ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ ռեկտորը կդիմի՞ դատարան՝ ոստիկանության կողմից իր անմեղության կանխավարկածը խախտելու համար 03/01/2019 17:06 | ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ-ում արձանագրված ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության հարուցած գործը Քննչական կոմիտեն ստացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, որտեղից տեղեկացրին նաև, որ քրգործի քննությունը հանձնարարվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: Գործը գտնվում է նախաքննության փուլում, կարգավիճակ ունեցող անձինք առայժմ չկան: Պատճառված վնասի չափը պարզելու համար փորձաքննություն դեռեւս չի նշանակվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայր բուհում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ՝ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Բացի այդ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ԵՊՀ-ի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին, ինչի հետևանքով յուրացվել է 9.200.000 դրամ:
Հաղորդագրության մեջ նշված էր նաև. «Բուհի ղեկավար պաշտոնատար անձը ԵՊՀ-ի հետ համագործակցող մի ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել»:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ հաղորդագրության մեջ նշված ղեկավար պաշտոնատար անձը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է:
Սիմոնյանը ոստիկանության այս հայտարարությունը անհիմն ու անհեթեթ էր որակել։ Իսկ ԵՊՀ-ի տարածված հայտարարության մեջ ոստիկանությունը մեղադրվում էր անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված էր. «Համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ»։ Ըստ ԵՊՀ-ի հայտարարության՝ ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու։
Իսկ ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարների վճարման և դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ ոստիկանության մեղադրանքների կապակցությամբ կապակցությամբ նշված էր, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ համալսարանը պարզաբանումներ և ապացույցներ է ներկայացրել ոստիկանությանը:
«ՀՀ ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում»,- նշված էր հայտարարության մեջ:
Փորձեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից ճշտել՝ արդյոք Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատարան դիմել անմեղության կանխավարկածի խախտման համար, ինչին խոսնակը պատասխանեց, որ ստույգ չգիտի։
Նշենք, որ համալսարանին ուղղված մեղադրանքներով ավելի վաղ հանդես էր եկել նաեւ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։
«Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 20:29 Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան
- 04/11/2021 20:23 Այս օպերացիայի արդյունքում թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին
- 04/11/2021 18:59 Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնին է հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության. Դերզյան
- 04/11/2021 18:01 Պատերազմի մեջ գտնվող երկրի 2-րդ պաշտոնատար անձը հրապարակայնորեն մեղադրվեց թշնամի երկրի գործակալ լինելու մեջ. Եսայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 22:43 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ
- 04/11/2021 18:44 Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել
- 04/11/2021 16:50 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները