ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին». Արփինե Հովհաննիսյան 03/04/2019 11:09 | Մեկնաբանություն
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը.
Աղբյուրը բառացի` ստորև
Հարգելի քաղաքացիներ,
Հրապարակում եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։ Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.
«…Անգամ, եթե մոտ 10 հազար ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՍՏԵՂԾՈՂ հանրային ծառայողներ ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ (ՏՈՒԺՎԵՆ), ԱՊԱ ԴՐԱՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի
…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ։»։
Այս մեջբերումները առաջացնում են առնվազն հետեւյալ հարցերը.
• Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։
• Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ, այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։
• Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության եւ տնտեսական թռիչքաձեւ աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։
• Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետեւ երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։
• Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։
• Արդյոք փոխվարչապետը եւ ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձեւակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։
• Եվ ամենակարեւորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպեր իրավական վերահսկողությամբ:
Իրականում հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։
• Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։
Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնո՞ւմ են, թե՞ ոչ:
Հ.Գ. 1. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող:
Հ.Գ. 2. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ