Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   19:28 ՃՏՊ Զորավար Անդրանիկի փողոցում 09/22/2019   18:32 Եղանակը Հայաստանում 09/22/2019   18:09 Նկարիչը ապակի է կոտրում հանուն արվեստի, բայց ավելորդ մեկ ճաք՝ և դա արդեն վայրագություն է 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   13:57 ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   12:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում բացահայտվել է պատվիրված սպանության դեպք 03/05/2019   16:21  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված, Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 2 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում է՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2018թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:

Դեպքից ամիսներ անց, այլ քրեական գործերի շրջանակներում, պարզվել են հիշյալ դեպքին առնչվող նոր հանգամանքներ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, նույն վարչական շրջանների դատախազության և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված բազմաթիվ անհետաձգելի քննչական գործողությունների և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սպիտակ քաղաքի բնակիչը ոչ թե մահացել է թմրամիջոցի գերդոզավորման արդյունքում, այլ դարձել է սպանության զոհ, որն իրագործվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալի պատվերով։

Այսպես՝ 2019թ. փետրվարին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ ՔԿՀ-ի կալանավորը՝  ծնված 1974թ. թվականին, ով մեղադրվում էր մարդու առևանգման համար և ում վերաբերյալ քրեական գործն այդ պահին գտնվել է դատաքննության փուլում, վրեժի շարժառիթով իր խցակցին՝ 1995թ. ծնված երիտասարդին, պատվիրել է հիշյալ գործով տուժող, Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված Է.Գյուլազյանի սպանությունը՝ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Վերջինիս սպանությունը պատվիրելու համար նախատեսված վարձավճարի՝ 10 000 ԱՄՆ դոլարի շուրջ համաձայնության գալուց հետո, 23-ամյա խցակիցը քրեակատարողական հիմնարկից կապ է հաստատել 1995թ. ծնված իր ծանոթուհու հետ և ստացել սպանությունը նման եղանակով և համապատասխան գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը։

Այնուհետև, սպանությունն իրագործելու վերաբերյալ նախապես մշակված սցենարի և մեխանիզմի համաձայն՝ 23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով, կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և Գյումրի քաղաքի հյուրանոցներից  մեկում հանդիպել վերջինիս, որտեղ և թմրամիջոց է ներարկել նրան՝ տպավորություն ստեղծելու համար, թե մահը, իբր, վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից:

Հանցանքը թաքցնելու համար, գիտակցությունը կորցրած և անօգնական վիճակում գտնվող երիտասարդ տղամարդուն տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ և վերջինս 08.03.2018թ. ժամը 08։00-ին հայտնաբերվելուց հետո՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապահին, մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` արտածին նյութերով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել «մեթամֆետամինի» և «կանաբինոիդների» խմբին պատկանող թմրալկալոիդներ։

Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նոր հանցագործության, այն է՝ այլ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից դիտավորությամբ զրկելու դեպք, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով և առանձնացվել առանձին վարույթ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Է.Գյուլազյանի մահվան փաստի առթիվ 2018թ. ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք հետագայում կասեցվել են, իսկ Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ 14.08.2018թ. որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019թ. մարտի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի` Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.08.2018թ. որոշումը։

Բավարար ապացույցների համակցությամբ 1995թ. ծնված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ նույն թվականին ծնված տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.03.2019թ. որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 1974թ. սեպտեմբերի 5-ին ծնված Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Լուսանկարում՝ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը

Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել  010 578-905 կամ  010 572-365 հեռախոսահամարներով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:03 05/03/2019  |  Քրեական խրոնիկոն50 ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
12:14 04/03/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները հայտնաբերել են սպանություն նախապատրաստած անձանց. նրանք կալանավորվել են
10:12 04/03/2019  |  Քրեական խրոնիկոնԵրկու հարեւանների վեճը ավարտվել է սպանությամբ
19:45 25/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱրեգունի գյուղի 38-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու կողմից փայտով գլխին հասցված վնասվածքից
11:54 12/02/2019  |  Քրեական խրոնիկոն40- ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվեց
19:09 16/05/2018  |  Դատական ռեպորտաժներՍպանությունը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում. պաշտպան
21:28 05/04/2018  |  Քրեական խրոնիկոնԳործարարը պատվիրել է վարորդի սպանությունը սեփական մահափորձը բեմադրելու համար
21:10 05/04/2018  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը սոցցանցերի սիրած կնոջը օֆլայն դառնալու է մղել, որպեսզի սպանի նրան ու թաղի անտառում
21:50 03/04/2018  |  Քրեական խրոնիկոնՏնքում էր ու խանգարում էր քնել՝ հիվանդի սպանության մեջ կասկածում են պալատի նրա հարևանին
22:55 30/03/2018  |  Քրեական խրոնիկոնՓարիզում դաժանորեն սպանել ու այրել են 85-ամյա ֆրանսուհուն, ով վերապրել է Հոլոքոստը

Արխիվ

[]