Թեմաներ
Կիրակի 01 / 24 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2021   23:12 Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին 01/24/2021   22:56 Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք՝ տաղանդից. Մհեր Մկրտչյան 01/24/2021   22:43 ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը 01/24/2021   22:27 Իմ թանկագին բազմաշերտ ժողովուրդ, պետականության կորուստը պարզապես բառակապակցություն չէ, հասկացի՛ր. Ռազմագետ 01/24/2021   22:11 ՄԻՊ-ը ներկայացրել է՝ Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ 01/24/2021   22:01 Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան 01/24/2021   21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց 01/24/2021   21:27 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/24/2021   21:06 Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով 01/24/2021   20:30 Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցը հաստատեց՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տարբերակը քննարկվում է 01/24/2021   20:21 Ֆրանսիան առաջարկել Է հակառուսական պատժամիջոցներ սահմանել Նավալնու պատճառով 01/24/2021   20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/24/2021   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 01/24/2021   19:39 Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/24/2021   18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով 01/24/2021   18:42 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացել 01/24/2021   18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր 01/24/2021   18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան 01/24/2021   17:49 Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 01/24/2021   17:37 Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան 01/24/2021   17:13 Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության. Մինասյան 01/24/2021   16:57 Եվս մեկ երկիր հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կիրառմանը 01/24/2021   16:23 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից 01/24/2021   16:13 Ամերիկյան հետախուզությանը բռնել են իրենց քաղաքացիների մասին տվյալների բազաների գնման գործում 01/24/2021   15:52 Իսրայելում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամմ են հայտնաբերել 01/24/2021   15:30 Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում և Արարատի մարզում ջրանջատում կլինի 01/24/2021   15:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 01/24/2021   14:54 Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր 01/24/2021   14:49 Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը 01/24/2021   14:37 Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում ավտոերթին մասնակցող մեքենաները․ Հայկ Մամիջանյան 01/24/2021   14:28 Ֆրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնել 01/24/2021   14:18 Մայրաքաղաքի գլխավոր հրապարակ տանող ճանապարհը փակ էր ավտոերթ իրականացնողների համար․ Փոխոստիկանապետի հետ բանակցելուց հետո ճանապարհները բացվեցին 01/24/2021   13:55 Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում 01/24/2021   13:40 Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ 01/24/2021   13:22 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների 01/24/2021   13:13 Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին 01/24/2021   12:54 Կայսրություննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/24/2021   12:29 Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում 01/24/2021   12:22 Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան 01/24/2021   11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել 01/24/2021   11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է 01/24/2021   11:08 50 658 փախստական է վերադարձել Արցախ 01/24/2021   11:00 Հաստատվել է կորոնավիրուսով վարակվման 127 դեպք. 9 մարդ մահացել է 01/24/2021   10:53 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած 01/24/2021   10:38 Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը. Մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ 01/24/2021   10:28 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 01/23/2021   23:59 Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել. Կորած զինծառայողի հորեղբայր 01/23/2021   23:10 Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական
01/23/2021   20:20 Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է 01/23/2021   12:21 Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am 01/24/2021   21:06 Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով 01/23/2021   14:59 Իշխանության նոր նախագծով փորձ է արվում իրավապահ համակարգն «իրենց բռունցքի մեջ կուտակել», որ իրենց կատարած հանցագործությունները կարողանան արդարացնել. Թաթուլ Պետրոսյան 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/23/2021   13:11 Փաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել Մինասյան 01/23/2021   12:52 «Նիկոլ Փաշինյանի՝ հայերին ատելու բոլոր պատճառները պետք է փնտրել նրա դառն ու դաժան մանկության տարիներում». հոգեբան Կարինե Նալչաջյան 01/23/2021   19:53 Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. Հադրութի վարչակազմի ղեկավար news.am 01/23/2021   16:22 Միայն մեկ կուսակցություն է ազնվորեն պայքարում․ Վազգեն Մանուկյանը մենակ է մնացել․ Շիրինյան 01/23/2021   21:20 Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ 01/23/2021   14:17 Երեւանում 29-ամյա երիտասարդին կրակահերթով սպանել են՝ մեջքով կանգնելու համար 01/23/2021   17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/23/2021   17:20 Նիկոլ, կանգնի պարզ ասա՝ ով չի թույլ տալիս, որ դու հրաժարական տաս. Նազարյան 01/23/2021   13:17 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է` պետականության հաշվին 01/23/2021   12:32 Դավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ). քաղաքագետ 01/23/2021   22:29 Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում AntiFake.am 01/23/2021   14:32 Հնարավոր է հարձակում ՀՀ-ի վրա. Ռուբեն Մելքոնյան 01/23/2021   21:10 Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Արփինե Հովհաննիսյան 01/23/2021   15:54 Թշնամին, մեզ հետ հայերեն խոսելով, բաժանելով սև ու սպիտակների, դրեց մեր պարտության հիմքը․ Հովհաննիսյան

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչներին 02/28/2019   21:29  |  Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում`  ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին  դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին  նկարագրելիս և ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:

Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:

Իրոք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին և այդ գաղթից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր ծանր իրավիճակում` անընդհատ կրկնվող պատերազմների թատերաբեմ էր, և Նոր Ջուղան դարձավ այն օջախը, որտեղ հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակույթը:

Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանվում: Ենթադրվում է, որ Արևելյան և Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց ժամանակն անողոք է գտնվել մշակութային ժառանգության նկատմամբ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հայկական մշակույթի այս անգին գանձերը պահպանել եք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնության, հպարտության, մեծության անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել եք հայկական ինքնությունը և ի վերջո Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ այսքան հայկական և հայ մնալով կարողացել եք լինել Իրանի Իսլամական Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետության հզորացմանը և բարգավաճմանը: Շնորհակալություն ձեզ ԻԻՀ լիարժեք, արժանապատիվ և հպարտ քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամությունը աղյուս առ աղյուս, կաթիլ առ կաթիլ կառուցելու համար:

Այն, որ մեր և առհասարակ հայկական պատվիրակությունների պաշտոնական այցերն անցնում են բարձր մակարդակով` մեր բարեկամական հարաբերությունների ուղղությամբ ձեր անուրանալի ծառայության արդյունքն է:

Քանի որ խոսվեց պատմության մասին` ուզում եմ ընդգծել, որ այն իսկապես մեզ համար չափազանց կարևոր է: Ուրախ եմ տեսնել այն մթնոլորտը, որ առկա է Նոր Ջուղայի, Թեհրանի, Փարիզի, Քյոլնի հայության շրջանում, այն բացառիկ ազգային միասնությունը, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

Համոզված եմ, որ այդ ժողովրդական հեղափոխությունը դուք համարում եք ձեր անձնական հաղթանակը, որովհետև դա ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովորդի յուրաքանչյուր զավակ ներդրում ունի այդ հաղթանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր քաղաքացիական հաղթանակի համար, որովհետև բոլորով մեծ քայլ ենք կատարել, որ մեր երազանքները դառնան իրականություն:

Ուզում եմ այսօր նաև ձեզ ողջունել որպես հաղթանակած հպարտ քաղաքացիների: Ձեզնից շատերն այսօր ՀՀ քաղաքացիներ չեն, բայց ես համայնքի ներկայացուցչի խոսքից հասկացա, որ ձեզնից շատերը Հայաստանի հպարտ քաղաքացի են լինելու վաղը և դա ամենակարևոր ու մեծ երազանքն է, որ մենք միասին պետք է ի կատար ածենք:

Երբ խոսում եմ դրա վերաբերյալ` առաջին հերթին մտածում եմ պատմության մասին և այդ խոսակցությունն ինձ հանգեցնում է այն մտքին, որ այն առաքելությունը, որ պետք է իրականացնենք` պատմական է, ոչ թե բառիս փոխաբերական, այլ բուն իմաստով:

Միշտ մտածել եմ, որ հայության խնդիրն է ի վերջո այնպես անել, որ որպես ժողովուրդ կարողանանք հաղթահարել այն պատմական ցիկլը, որը մեզ ուղեկցում է Արշակունիների ժամանակներից: Ո՞րն է այն. դա պետականության կորստի անընդհատ շրջապտույտն է, երբ մենք, ըստ էության, Արշակունիների դինաստիայի անկումով երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը:

Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում: 

Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա տրամաբանությունը: Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչը նոր բուռն ծափերի ներքո հայտարարում էր, որ իրենց երազանքը Հայաստան վերադառնալն է ու այդպիսով նա ևս խոսում է մեր պատմությունը սրբագրելու մասին:

Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը:

Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն:

Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ:

Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից:

Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ նաև «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո: Մեզնից յուրաքանչյուրը` վարչապետ, թե նախարար, պատգամավոր, թե շինարար, Հայաստանում, թե Սփյուռքում պետք է գիտակցի իր բացառիկ պատմական դերը:

Երբ խոսում եմ մեր ունեցած պատմական դերի մասին` չեմ խոսում վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ պետական մարմնի պատմական դերի մասին, խոսում եմ յուրաքանչյուր հայի պատմական դերի մասին:

Ուզում եմ ստանալ ձեր լիազորությունը, որ հայտարարեմ` յուրաքանչյուր հայ տեր է իր պատմական առաքելությանը և իր ուսերին հպարտ կրելու է իր պատմական առաքելությունը:

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է:

Ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:25 28/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման նախնական պայմանավորվածության մասին
10:32 28/02/2019  |  ՄամուլՀայ-իրանական օրակարգի հեռանկարները. Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»
20:50 27/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին
19:42 27/02/2019  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
15:29 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով. ստորագրվել են փաստաթղթեր
15:16 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍԹեհրանում կայացել են հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ. Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են բազմաթիվ հարցեր
13:35 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՈրո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները. մանրամասնում է Նիկոլ Փաշինյան
12:18 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին. Փաշինյանի գրառումը թվիթերում
11:55 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍԹեհրանում կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը
11:45 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Իրան

Արխիվ

[]