Թեմաներ
Երկուշաբթի 11 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2020   21:38 Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները 11/30/2020   21:28 Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում գրանցվել է երկրաշարժ 11/30/2020   21:24 Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 11/30/2020   21:17 Դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. Շրջակա միջավայրի նախարարություն 11/30/2020   20:59 Հաջորդ գլխավոր դատախազը պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը. Խուդոյան 11/30/2020   20:51 Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը. Նիկոլը սգո օր չի հայտարարելու, նրա համար համար սա ողբերգություն չէ. Միքայել Մինասյան 11/30/2020   20:35 Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելը ուղղորդում է քաղաքացիական հագուստով անձը 11/30/2020   20:28 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 33 անձ բերման է ենթարկվել 11/30/2020   20:23 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/30/2020   20:09 Վրաերթ Բաղյան փողոցում 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/30/2020   20:02 Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել 11/30/2020   19:52 «Ես հայտարարել եմ 1400 անձնագրերի մասին, իսկ իրենք գնացե՞լ են անձնագրային կենտրոններ, ստուգե՞լ են այն մարդկանց ցուցակը. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ-ին 11/30/2020   19:47 Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա 11/30/2020   19:44 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին 11/30/2020   19:31 «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը՝ «դիմակի գործով» 11/30/2020   19:28 Մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու.Տիգրան Աբրահամյան 11/30/2020   19:11 Այսօր հավաքների արգելք չկա, բայց հրաման տվողին դա չի հետաքրքրում, հրաման տվողը վախեցած է. Վարոսյան 11/30/2020   19:05 Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նախաձեռնեց Դատավորների գործունեությանը միջամտելու գործընթացը. հայտարարություն 11/30/2020   18:44 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 11/30/2020   18:41 Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին 11/30/2020   18:38 Անհամաչափությունը ոչ ես եմ որոշում, ոչ՝ Դուք. Ոստիկանության ծառայող 11/30/2020   18:30 Իմքայլականների տան մոտ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում 11/30/2020   18:25 Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել. Մելիքյան 11/30/2020   18:19 Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Մելիքյան 11/30/2020   18:16 Կոչուբաև. Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը 11/30/2020   18:14 Արցախ մեկնող զինվորնորի մկրտություն 11/30/2020   18:13 Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով վարչապետի հրաժարականը 11/30/2020   18:05 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին 11/30/2020   18:00 Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը 11/30/2020   17:49 Խաղաղ ակցիայի մասնակիցների վրա հարձակված անձանց թվում ճանաչել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մորը 11/30/2020   17:44 Ջուր ծեծոցու ժամանակ այլևս չկա, այդ նախկինների թեզն իրեն սպառած քարոզչական փուչիկ է. Ա.Վանեցյան 11/30/2020   17:41 «Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը 11/30/2020   17:37 Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը 11/30/2020   17:33 Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը 11/30/2020   17:29 Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 11/30/2020   17:18 Աղավնոյի համայնքապետը և մյուս բնակիչները չեն պատրաստվում վայր դնել զենքը. WarGonzo 11/30/2020   17:15 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի տեսախորհրդաժողովի ձեւաչափով 11/30/2020   17:12 Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 11/30/2020   17:04 Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք. Վարդևանյան 11/30/2020   17:00 Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 11/30/2020   16:56 Երևանում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է 11/30/2020   16:42 Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով 11/30/2020   16:36 Ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային. Արթուր Վանեցյան 11/30/2020   16:30 Վերաքննիչ քրեկան դատարանի նախագահը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը 11/30/2020   16:16 Արթուր Վանեցյան. «Ես կարծում եմ, որ նույնիսկ մենք կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու» 11/30/2020   16:05 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 11/30/2020   15:58 Ծնունդդ շնորհավոր Հերոս.Սուրենն իր 21 ամյակը նշեց Զինվորի տանը. Արմեն Մուրադյան 11/30/2020   15:55 ՀՀ ԿԳՄՍՆ-«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով 11/30/2020   15:48 Արմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին
11/29/2020   17:26 Զարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրել 11/29/2020   15:27 Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք. ադրբեջանագետ 11/30/2020   16:16 Արթուր Վանեցյան. «Ես կարծում եմ, որ նույնիսկ մենք կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու» 11/28/2020   23:26 «Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am 11/28/2020   22:39 Դեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի 11/29/2020   21:26 Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ նա սուտ է խոսում. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/30/2020   13:49 Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. Փաշինյանի խոսնակը հաստատեց 11/28/2020   21:56 Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից. Մ. Մինասյան 11/29/2020   18:38 Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան 11/29/2020   19:03 Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է. Կարին Տոնոյան 11/30/2020   12:19 Միքայել Մինասյան . Մնաց 12 ժամ... 11/29/2020   19:49 «Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/30/2020   10:11 Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը պարզաբանում է 11/30/2020   18:19 Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Մելիքյան 11/29/2020   20:41 Ովքեր մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն ու մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն. Կարեն Վրթանեսյան 11/29/2020   20:00 Ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն Հովհաննիսյան 11/29/2020   18:20 Լաչինը հանձնելու գործընթացը պետք է դադարեցնել մինչև բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը․ Էդգար Ղազարյան 11/29/2020   16:33 Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար. Սարհատ Պետրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին 11/29/2020   13:28 Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթուղթը՝ չկար Լաչինի ու Քելբաջարի հանձնումը, կար՝ դիակների ու գերիների անհապաղ վերադարձի ամրագրում. Փաշինյանը մերժել է

Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 03/05/2019   10:02  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է.

 

«Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր,

Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:  Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել եւ ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաեւ մեր այսօրվա մարտահրավերների եւ ապագայի մեր նպատակների եւ պլանների մասին:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանում ներկայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են իրենց բնույթով եւ չափերով՝ փոփոխություններ, որոնք լիովին փոխում են մեր քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը:

Անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն: Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության եւ եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները եւ կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների եւ արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության եւ բազմակարծության, արդարության եւ հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի եւ քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Նրանք ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը եւ նաև նրանց, ովքեր ստեղծել եւ շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները:

Թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը  Հայաստանում:

Անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները ամրապնդեցին մեր ձեռքբերումները: Հեղափոխության ետեւում կանգնած քաղաքական ուժերը տարան աննախադեպ հաղթանակ: Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն:

25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարեւոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար եւ թափանցիկ:

Համոզված եմ, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Իմ վստահությունը հիմնված է հետեւյալ նախադրյալների վրա.

Նախ, ազատության եւ ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ 1980-ականների վերջերին համազգային շարժում սկսվեց նախկին կոմունիստական ռեժիմի դեմ: 1991 թ. մեր անկախության վերականգնումն անվիճելիորեն ուղղված էր սահմանադրական ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ ազատական արժեքների վրա հիմնված հասարակության կայացմանը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեց՝ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների եւ ձգտումների թյուր մեկնաբանության:

Երկրորդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի եւ ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա: Այս առաջադեմ գործընթացը ծնվել է մեր ժողովրդի կամքից եւ ձգտումներից: Ավելին, դա արտաքին ուժերի հետ կապ չունի: Այն մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ մի տեկտոնային տեղաշարժ չի առաջացրել, ոչ էլ մեր արտաքին քաղաքականության ռազմավարության որեւէ փոփոխություն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին եւ գործընկերներին:

Երրորդ, ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատեւման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի եւ մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ եւ ավելի արդյունավետ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարեւոր նախապայման: Հետեւաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք:

Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի եւ ամրապնդվի: Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները:

Առաջին հերթին, դա մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունն է: Այսօր աղքատության գծից անդին գտնվող մարդիկ կազմում են մեր ազգաբնակչության մեկ երրորդը: Նրանք են հանդիսանում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքի հիմնական սոցիալական հենքը, ինչին մենք անցյալում ականատես եղանք:

Մեր հասարակությունում առկա է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության միջեւ սերտ փոխհարաբերություն: Միջին դասի փոշիացումը, ըստ իս, հանգեցրեց ժողովրդավարության անկման: Այսպիսով, ուժեղ եւ կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է եւ, հետեւաբար, մենք պետք է գնանք տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը մեր կառավարության հերթական նպատակն ու Ծրագրի անկյունաքարն է:

Այս տեսանկյունից մենք ընդունեցինք եւ արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:

Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել մեր հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ:

Մենք նաեւ կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել եւ արարել արագ զարգացող ու անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:

Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Մեր բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք խոչընդոտների: Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար:

Այս նախաձեռնության արժեքը եւ գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Այս առումով ես ուզում եմ նշել, որ Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA- ի արագ վավերացումը կարևոր է դրա լիակատար իրագործման եւ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Այս պահին անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդն արդեն վավերացրել է Համաձայնագիրը, եւ մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մյուսները ևս նույնը կանեն: Այս հարցում մենք շատ ենք հավատում խորհրդարանի աջակցությանը եւ ձեր անձնական ներդրմանը:

Մեր համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանայի նշել նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների եւ ընդհանրապես մեր համագործակցությանը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեր աջակցությունը հայցել այս գործընթացի խթանման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հետեւողականորեն կատարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ ևւ հարթ կընթանան մեր բարեփոխումները:

Հարգելի գործընկերներ,

Հարավային Կովկասում դեռեւս հարատևող աշխարհաքաղաքական եւ անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը:

Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի եւ տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:

Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը եւ կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:

Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները եւ շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:

Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետեւանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:

Խորհրդարանի հարգարժան անդամներ,

Կցանկանայի կարեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը:

 

Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման  անհրաժեշտությունը:

Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որեւէ այլընտրանք անկախությանը:

Եթե  մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը:

Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

Խորհրդարանի հարգելի անդամներ,

Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջեւ վստահությունը հակամարտությունների կարգավորման կարեւոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության եւ համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական եւ քաղաքական անհեթեթություն:

Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման եւ փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության եւ տնտեսական համագործակցության նոր ձեւեր: Երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 04/03/2019  |  ՄեկնաբանությունԲռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության. Նիկոլ Փաշինյան
13:54 02/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
11:29 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան
10:57 01/03/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով
21:29 28/02/2019  |  ՔաղաքականՀայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչներին
12:25 28/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին
10:32 28/02/2019  |  ՄամուլՀայ-իրանական օրակարգի հեռանկարները. Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»
20:50 27/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին
19:42 27/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
15:29 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով. ստորագրվել են փաստաթղթեր

Արխիվ

[]