Թեմաներ
Երկուշաբթի 03 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/25/2019   18:38 Լևոն Հակոբյանը նշանակվել է փոխնախարար 03/25/2019   18:23 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարն ազատվել է աշխատանքից 03/25/2019   18:05 Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով. քաղաքապետ 03/25/2019   17:46 Ընկերության նախկին աշխատակիցը ՍՊԸ-ի տվյալների բազան ջնջել է կայքից 03/25/2019   17:36 Մարզիչը մեղադրվում է դպրոցականին պարբերաբար բռնաբարելու մեջ 03/25/2019   17:12 Օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները 03/25/2019   17:03 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ 03/25/2019   16:56 Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին 03/25/2019   16:51 Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը 03/25/2019   16:40 Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան 03/25/2019   16:36 Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց 03/25/2019   16:29 Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ 03/25/2019   16:26 Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը 03/25/2019   16:16 Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 03/25/2019   16:13 Օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել Զոհրաբ Մնացականյանը 03/25/2019   16:10 ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից տրամադրվող անվճար բժշկական խորհրդատվությունները շարունակվում են 03/25/2019   15:51 Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն. ՔԿ նախագահ 03/25/2019   15:00 Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Վիենայում 03/25/2019   14:37 Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում 03/25/2019   14:27 Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել 03/25/2019   14:10 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱՀ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ 03/25/2019   14:02 2019 փետրվարին հունվար ամսվա համեմատ գրանցվել է գործարքների 43.6 %-ով աճ 03/25/2019   13:57 Շենավանում կրակոցների գործով 7 անձ տուժող է ճանաչվել . նոր մանրամասներ 03/25/2019   13:45 Դանակահարություն՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակում 03/25/2019   13:42 Մարդկանց երազանքները կարող են մեկ օրում կատարվել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին և նրա գյումրեցի փոքրիկ երկրպագուին 03/25/2019   13:34 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելուն օժանդակելու համար 03/25/2019   13:27 Շենավանում փորձել են սպանել 3 անձի 03/25/2019   13:27 Մեքենան բախվել է ձնակույտին. վարորդը տեղում մահացել է 03/25/2019   13:21 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ 03/25/2019   13:12 «Քլիներս» ՍՊԸ հայտարարությունը ՀՀ Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ 03/25/2019   13:03 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 22-ից 25-ը 03/25/2019   12:55 Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Լուսառատ գյուղում 03/25/2019   12:54 Էդմոն Մարուքյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին 03/25/2019   12:46 Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցելու է նրանց կարիքների անհատական ուսումնասիրության վրա հիմնված ծառայություններ 03/25/2019   12:37 «Անձի երկվության այս դիլեման, ցավոք, երկարաձգվում է». Արտակ Զաքարյան 03/25/2019   12:30 Հենրիխ Մխիթարյանը իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին 03/25/2019   12:25 «Երևան իմ սեր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընթացքի վերաբերյալ 03/25/2019   12:20 Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը 03/25/2019   12:18 Ձեռք են բերվել ճանապարհաշինական նոր, ժամանակակից սարքավորումներ 03/25/2019   12:12 Նշվել են գլխուղեղի քաղցկեղի առաջին ախտանիշները, որոնց վրա մարդիկ ուշադրություն չեն դարձնում 03/25/2019   12:09 Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 03/25/2019   12:06 Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 03/25/2019   12:02 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ 03/25/2019   11:55 Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է 03/25/2019   11:44 Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը 03/25/2019   11:34 Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը ՄԻԵԴ հետաձգել է եւ տեղեկատվություն պահանջել Կառավարությունից 03/25/2019   11:18 Հարկադիր կատարման ծառայությունը 4 օրվա ընթացքում ստացել է 3124 դիմում և գրություն 03/25/2019   11:14 Արայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին.Սասնա Ծռեր 03/25/2019   10:50 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ 03/25/2019   10:47 Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքում տեղադրված արագաչափ սարքը
03/23/2019   23:48 Խմած տղամարդը ոտքով հարվածել է Փաշինյանին 03/25/2019   13:21 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ 03/24/2019   15:52 Ռուսաստանում աղջիկը կողակցի հետ սպանել է ընտանիքի անդամներին 03/24/2019   14:50 Ենոքավանում կկատարվեն մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ 03/23/2019   20:07 Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով դատարանը գրավ է կիրառել. մեղադրյալն ազատվել է արգելանքից 03/24/2019   13:51 Խանդոտ երիտասարդը դյուրավառ հեղուկը լցրել հղի ընկերուհու վրա և հրկիզել նրան 03/24/2019   12:21 Փոխհրաձգություն Լոռու մարզում. 3 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/24/2019   20:33 52 -ամյա քաղաքացին ավտոմեքենայով փորձել է նետվել ձորը 03/24/2019   19:50 Դիետոլոգը զգուշացնում է թարմ քամած հյութերի վնասակարության մասին 03/24/2019   12:09 Մխիթարյանն իր 27-րդ գոլն է խփել Ազգային հավաքականում (տեսանյութ) 03/24/2019   21:11 Վիրաբույժը կարել է վերքը տափակաշուրթի օգնությամբ 03/25/2019   17:36 Մարզիչը մեղադրվում է դպրոցականին պարբերաբար բռնաբարելու մեջ 03/25/2019   11:14 Արայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին.Սասնա Ծռեր 03/24/2019   21:22 Կայծակը օդանավակայանում հարվածել է վայրէջք կատարող «Победa» ինքնաթիռին 03/24/2019   16:11 Առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի նվազել 03/25/2019   12:12 Նշվել են գլխուղեղի քաղցկեղի առաջին ախտանիշները, որոնց վրա մարդիկ ուշադրություն չեն դարձնում 03/25/2019   18:23 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարն ազատվել է աշխատանքից 03/25/2019   13:27 Շենավանում փորձել են սպանել 3 անձի 03/24/2019   19:24 ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի ռմբակոծումը համարել է անհրաժեշտ և լեգիտիմ 03/25/2019   11:55 Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

«Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը չպետք է օգտագործվի որպես չարաշահումների բացահայտմանը խոչընդոտող վահան». Շուշան Դոյդոյան 02/27/2019   13:13  |  Հարցազրույց

Պետական կառավարման մարմինների մոտ, ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նման կարծիք է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադարձել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին։

 -Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում։

-Ոչ բավարար. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2018 թվականի ուսումնասիրության համաձայն՝ պետական մարմիններին ուղղված տեղեկություն ստանալու հարցումների 56 տոկոսն է ժամանակին ստացել լիարժեք, 24-ը՝ թերի պատասխան: Մյուս կողմից, սակայն, նվազել են լուռ մերժումները։ Կարծում եմ՝ առաջնային է նոր նշանակված պաշտոնյաների տեղեկատվության ազատության վերապատրաստումը ՏԱ մասին ՀՀ օրենքի շրջանակում։ Թեեւ ավելի ու ավելի շատ լրագրողներ ու հկ-ներ են օգտագործում օրենքը, սակայն քաղաքացիները քիչ են օգտվում այս օրենքի մեխանիզմերից իրենց մյուս իրավունքները պաշտպանելու համար։ Եվ վերջապես, անհրաժեշտ է ձեւավորել տեղեկատվության ազատության պաշտպանության արդյունավետ մեխանիզմ։ Դատական պաշտպանությունը, թեեւ դրական պրակտիկա է արձանագրել, սակայն այն չի կարող համարվել արդունավետ, քանի որ դատական բողոքարկումը թանկ է եւ ժամանակատար։ 

-Իսկ որքանո՞վ են պետական կառավարման մարմինները այսօր պատրաստակամ թափանցիկ աշխատելու՝ մի կողմից, երբ իրենք են նախաձեռնող տեղեկատվություն տրամադրելու, մյուս կողմից, երբ կա տեղեկատվության պահանջատեր։

-Պետական մարմինները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն իրենց մոտ առկա տեղեկատվությունը հանրությանը հասանելի եւ մատչելի դարձնելու համար։ Ընդ որում, անկախ նրանից՝ մարդիկ դիմում են իրենց թե ոչ, պետք է առկա տեղեկատվությունը հրապարակեն պաշտոնական աղբյուրներում։ Այսօր նկատվում է առավել մեծ ակտիվություն սոցիալական ցանցերում, ինչը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել պաշտոնական աղբյուրներում տեղեկատվության հրապարկման պարտականությանը։ ՏԱ մասին օրենքն ասում է, որ պետական մարմինները պետք է պարբերաբար, սակայն տարին առնվազն մեկ անգամ պարտադիր հրապարակեն որոշակի խումբ տեղեկություններ, ինչպես, օրինակ, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, կրթությունը, պաշտոնը եւ այլն, դրանով իսկ պետությանը պարտավորեցնելով հեշտացնել տեղեկությունների մատչելիությունը։ Ի դեպ, պարտադիր եւ անհապաղ հրապարակման են ենթակա նաեւ դրանցում կատարվող փոփոխությունները (10-օրյա ժամկետում):  Ցավոք, չեմ կարող նշել մի մարմին, որը լիարժեք ապահովում է օրենքի այս պահանջը։ Հաճախ խախտվում է նաեւ օրինական մերժում տրամադրելու պահանջը։

-Այդ մերժումը հաճախ պայմանավորում են անձնական տվյալ լինելու հանգամանքով, ինչպես եղավ, օրինակ, պարգեւավճարների դեպքում, մյուս կողմից էլ՝ հանրայնացվում են անհատական այնպիսի տվյալներ, որոնք վտանգում են մարդու հետագա ինտեգրումը հասարակությունում, ինչպես, օրինակ, սեռական բռնության ենթարկված երեխաների կամ զինվորների անունները։ Այս պարագայում ինչպե՞ս տարբերակել գաղտնիության սկզբունքի առաջնայնությունը։

-Շատ նուրբ է տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության միջեւ եղած այդ սահմանը։ Եվ շատ հաճախ դրանք, այո, բախվում են։ Յուրաքանչյուր դեպքում մինչ որոշում կայացնելը անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործին բնորոշ հանգամանքները։ Ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նույն պարգեւավճարների դեպքում հանրային մեծ քննարկում բարձրացավ։ Այո, այս տվյալը անձնական տվյալ է, սակայն մյուս կողմից հանրությունն իրավունք ունի իմանալ՝ որքանով են իր վճարած հարկերը արդարացի ծախսվում պետական մարմինների կողմից, հետեւաբար՝ իրավունք ունի իմանալ ովքեր եւ ինչքան պարգեւավճար են ստացել պետական բյուջեից։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մտահգությամբ դիմել եմ նաեւ ՀՀ Անձնական տվյալների պաշտահպանության գործակալություն վարույթ հարուցելու պահանջով, որպեսզի գործակալությունը վերջակետ դնող որոշում կայացնի, եւ այս հարցն այլեւս երբեք պետական մարմինների կողմից շահարկման առարկա չդառնա։ Նաեւ կարծում եմ, որ օրախնդիր է ԱՏՊ օրենքում սահմանել հատուկ դրույթ, ըստ որի՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակումը կունենա որոշ բացառություններ օրենքի խիստ կարգավորումների պայմաններում։ Նման դրույթ ԱՏՊ օրենքում նախկինում առկա էր, սակայն 2016 թվականին գաղտնի պայմաններում այն չեղարկվեց։

-Նման մի խնդիր առկա է նաեւ նախաքննական մարմիններում։ Երբեմն դրանք նախաքննության փուլում հրապարակում են ահռելի տվյալներ, որոնց արդյունքում անձը ասոցացվում է հանցագործի հետ, ինչպես, օրինակ, Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի դեպքում էր։ Իսկ երբեմն էլ գուցե չարդարացված մերժում են նախաքննական որեւէ տվյալի, ընդհուպ մինչեւ մեղադրյալների թվի կամ գործի նյութերին ծանոթանալու ժամկետների տրամադրումը։ Այս պարագայում կա՞ն չափորոշիչներ, որոնք կարգավորում են տեղեկատվություն տրամադրելու եւ նախաքննության գաղտնիքի միջեւ եղած սահմանը։

-Այո, եթե հատկապես նկատի ունենանք, որ համացանցում ոչինչ չի մոռացվում, եւ եթե նույնիսկ մամուլը հեռացնում է վիճելի հրապարակումները, միեւնույն է, մարդուն պախարակող հրապարակումները չեն ջնջվում փնտրման մյուս համակարգերից եւ առհավետ մնում են համացանցում։ Նախաքննական մարմինները որոշ դեպքերում ցուցաբերում են երկակի չափանիշներ՝ մի դեպքում լիովին մերժելով որեւէ տեղեկատվության տրամադրում նախաքննական գաղտնիք համարելով, մյուս կողմից իրենց մոտ առկա տվյալների մեծ ծավալը հասանելի դարձնելով լրատվամիջոցների համար։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը հստակ ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա. վտանգավոր է, երբ անձի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ազատ շրջանառվել պետական մարմինների միջեւ՝ առանց անձի իմացության եւ համաձայնության։ Երբ պետական մարմինը մտադրություն ունի շրջանառել որեւէ մեկի անձնական տվյալը, նա պետք է տեղյակ պահի լիազոր մարմնին եւ ստանա վերջինիս թույլտվությունը։ Այսինքն՝ գործակալությունը պետք է լինի օրինական գործընթացի երաշխավորը, որպեսզի անձնական տվյալների մշակման սկզբունքները պահպանվեն։

- Որպես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջին ղեկավար՝ ո՞րն է Ձեր բանաձեւը, որով այս երկու հիմնարար իրավունքները լիարժեք կգործեն՝ առանց խոչընդոտելու մեկը մյուսին։

-Կարեւոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում որ շահն է առավել գերակա՝ անձի անձնական տվյալների պաշտպանության, թե հանրության տվյալ տեղեկատվությունը ստանալու շահը։ Այս երկու շահերը գործնականում հաճախ են բախվում, եւ պետական լիազոր մարմնի խնդիրն է սահմանել ոսկե միջինը, հավասարակշռել այս երկու բախվող իրավունքները կոնկրետ հանգամանքներով պայմանավորված։ Կարծում եմ, որ անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության օրենսդրությունները պետք է համակարգվեն, քանի որ դրանք կարող են հակասել միմյանց։ Կան իրավիճակներ, երբ թափանցիկության շահը պետք է գերակշռի գաղտնիության պաշտպանության շահին։ Սա հատկապես այն դեպքում է, երբ տվյալների սուբյեկտը հասարակական գործիչ է կամ բարձրաստիճան քաղծառայող, կամ օգտվում է պետական լրավճարներից։ Խիստ կարևոր է, որ տվյալների պաշտպանության օրենսդրությունը չօգտագործվի որպես զանցանքների, չարաշահումների կամ կեղծիքների բացահայտմանը խոչընդոտող վահան։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

03/25/2019   11:18 Ամերիաբանկի աշխատակիցները շաբաթօրյակին մասնակցել են իրենց ընտանիքների անդամների հետ

Տեսադարան

03/23/2019   11:32 Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]