Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ 04/17/2024   18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև 04/17/2024   18:02 Հայաստանը,ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից . «Ազատություն» 04/17/2024   17:51 Էրդողանը մտադիր է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի հետ 04/17/2024   17:46 Վովա Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել 04/17/2024   17:43 Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»

«Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը չպետք է օգտագործվի որպես չարաշահումների բացահայտմանը խոչընդոտող վահան». Շուշան Դոյդոյան 02/27/2019   13:13  |  Հարցազրույց

Պետական կառավարման մարմինների մոտ, ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նման կարծիք է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադարձել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին։

 -Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում։

-Ոչ բավարար. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2018 թվականի ուսումնասիրության համաձայն՝ պետական մարմիններին ուղղված տեղեկություն ստանալու հարցումների 56 տոկոսն է ժամանակին ստացել լիարժեք, 24-ը՝ թերի պատասխան: Մյուս կողմից, սակայն, նվազել են լուռ մերժումները։ Կարծում եմ՝ առաջնային է նոր նշանակված պաշտոնյաների տեղեկատվության ազատության վերապատրաստումը ՏԱ մասին ՀՀ օրենքի շրջանակում։ Թեեւ ավելի ու ավելի շատ լրագրողներ ու հկ-ներ են օգտագործում օրենքը, սակայն քաղաքացիները քիչ են օգտվում այս օրենքի մեխանիզմերից իրենց մյուս իրավունքները պաշտպանելու համար։ Եվ վերջապես, անհրաժեշտ է ձեւավորել տեղեկատվության ազատության պաշտպանության արդյունավետ մեխանիզմ։ Դատական պաշտպանությունը, թեեւ դրական պրակտիկա է արձանագրել, սակայն այն չի կարող համարվել արդունավետ, քանի որ դատական բողոքարկումը թանկ է եւ ժամանակատար։ 

-Իսկ որքանո՞վ են պետական կառավարման մարմինները այսօր պատրաստակամ թափանցիկ աշխատելու՝ մի կողմից, երբ իրենք են նախաձեռնող տեղեկատվություն տրամադրելու, մյուս կողմից, երբ կա տեղեկատվության պահանջատեր։

-Պետական մարմինները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն իրենց մոտ առկա տեղեկատվությունը հանրությանը հասանելի եւ մատչելի դարձնելու համար։ Ընդ որում, անկախ նրանից՝ մարդիկ դիմում են իրենց թե ոչ, պետք է առկա տեղեկատվությունը հրապարակեն պաշտոնական աղբյուրներում։ Այսօր նկատվում է առավել մեծ ակտիվություն սոցիալական ցանցերում, ինչը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել պաշտոնական աղբյուրներում տեղեկատվության հրապարկման պարտականությանը։ ՏԱ մասին օրենքն ասում է, որ պետական մարմինները պետք է պարբերաբար, սակայն տարին առնվազն մեկ անգամ պարտադիր հրապարակեն որոշակի խումբ տեղեկություններ, ինչպես, օրինակ, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, կրթությունը, պաշտոնը եւ այլն, դրանով իսկ պետությանը պարտավորեցնելով հեշտացնել տեղեկությունների մատչելիությունը։ Ի դեպ, պարտադիր եւ անհապաղ հրապարակման են ենթակա նաեւ դրանցում կատարվող փոփոխությունները (10-օրյա ժամկետում):  Ցավոք, չեմ կարող նշել մի մարմին, որը լիարժեք ապահովում է օրենքի այս պահանջը։ Հաճախ խախտվում է նաեւ օրինական մերժում տրամադրելու պահանջը։

-Այդ մերժումը հաճախ պայմանավորում են անձնական տվյալ լինելու հանգամանքով, ինչպես եղավ, օրինակ, պարգեւավճարների դեպքում, մյուս կողմից էլ՝ հանրայնացվում են անհատական այնպիսի տվյալներ, որոնք վտանգում են մարդու հետագա ինտեգրումը հասարակությունում, ինչպես, օրինակ, սեռական բռնության ենթարկված երեխաների կամ զինվորների անունները։ Այս պարագայում ինչպե՞ս տարբերակել գաղտնիության սկզբունքի առաջնայնությունը։

-Շատ նուրբ է տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության միջեւ եղած այդ սահմանը։ Եվ շատ հաճախ դրանք, այո, բախվում են։ Յուրաքանչյուր դեպքում մինչ որոշում կայացնելը անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործին բնորոշ հանգամանքները։ Ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նույն պարգեւավճարների դեպքում հանրային մեծ քննարկում բարձրացավ։ Այո, այս տվյալը անձնական տվյալ է, սակայն մյուս կողմից հանրությունն իրավունք ունի իմանալ՝ որքանով են իր վճարած հարկերը արդարացի ծախսվում պետական մարմինների կողմից, հետեւաբար՝ իրավունք ունի իմանալ ովքեր եւ ինչքան պարգեւավճար են ստացել պետական բյուջեից։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մտահգությամբ դիմել եմ նաեւ ՀՀ Անձնական տվյալների պաշտահպանության գործակալություն վարույթ հարուցելու պահանջով, որպեսզի գործակալությունը վերջակետ դնող որոշում կայացնի, եւ այս հարցն այլեւս երբեք պետական մարմինների կողմից շահարկման առարկա չդառնա։ Նաեւ կարծում եմ, որ օրախնդիր է ԱՏՊ օրենքում սահմանել հատուկ դրույթ, ըստ որի՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակումը կունենա որոշ բացառություններ օրենքի խիստ կարգավորումների պայմաններում։ Նման դրույթ ԱՏՊ օրենքում նախկինում առկա էր, սակայն 2016 թվականին գաղտնի պայմաններում այն չեղարկվեց։

-Նման մի խնդիր առկա է նաեւ նախաքննական մարմիններում։ Երբեմն դրանք նախաքննության փուլում հրապարակում են ահռելի տվյալներ, որոնց արդյունքում անձը ասոցացվում է հանցագործի հետ, ինչպես, օրինակ, Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի դեպքում էր։ Իսկ երբեմն էլ գուցե չարդարացված մերժում են նախաքննական որեւէ տվյալի, ընդհուպ մինչեւ մեղադրյալների թվի կամ գործի նյութերին ծանոթանալու ժամկետների տրամադրումը։ Այս պարագայում կա՞ն չափորոշիչներ, որոնք կարգավորում են տեղեկատվություն տրամադրելու եւ նախաքննության գաղտնիքի միջեւ եղած սահմանը։

-Այո, եթե հատկապես նկատի ունենանք, որ համացանցում ոչինչ չի մոռացվում, եւ եթե նույնիսկ մամուլը հեռացնում է վիճելի հրապարակումները, միեւնույն է, մարդուն պախարակող հրապարակումները չեն ջնջվում փնտրման մյուս համակարգերից եւ առհավետ մնում են համացանցում։ Նախաքննական մարմինները որոշ դեպքերում ցուցաբերում են երկակի չափանիշներ՝ մի դեպքում լիովին մերժելով որեւէ տեղեկատվության տրամադրում նախաքննական գաղտնիք համարելով, մյուս կողմից իրենց մոտ առկա տվյալների մեծ ծավալը հասանելի դարձնելով լրատվամիջոցների համար։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը հստակ ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա. վտանգավոր է, երբ անձի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ազատ շրջանառվել պետական մարմինների միջեւ՝ առանց անձի իմացության եւ համաձայնության։ Երբ պետական մարմինը մտադրություն ունի շրջանառել որեւէ մեկի անձնական տվյալը, նա պետք է տեղյակ պահի լիազոր մարմնին եւ ստանա վերջինիս թույլտվությունը։ Այսինքն՝ գործակալությունը պետք է լինի օրինական գործընթացի երաշխավորը, որպեսզի անձնական տվյալների մշակման սկզբունքները պահպանվեն։

- Որպես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջին ղեկավար՝ ո՞րն է Ձեր բանաձեւը, որով այս երկու հիմնարար իրավունքները լիարժեք կգործեն՝ առանց խոչընդոտելու մեկը մյուսին։

-Կարեւոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում որ շահն է առավել գերակա՝ անձի անձնական տվյալների պաշտպանության, թե հանրության տվյալ տեղեկատվությունը ստանալու շահը։ Այս երկու շահերը գործնականում հաճախ են բախվում, եւ պետական լիազոր մարմնի խնդիրն է սահմանել ոսկե միջինը, հավասարակշռել այս երկու բախվող իրավունքները կոնկրետ հանգամանքներով պայմանավորված։ Կարծում եմ, որ անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության օրենսդրությունները պետք է համակարգվեն, քանի որ դրանք կարող են հակասել միմյանց։ Կան իրավիճակներ, երբ թափանցիկության շահը պետք է գերակշռի գաղտնիության պաշտպանության շահին։ Սա հատկապես այն դեպքում է, երբ տվյալների սուբյեկտը հասարակական գործիչ է կամ բարձրաստիճան քաղծառայող, կամ օգտվում է պետական լրավճարներից։ Խիստ կարևոր է, որ տվյալների պաշտպանության օրենսդրությունը չօգտագործվի որպես զանցանքների, չարաշահումների կամ կեղծիքների բացահայտմանը խոչընդոտող վահան։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]