ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փայտով հարվածել է համաքաղաքացու գլխին, ապա անգիտակից տեղափոխել տուն և մուրճով շարունակել հարվածներ հասցնել 03/06/2019 16:29 | Քրեական խրոնիկոն

Երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նույն աղբյուրի համաձայն՝ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կասկածյալը, ով Բերդ քաղաքի բնակիչ Նվեր Գինովյանն է։ Վերջինս՝ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձերբակալվել է։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին սպանության մասին մամուլի հրապարակումը՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություն տրամադրել։
Ավելի ուշ՝ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
«Մարտի 6-ին, ժամը 11։40-ին ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։
Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։
Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։
Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։
Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/22/2023 08:25 Պետք է համբերեք․ «Հրապարակ»
- 03/22/2023 08:22 Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում. «Ժողովուրդ»
- 03/22/2023 08:19 Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
- 03/22/2023 08:08 Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ. «Ժողովուրդ»
- 03/22/2023 08:05 Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 03/22/2023 08:00 ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 03/22/2023 07:35 Ինչու են ԵՄ դիտորդները լռում․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 18:28 Սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից. Զաքարյան
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը