Թեմաներ
Հինգշաբթի 08 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/13/2020   21:03 Նոտր Դամը եւ Բիգ Բենը հայտարարել են արաբներից «գողացված» 08/13/2020   20:43 «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն 08/13/2020   20:25 Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ 08/13/2020   20:23 Ռուսաստանը սկսել է հրաժարվել դոլարից 08/13/2020   20:14 Վերացվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը. Արտակարգ դրության շրջանակներում սահմանափակումների փոփոխությունների վերաբերյալ 08/13/2020   20:05 Հայաստանը և ընդունող է, և տարանցիկ է, և ինքը արդեն թրաֆիքինգի երկիր դարձել. Վիրապյան 08/13/2020   19:44 Այսօր հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններից միայն մեկում է խախտում արձանագրվել. ՍԱՏՄ 08/13/2020   19:38 Եթե վաղն օրենք ընդունվի, որ մեզ պետք է գնդակահարեն ու մենք դիմադրենք՝ դուրս կգա՝ օրե՞նք ենք խախտում. բնակիչ 08/13/2020   19:15 Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ 08/13/2020   19:10 Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի 08/13/2020   19:04 Բեռլինում բացվել է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը նվիրված ցուցահանդես 08/13/2020   18:59 «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/13/2020   18:52 Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները դժգոհում են՝ իրենց շենքի դիմաց կառուցվող շենքը կխախտի իրենց իրավունքները 08/13/2020   18:31 Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետն աշխատանքից ազատել է Երևանի գլխավոր ճարտարապետին 08/13/2020   18:09 «Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը՝ հավանաբար այո». Հրանուշ Խառատյան 08/13/2020   17:42 Լիդիանի բաժնետոմսերի 41% -ը չի պատկանում թուրքերին. Արմեն Մելքումյան 08/13/2020   17:35 Դանակահարություն Մյասնիկյան գյուղում 08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/13/2020   17:15 Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները 08/13/2020   16:49 Դատարանը երկրորդ անգամ է վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացրած հայցադիմումը 08/13/2020   16:37 Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020   16:22 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 08/13/2020   16:13 Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան 08/13/2020   16:06 Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին 08/13/2020   15:53 Սպասվում են տեղումներ 08/13/2020   15:46 Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից. ermenihaber.am 08/13/2020   15:40 Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար 08/13/2020   15:29 Քրեական ենթամշակույթի դեմ համակարված պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը 08/13/2020   15:26 Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Մելիքյան 08/13/2020   15:14 168.am. ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից 08/13/2020   15:09 Մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում 08/13/2020   14:54 ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները 08/13/2020   14:42 «Օգնեք մեզ, պարոն վարչապետ». երեք անչափահաս երեխաների հետ ընտանիքը կառավարական ամառանոցի մոտ է 08/13/2020   14:39 «Կնստեմ այնքան, մինչև գիտակցությունս կկորցնեմ». բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը հացադուլ է հայտարարել 08/13/2020   14:30 Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ 08/13/2020   14:23 Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 08/13/2020   14:08 Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/13/2020   13:42 Մենք պետության կարիքներից տուժած ենք, մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ «կատոկած». Եկմալյանի բնակիչները բողոքում են 08/13/2020   13:33 Պուտինն ու Ալիևը հետախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր 08/13/2020   13:30 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով 08/13/2020   13:22 Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան 08/13/2020   13:16 ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում. «Լիդիան Արմենիա» 08/13/2020   12:58 Կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակագործներին ու գինեգործներին 08/13/2020   12:52 Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա 08/13/2020   12:38 Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան 08/13/2020   12:22 Ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է. Փաշինյան 08/13/2020   12:19 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր 08/13/2020   12:14 «Մեկը եկել 22 հարկ է սարքել, ասումա փողը տուր տունը տամ՝ ո՞նց թե փողը տուր, բա դակումենտը ինչի համար է» Եկմալյանի բնակիչները կրկին բողոքում են 08/13/2020   12:05 Տնտեսվարողների մոտ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է. Ավինյան
08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/13/2020   18:59 «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին. Ռոբերտ Քոչարյան 03/04/2019   14:09  |  Քաղաքական

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց և մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ «168 Ժամը» հարցաշար էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի հետ։

– Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։

 
– Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը  բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։


Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը  հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։

– Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին  (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։  

– Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

– Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը։ Թեև անցած տարվա վերջին օրը վարչապետը հայտարարեց, որ խնդիրը սկզբունքորեն լուծված է՝ սպառողների համար գազը չի թանկանալու, այնուամենայնիվ, հետո պարզվեց, որ դեռ բանակցություններ են ընթանում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը՝ ըստ Ձեզ։

– Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Սակայն միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրը ես չէի բնութագրի միայն այս  հանգամանքով։ Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն  անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

– Ծանոթացե՞լ եք արդյոք Կառավարության ծրագրին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

– Այո, ծանոթացել եմ։ Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին, և տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Լոզունգների ու ցանկությունների հավաքածու է, որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։ Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխ­ներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն։

– Դուք և՞ս կարծում եք, որ հասարակության տրամադրությունները փոխվում են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում այս առումով մոտ ապագայում։

– Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ։ Ինչպես հայտնի է սոցիալական հոգեբանությունից, նման դեպքերում, որպես կանոն, էյֆորիան վերածվում է զայրույթի կամ ապատիայի։ Առաջանում է խաբվածության զգացողություն, և մարդիկ, բնականաբար, սկսում են մեղավորների փնտրել։ Սովորաբար մեղավոր են դառնում նրանք, ում հետ կապվում էին նրանց գերազանցված սպասումներն ու հույսերը։ Այդպես եղավ 1991-ի նախագահական ընտրություններից հետո, և այն ժամանակ էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե հիմա ինչպես կընթանան գործընթացները։ Ըստ ամենայնի՝ աշնանը մոտ իշխանությունների վարկանիշը այնչափ կգահավիժի, որ նրանց լեգիտիմության հարցն արդիական կդառնա։ Ի՞նչ կլինի հետո։ Խումհար՝ բոլոր այն զգացողություններով, որոնցով բնորոշվում է այդ վիճակը։

– Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։

– Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։

Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։

Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։

– Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։

– Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։

– Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։

– Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1-յան երթը և վարչապետի՝ այդ օրվա ելույթը։

– Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Թերևս, արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը ու նույնիսկ 11 տարի անց թույլ չի տալիս ապաշխարել և բացել հաշտության էջը։ Ամեն ինչ տեղի է ունենում Ֆրեյդի ուսմունքի համաձայն։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։

Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու։

– Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։

– Ոչ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։

– Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։

– Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:14 20/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պարզապես պարտավոր ենք սթափվել. Ռոբերտ Քոչարյան
13:14 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը
19:43 12/02/2019  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
13:14 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ
10:59 02/02/2019  |  ՄամուլԱրցախի էլիտան Քոչարյանին զորակցո՞ւմ է. Ովքեր են մասնակցել նրա գրքի շնորհանդեսին. «Հրապարակ»
19:28 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը
10:43 28/12/2018  |  ԼՐԱՀՈՍՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
11:28 21/12/2018  |  Քաղաքացիական իրավունքՌոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության դատաքննությունն ավարտվեց. պատասխանող կողմի դատարանին հայտնած բացարկի միջնորդությունը՝ մերժվեց
09:23 12/12/2018  |  ՄամուլՀովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի որդիների հարաբերությունները շատ են սերտացել. «Ժամանակ»
18:47 10/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ քննիչի կարծիքով՝ Քոչարյանի գործով դատավորը կոպետենտ չի՞ եղել գործը քննելու համար

Տեսանյութեր

08/13/2020   11:09 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]