Թեմաներ
Կիրակի 02 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/23/2020   17:35 Armani-ի նորաձևության ցուցադրումը Միլանում կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսատեսի 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/23/2020   16:21 Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը 02/23/2020   15:49 Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել 02/23/2020   15:21 Լոռու մարզի Սարալանջ գյուղում հայտնաբերվել է դի. ԱԻՆ 02/23/2020   15:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 02/23/2020   14:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:37 Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/22/2020   13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   12:40 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/22/2020   12:17 «Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ 02/22/2020   12:11 Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն» 02/22/2020   12:09 Սպիտակում մեքենան գլխիվայր շրջվել է 02/22/2020   11:41 Երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ 02/22/2020   11:37 Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշումը պաշտպաններին դեռ չի տրամադրվել 02/22/2020   11:32 Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/22/2020   10:44 Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր 02/22/2020   10:37 Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում. «168 ժամ» 02/22/2020   10:29 Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է 02/22/2020   10:17 Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ» 02/22/2020   10:11 Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է». «Հրապարակ» 02/22/2020   10:05 «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը». «Փաստ» 02/22/2020   10:01 Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան .«Ժողովուրդ» 02/22/2020   09:55 Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից «Փաստ» 02/22/2020   09:49 Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. «168 ժամ» 02/22/2020   09:44 Բակո Սահակյանը գրասենյակ է ձեւավորում. Նա իր նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից. «Հրապարակ» 02/22/2020   09:43 Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները . «Ժողովուրդ»
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/21/2020   21:23 Շիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/21/2020   22:50 Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում 02/21/2020   20:11 Բանակը թիկունքից սիրելու նուրբ արվեստը 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/21/2020   20:53 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/21/2020   19:12 Արաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/21/2020   22:31 Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   00:26 Չինական կորոնավիրուսը խոստացել են վերացնել մինչեւ մարտի վերջը 02/22/2020   09:36 «Վարչական ռեսուրս». Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան. «Հրապարակ» 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան

«Գունավոր լինզաների հաճախակի օգտագործման արդյունքում տեսողությունը կարող է կտրուկ ընկնել». մասնագետ 03/06/2019   17:33  |  Առողջություն

Քսանհինգամյա Իդա Հովհաննիսյանը արդեն երեք տարի է` ուզած պահին փոխում է աչքերի գույնը, այլ խոսքով` գունավոր լինզաներ է կրում: Սկզբում` երկնագույն, հետո` կանաչ, ապա նաեւ` մեղրագույն, մուգ կապույտ, այսօր արդեն` սեւ: Այս ամենը նա բացատրում է փոփոխությունների մշտական ձգտմամբ. «Համալսարանում էի սովորում, երբ գնեցի առաջին լինզաս, հիշում եմ` երկնագույն էր: Պատճառը հերթական անգամ արտաքինիս մեջ ինչ-որ փոփոխություն անելու ցանկությունն էր»,- ասում է նա: Գույներն ընտրում էր ըստ տրամադրության, երբեմն-երբեմն կրում, բայց ժամանակի ընթացքում լինզաները դարձան նրա անբաժանելի մասը. «Հիմա արդեն հազվադեպ եմ առանց դրանց տանից դուրս գալիս, ամեն օր լինզաներով եմ` հիմնականում` սեւ կամ երկնագույն»: Չնայած իր եռամյա փորձին եւ լինզաների բազմազանությանը, Իդան այս ընթացքում տեսողական որեւէ խնդրի չի բախվել:

Սակայն մասնագետները գունավոր լինզաներ կրելու հիմքում վտանգներ տեսնում են: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեւրովիրաբուժական բաժնի բժիշկ, ակնաբույժ Լուիզա Մարտիրոսյանի խոսքով` գունավոր լինզաներ կարելի է կրել երբեմն, բայց ոչ հաճախ, առավել եւս՝ ամեն օր, որովհետեւ գունավորի դեպքում, ի տարբերություն օպտիկականի, ազդեցությունն ավելի մեծ է. «Դրանք աչքերին շատ վնասակար են, որովհետեւ շփման մեջ են մտնում ծիածանաթաղանթի հետ, գրգռում, հաստացնում այն, ինչն էլ առաջացնում է կերատոկոնուս։ Սրա արդյունքում տեսողությունը կարող է կտրուկ ընկնել»,-նշում է բժիշկը։

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է դրա բարակեցման և արտափքման: Այս տեսողական խնդրի դեպքում մարդիկ առարկաները տեսնում են ծռմռված, շողքերով: Այն հաճախ զուգակցվում է բարձր աստիճանի աստիգմատիզմով: Այս հիվանդությունը շատ է հանդիպում հատկապես հայերի եւ հրեաների մոտ` որպես հին ազգությունների հիվանդություն:

Պակաս հին չէ նաեւ լինզաների ծագման պատմությունը: Դեռեւս 1568 թվականին Լեոնարդո դա Վինչին նկարագրել է այնպիսի լինզա, որը, տեղադրելով աչքի մեջ, կփոխեր աչքի օպտիկական հատկությունները: Իսկ 300 տարի անց անգլիացի աստղագետ Ջոն Հերշելը նկարագրեց ապակե կոնտակտային լինզան՝ պատրաստված այնպես, որ դրա ձեւը համընկներ աչքի ձեւի հետ: Ժամանակի ընթացքում լինզաները բացի օպտիկական նշանակությունից ձեռք բերեցին նաեւ այլ հատկություններ եւ նշանակություն:

Հոգեբան Մանե Տոնոյանը նշում է, որ լինզա կրելը, եւ առհասարակ, ցանկացած միջամտություն արտաքինին, խոսում է սեփական ֆիզիակական ես-ը չընդունելու, առնվազն դրա հետ անհաշտ լինելու մասին. «Նման վարքը կապված է թերարժեքության զգացման հետ, երբ մարդը կարծես լիարժեք չի զգում այն ֆիզիկական կերպարի մեջ, որն իրեն ի վերուստ է տրվել, այդ պատճառով էլ փորձում է փոփոխել այն»: Որպես նման` սեփական ես-ը չընդունող դրսեւորում, Տոնոյանը դիտարկում է նաեւ հաճախակի պլաստիկ վիրահատությունները:

Անձի հոգեբանության ասպիրանտ, ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Անի Գրիգորյանն էլ առաջ է քաշում մի այլ տեսանկյուն. «Հաճախ ասում ենք, չէ՞, որ աչքերը հոգու հայելի են... Կոնտակտի կարեւորագույն ճանապարհներից մեկը հենց աչքերով է, հայացքով, մենք դրանով շատ բան ենք տալիս ու ստանում: Հետեւաբար, գունավոր լինզաները կարող են փոփոխել նաեւ հայացքը: Գուցե շատ սուբյեկտիվ իմաստավորում է, բայց այ այդ «նոր հայացք» ունենալու հնարավորությունը եւս կարող է առանձնահատկություն ընդգծելու առիթ լինել»,-նշում է մասնագետը:

Քսանամյա Աննա Սահակյանը, ով շագանակագույն աչքեր ունի, նաեւ` տեսողական խնդիր, անկեղծանում է, որ չնայած միշտ չի սիրել իր աչքերի գույնը, փոքր տարիքում նույնիսկ երազել է` կապույտ լինեն, բայց գունավոր լինզաներ չի կրել եւ չի պատրաստվում կրել, որովհետեւ դրանք շատ անբնական է համարում. «Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս բժշկի խորհրդով ակնոցից անցում կկատարեմ օպտիկական լինզայի, բայց ակնոց էլ այնքան երկար եմ կրել, որ անգամ օպտիկականն է ինձ արհեստական թվում»:

Գրիգորյանի խոսքով` այդ արհեստականության զգացողությունը առավել հատուկ է դիմացինին, կողքից նայողին, իսկ մարդը, ով լինզա է կրում, դա իր համար այլ կերպ է իմաստավորում. «Մի ուրիշ հարց էլ կա. գունավոր լինզաները ժամանակակից աշխարհում կոմերցիոն պրոդուկտ են, սպառողի վրա ազդելու միջոց-բրենդ, այսինքն` եթե մարդը ուղղակի նախընտրում է բոլոր այն իրերը, որ սպառողական շուկայում շրջանառվում են, եթե հետեւում է նորաձեւությանը, ապա չի ուզի հետ մնալ նորաձեւ այդ տրենդից, այլ կձգտի մաս կազմել նորաձեւ հանրության, ինտեգրվել հենց այդ հանրույթին»:

Բնական թե արհեստական` որոշողը մարդն է, բայց անկախ դրա պատճառներից ու հնարավորություններից` բոլոր դեպքերում առողջությունը գերակա դիրքերում է:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

22:16 11/02/2019  |  ԱռողջությունՀերթական բարդ վիրահատությունը՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
13:47 15/10/2018  |  ԱռողջությունԳիտնականները կապ են գտել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ
13:03 15/04/2018  |  ԱռողջությունՆորագույն տեխնոլոգիաներն սահմանափակում են երեխաների խոսելու ցանկությունը. մասնագետ
15:39 06/04/2018  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականներն ապացուցել են կյանքի երկարացումը քաղցաբուժության միջոցով
11:23 02/04/2018  |  ԱռողջությունՏղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է
12:32 31/03/2018  |  Մամուլ Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաեւ հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում
17:06 16/02/2018  |  ԼՐԱՀՈՍԲժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն
15:16 10/02/2018  |  Հետաքրքիր է իմանալ5 մթերք, որոնք կպաշտպանեն քաղցկեղից
14:08 07/01/2018  |  ԱնցուդարձՆիհարելու արդյունքում կարող է ամբողջությամբ փոխվել արտաքինը
10:52 07/01/2018  |  Հետաքրքիր է իմանալԴեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան՝ տարիքային փոփոխությունների դեմ պայքարի լավագույն միջոց

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]