հայտնվել սև ցուցակում, բայց չհայտնվեցինք. Տաթևիկ Ռևազյանը՝ եվրոպական հանձնաժողովի ուժեղացված հսկողության մասին 12/15/2019   22:22 Ծերանոցում ի կատար են ածել 89-ամյա կնոջ երազանքը` կազմակերպելով նրա համար 18+ շոու 12/15/2019   13:04 Սրտաբանը բացահայտել է առողջ սրտի գաղտնիքը 12/16/2019   10:45 Դատարանում քննարկվում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու հարցը 12/16/2019   12:35 Աննա Հակոբյանն անշառ առաջարկ արեց, բայց ի՞նչ արեցին իր հետ ուղղորդված ուժերը. Թագուհի Թովմասյան 12/15/2019   20:18 ՀՀ նախագահը ցանկացել է ներկա գտնվել Հաղթանակի շքերթին 12/15/2019   16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը» 12/16/2019   14:58 Պարոն Մարության, Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանն ով ասում էր՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը. Թեհմինա Վարդանյան

Յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք. Աննա Հակոբյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին 03/07/2019   13:33  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի տիկինոջ՝ Աննա Հակոբյանի եւ ԶԼՄ-ների միջեւ բանավեճը շարունակվում է։ Ա.Հակոբյանը հանդես է եկել  ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Շատ սիրելի լրագրողներ,

Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորեւ մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին:


Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը:

1. «……Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:

Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել»: / Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին իրավահաջորդ է պատրաստում. աղբյուր` չափազանց հավաստի/ Հայկական Ժամանակ/ 18/11/2016 /


2. «….Եւս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում են խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր եւ ռեալ քաղաքական պրոցեսների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում:

Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ականների հարաբերությունները եւ բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում:

Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին եւ պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել……Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարեւոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, եւ ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ եւ ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա»: /Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը/ Հայկական ժամանակ/ 07/12/2016 /

3. «….Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել եւ չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երեւույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության եւ լրատվական քաղցի առաջ: Որովհետեւ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, եւ սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում»: / Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, եւ ո՞ւր է ճգնաժամը/ Հայկական ժամանակ/ 19/10/2017 /

Հ.Գ. Իմ այսօրվա կարգավիճակի բերումով այս մտահոգություններն ավելի են խորացել միայն այն պատճառով, որ մեր խնդիրը` իմ եւ ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում: Եվ յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, դրանք ոտնահարում են իմ լրագրողական ինքնասիրությունը, անկախ նրանից, թե որ լրատվամիջոցում են լույս տեսնում, ովքեր են այն ֆինանսավորում, եւ ինչ նպատակ են հետապնդում այդ նյութերը:

Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո, ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:10 05/03/2019  |  ՄեկնաբանությունՍա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան. Աննա Հակոբյան
15:42 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի. Վարչապետի տիկինն այցելել է Թեհրանի Հայոց ազգային դպրոց
10:29 26/02/2019  |  Մամուլ«Իրատես». Հնարավոր է՝ առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը
13:19 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը. Ովքեր են ցանկում
10:07 16/02/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք. Դա պատճառ ունի. «Ժամանակ»
12:56 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄանկական ուռուցքաբաններն այցելել են «Մեգերյան կարպետ». միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկինը
22:12 04/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
12:13 03/02/2019  |  ԼՐԱՀՈՍԾննդյանս օրն անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձին օդանավի անձնակազմն անակնկալ մատուցեց․ Աննա Հակոբյան
19:43 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա
18:37 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը հանդիպել է Բերբել Քոֆլերին

Արխիվ

[]