Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   15:47 «Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար կապի միջոցների մատակարարումը 10/22/2020   15:44 Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի. ռազմական գործողություններն այս պահին այլընտրանք չունեն. արտակարգ և լիազոր դեսպան 10/22/2020   15:35 Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք.Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստում 10/22/2020   15:30 Տեղումներ չեն սպասվում 10/22/2020   15:00 Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում 10/22/2020   14:56 Պետդումայի պատգամավորը հայտարարել է Հայաստանում դեսանտային գործողություններ իրականացնելու մասին 10/22/2020   14:52 ԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվելու. ԵՊՀ խոսնակ 10/22/2020   14:44 Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով 10/22/2020   14:36 Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում 10/22/2020   14:20 Ժենգյալով հացը փոքր եմ թխում, որ զինվորի համար գումարն ավելի շատ կլինի. Հենց պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում մեծ-մեծ կթխեմ բոլորի համար. Արցախցի տիկին Արմինե 10/22/2020   14:16 Նարեկ Մեսրոպյանը զոհվել է մարտի դաշտում մասնագիտական պարտքը կատարելիս 10/22/2020   14:10 Սա ոչ թե հող է, այլ՝ արյուն, պետք է պահպանենք մինչև վերջ. հայորդիները՝ առաջնագծից 10/22/2020   14:05 Դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար աղետը. Նաիրա Զոհրաբյան 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/22/2020   13:39 Իրականության մեջ ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի.քաղաքագետ 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/22/2020   13:18 «Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով». Արայիկ Հարությունյան 10/22/2020   13:14 Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի ջոկատին. Արսեն Բաբայան 10/22/2020   13:08 Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների սպառմանը. Հայտարարություն 10/22/2020   13:06 Աշխարհը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է առավոտյան աչքը բացել պայթյունի ձայներից և, չիմանալով ինչ է կատարվում, երեխային գրկած իջնել նկուղ.արցախցի կին 10/22/2020   12:55 Զինվորական Գայանեն կրակոցների ժամանակ 3 երեխաների հետ մեքենան ինքնուրույն վարելով Ստեփանակերտից հասել է Երևան, դուստր է ունեցել 10/22/2020   12:49 «Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/22/2020   12:34 Բողոքի ակցիա Բրյուսելում 10/22/2020   12:21 Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր. Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   12:19 Այստեղ ամեն մի ճակատագիր խեղված է, ուր եք դուք, ինչու եք լռում. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց 10/22/2020   12:08 Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան. Ստեփան Դանիելյան 10/22/2020   12:06 «Սահմանին ձեզ սպասում են, ավելի՝ քան երբևէ».Արցախի նախագահը խրամատից տեսաուղերձով դիմել է ժողովրդին 10/22/2020   11:59 Վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը.Էդմոն Մարուքյան 10/22/2020   11:48 Աջակցություն Ամուլսարի համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին 10/22/2020   11:43 Մենք մեր հողը պաշտպանում ենք, դրա կարիքը չունենք, բայց մենք ասելիք ու պահանջ ունենք ԱՄՆ-ին.արցախցի կանանց ակցիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց 10/22/2020   11:38 Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից 10/22/2020   11:23 ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը 10/22/2020   11:19 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբերը շարունակում են այցերը Արցախից տեղափոխված մարդկանց 10/22/2020   11:15 Տղե՛րք, Հայրենիքը վտանգի մեջ է. Արթուր Վանեցյան 10/22/2020   11:08 Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են.Տիգրան Աբրահամյան 10/22/2020   10:54 ԱԻՆ-ը մեկ շաբաթում իրականացրել է 4316 վարակազերծում 10/22/2020   10:48 Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը. Գնել Սանոսյան 10/22/2020   10:45 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2306 դեպք 10/22/2020   10:21 Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր. «Ժողովուրդ» 10/22/2020   10:17 Սուտ է. Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ չի արձակել. Շուշան Ստեփանյան 10/22/2020   10:10 Ինչո՞ւ է ալիեւյան կլանը խոր դեպրեսիայի մեջ. «Փաստ» 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/22/2020   09:58 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ. «Հրապարակ» 10/22/2020   09:54 Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանը 2-րդ վիրահատությունն է տարել «Հրապարակ» 10/22/2020   09:52 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել. «Ժողովուրդ» 10/22/2020   09:49 Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ 10/22/2020   09:43 Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ» 10/22/2020   09:39 Անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան 10/22/2020   09:37 Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում. «Հրապարակ»
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից. Փաշինյան 03/05/2019   11:30  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին հնչեցված դրական գնահատականների համար` Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:

Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:

Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:

Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:

Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:

Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:

Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:

Ի պատասխան Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:

Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:

Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:

Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝  հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:

Կարևոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից:

Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:24 05/03/2019  |  ՄամուլԱրջի ծառայություն Նիկոլ Փաշինյանին. «168 Ժամ»
10:02 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
11:34 04/03/2019  |  ՄեկնաբանությունԲռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության. Նիկոլ Փաշինյան
13:54 02/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
11:29 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան
10:57 01/03/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով
21:29 28/02/2019  |  ՔաղաքականՀայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչներին
12:25 28/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին
10:32 28/02/2019  |  ՄամուլՀայ-իրանական օրակարգի հեռանկարները. Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»
20:50 27/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին

Տեսանյութեր

10/22/2020   11:54 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]